17:46 09.02.2024
Անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են: Անմիջապես նշված հասցե մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով […]
16:41 09.02.2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:
16:09 09.02.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում […]
15:36 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 8-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 64-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2014 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ և 34-266-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:55 09.02.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը […]
14:35 09.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր […]
14:22 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տւարվել 26-ամյա Անվարջոն Ա.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 21-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսային կանոնների խոշոր չափերի խախտման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […]
14:11 09.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը:
12:30 09.02.2024
Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից փետրվարի 8-ի ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի նրա տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ: Մեծամորի ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել են մրգաշատցի 20 և 22 տարեկան երկու երիտասարդ: Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդները […]
12:07 09.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի […]
11:44 09.02.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 61-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածանքով նույն օրը 61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ տանը կից թոնրատանն ունի կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ շուրջ 30 […]
11:23 09.02.2024
45 մլն տուգանք ապօրինի ջրառի համար, իրաախախտումներ 39 ձկնաբուծարաններում, ապօրինի ջրօգտագործման հետևանքով 33 գործունեության կասեցում. ԲԸՏՄ-ն ամփոփել է 2023թ-ին կատարած աշխատանքները. Ջրային ռեսուրսները վնասվել էն 1,6 մլրդ դր․ չափով 161 իրավախախտման դեպք 112 վարչական տույժ, 45.850.000 դր. տուգանք 1.638.276.029 դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 33 գործունեության կասեցում՝ ապօրինի ջրօգտագործման հետևանքով Արձանագրված 161 խախտումներն ըստ […]
11:12 09.02.2024
Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած երեք բեռնատարի նկատմամբ հսկողություն իրականացնելու արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:48 08.02.2024
Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների […]
17:50 08.02.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 53-ամյա Անահիտ Ն.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, […]
17:12 08.02.2024
Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ […]
16:00 08.02.2024
Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք […]
14:12 08.02.2024
2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։ Ցուցանիշների հետազոտությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովը՝ առաջնորդվելով «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի […]
12:40 08.02.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է […]
12:07 08.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության՝ 4, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, […]
11:56 08.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
10:48 08.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ […]
09:35 08.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։ ‼️ Ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ: Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և […]
20:17 07.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքը 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով քննության արդյունքների և անելիքների մասին՝ փետրվարի 7-ին կայացած ՀՀ ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում:
15:18 07.02.2024
ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։ Ստացված հաղորդման առթիվ նույն […]
15:15 07.02.2024
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Սյունիք բնակավայրում հայտնաբերվել և Կապանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Արսեն Խ.-ն: Նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: […]
14:43 07.02.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառման նպատակն էր քննարկել Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացմանն առնչվող հարցեր՝ համախմբելով ծրագրի գործընկերներին, դերակատարներին ու փորձագետներին, ներկայացնել համագործակցության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի […]
14:36 07.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Երևանի Արհեստավորների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Գ.-ն, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
14:24 07.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին Երևան-Մեղրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենա: Կայանման պատճառը պարզելու համար մոտեցել են նշված մեքենային, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մեկփողանի ողորկափող հրացան: 32-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է հանգուցյալ պապին, և առանց […]