17:16 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]
16:06 15.01.2024
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել […]
15:51 15.01.2024
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում գրել է. «Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել […]
15:09 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 3.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 21-ամյա Նորայր Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող […]
14:55 15.01.2024
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը: Ձեռնարկվել էին հատուկ, նաև քարոզչական միջոցառումներ, ու թվում էր, թե գիտակցությունը գերակայել է: Սակայն Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վերջին օրերի կանխարգելիչ միջոցառումները նաև հանգեցրին կոնկրետ բացահայտումների: Նորատուս գյուղի մոտ ծառայություն իրականացնելիս հունվարի 13-ի ուշ երեկոյան ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2115» մակնիշի […]
14:26 15.01.2024
Հունվարի 10-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հերթական ստուգման նպատակով այցելել են Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող որսորդմիության անդամի տուն։ Իրավապահները ստուգման ընթացքում երկաթյա պահարանում հայտնաբերել են նաև ապօրինի պահվող մեկփողանի որսորդական հրացան։ 44-ամյա տղամարդու հայտնածով՝ հրացանն ամիսներ առաջ ձեռք էր բերել ազգականից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
14:03 15.01.2024
Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են: Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս: ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի և […]
13:54 15.01.2024
Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 59-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը պարզաբանումների համար գնացել է նրա տուն, որտեղ հարևանը փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ ինքը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ […]
13:31 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ: Հունվարի 14-ի կեսգիշերին նրանք Վանաձոր քաղաքի Իսահակյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում իրականացրին դարանակալում: Այդ ընթացքում նկատվել է 35-ամյա վանաձորցու կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան՝ սրահում, վարորդից բացի, երկու անձ: Մեքենան կայանել է նշված […]
12:50 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]
12:30 15.01.2024
Հունվարի 12-ին, ժամը 22-ին, Երևանի Դուրյան և Իսաբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 13-ին, ժամը 12.45-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 45-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի […]
12:24 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հունվարի 13-ին Մարկվարտի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա Դավիթ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
12:12 15.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 9, խուլիգանության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության ու կաշառակերության՝ 4-ական, շորթման և ջրային […]
11:49 15.01.2024
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հարկային […]
11:12 15.01.2024
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտնել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք կեղծ ուկրաինական անձնագրեր են արտադրել եվրոպական երկրներում ապաստան ստանալու և առանց վիզայի ազատ տեղաշարժվելու ցանկացողների համար։ «Բացահայտվել են անդրազգային հանցավոր խմբի գործողությունները, որոնք ապօրինի կերպով ուկրաինական պետության պաշտոնական փաստաթղթեր են տրամադրում Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներին, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիների քողի […]
10:59 15.01.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին: Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի […]
10:37 15.01.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։ Նշանակվել են վարչական […]
10:14 15.01.2024
Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը մեծապես պայմանավորված է թույլ տված խախտումների համար անխուսափելի պատասխանատվություն կրելու գիտակցումով: Վարորդի թույլ տված իրավախախտումն այլ քաղաքացու կողմից արձանագրելը բարձրացնում է ինչպես հասարակության սոցիալական պատասխանատվությունը, այնպես էլ վարորդների կարգապահությունը։ Հենց այդ նպատակով էլ «Road control» հավելվածը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ, ֆիքսել խախտումները և ուղարկել […]
08:16 15.01.2024
«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։
19:29 14.01.2024
ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից: Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ […]
16:41 14.01.2024
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու […]
17:43 13.01.2024
2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ: Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի […]
15:35 13.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Մասիս քաղաքի 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Ալեքսանդր Ա.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
13:50 13.01.2024
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես նաև Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների և քննչական միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 33-ամյա Ալեքսանդր Մ.-ն, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, […]
09:32 13.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել դատական համակարգի վերաբերյալ։ «Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին: Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաեւ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»,-գրել է Փաշինյանը:
21:39 12.01.2024
Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահեցնում եմ, որ հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու ենք երևանցիներին: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու շահն է, քաղաքը նրանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը»,- գրել […]
20:36 12.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ հանձնակատարի արձանագրումները։ «Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ […]
15:15 12.01.2024
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել […]
14:19 12.01.2024
Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային […]
14:12 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 10-ի ժամը 9-ին Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ 41-ամյա տղամարդը մեկ անգամ գործադրել է իր «Վալտեր» տիպի սպորտային ատրճանակը: Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Դեպքի վայրում […]