TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

12:12 09.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության՝ 4-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խուլիգանության, ինքնիրավչության և կաշառակերության՝ 2-ական, […]

̰
32-ամյա երիտասարդը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով առողջությանը՝ տիրացել էր համակարգչային տեղեկավությանը

11:49 09.01.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին, ժամը 21.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Հայկ Ք.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

11:23 09.01.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր […]

̰
Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալին

11:16 09.01.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։ Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայությանը։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով […]

̰
Քրեական ոստիկանների աշխատելու հնարավորությունը կապված է լինելու իրենց պատշաճ և որակյալ կրթության հետ. Արփինե Սարգսյան

10:12 09.01.2024

Ներքին գործերի փոխանախարար Արփինե Սարգսյանը Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է հարցազրույցը: – Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։ – Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։ Կարևոր […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:23 08.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

15:22 08.01.2024

Հունվարի 4-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2281 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 56 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 115, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 141 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 148, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 115, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
43-ամյա տղամարդը հրազենային վնասվածք էր պատճառել կնոջը

15:09 08.01.2024

Հունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Գոգավանի սահմանային անցակետում

14:31 08.01.2024

Հունվարի 7-ին, ժամը 1.27-ին, Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Տաշիրի բաժին է տեղափոխվել 38-ամյա Վլադիմիր Թ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների․ Մինասյան

13:29 08.01.2024

Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք պետք է ընդունել, կամ պետք է փոխվեն օրենքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Այդ առումով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանը ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք։ Բայց նաև չորս-հինգ առաջատար երկրների […]

̰
Նորատուսում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցը ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտել է դանակի գործադրմամբ․ նախաքննությունն ավարտվել է

13:10 08.01.2024

Ավարտվել է Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ […]

̰
2023 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ

12:44 08.01.2024

2023 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

12:17 08.01.2024

Հունվարի 8-ին, ժամը 1.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 33 ՃՏՊ, 53 մարդ ստացել է վնասվածքներ

12:07 08.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, համակարգչային հանցագործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 40-ամյա տղամարդը գտնվել է Բագատաշենի սահմանային անցակետում

11:20 08.01.2024

Հունվարի 6-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Գեուրկ Ս.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

10:38 08.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Թումասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Ղազարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի […]

̰
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների և նրանց կաշառք տված անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

10:04 08.01.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից […]

̰
2023 թվականին մեկնարկել է ոստիկանների ատեստացիան

20:14 06.01.2024

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին մեկնարկել է նաև ոստիկանության ծառայողների ատեստացիան։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններով՝ ոստիկաններին հնարավորություն է տրվել անցնելու ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Կառավարության կողմից հաստատվել են ատեստավորման անցկացման կարգերը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափերը: Ատեստացիային ընդառաջ իրականացվել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով նաև մշակվել […]

̰
Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Մասիսում

16:14 06.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 5-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Մարտունու բաժին է տեղափոխվել 30-ամյա Նվեր Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ […]

̰
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Խորենացու փողոցում

15:16 06.01.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Արթուր Ա.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու […]

̰
ՄԻՊ-ը խոսել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ԼՂ-ում Ադրբեջանի թույլ տված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և 2023 թվականին կառույցի գործունեության մասին

21:17 05.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին։ Հատուկ շեշտադրվել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պարտադրված է լքել հայրենիքը, քանի որ չի ունեցել կյանքի և անվտանգության որևէ երաշխիք և դարձել է վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։ Պաշտպանը […]

̰
ՄԻՊ-ը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի տնօրենը կնքել են փոխըմբռնման հուշագիր

20:05 05.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը հունվարի 5-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել և համատեղել իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում։ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների համար ձևավորել բոլոր տեսակի բռնություններից զերծ և պաշտպանված […]

̰
Փաստաբան չհանդիսացող անձը, փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով, մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել

17:00 05.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 33–ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր.Ներսիսիյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է […]

̰
Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

16:15 05.01.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: Պետրոս Դանիելի Պետրոսյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային […]

̰
ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Հ.Բ.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար

16:09 05.01.2024

Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն): Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից

15:20 05.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների […]

̰
Երկու դրվագ` նույն գյուղում. Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

14:45 05.01.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը` Վաղարշապատի քրեական հետախույզները հունվարի 1-ին, ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` բյուրեղանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ այն կրիստալ է, 22 հազար դրամով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի […]

̰
Գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը

14:36 05.01.2024

Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է […]

̰
Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Արին-Բերդի փողոցում

13:56 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Գոռ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Հետախուզվող կինը հայտնաբերվեց Վանաձորի Թումանյան փողոցի շենքերից մեկում

13:31 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 64-ամյա Վերա Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
BACK_TO_TOP