21:39 12.01.2024
Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահեցնում եմ, որ հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու ենք երևանցիներին: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու շահն է, քաղաքը նրանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը»,- գրել […]
20:36 12.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ հանձնակատարի արձանագրումները։ «Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ […]
15:15 12.01.2024
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել […]
14:19 12.01.2024
Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային […]
14:12 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 10-ի ժամը 9-ին Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ 41-ամյա տղամարդը մեկ անգամ գործադրել է իր «Վալտեր» տիպի սպորտային ատրճանակը: Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Դեպքի վայրում […]
13:43 12.01.2024
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել […]
12:55 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Դրոյի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 53-ամյա Անահիտ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական […]
12:38 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Սևակ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
11:57 12.01.2024
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածում գտած մի տեսանյութի վերաբերյալ, որում ասվում է. «Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։ Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]
11:53 12.01.2024
2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ […]
17:02 11.01.2024
Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքերից Ոստիկանությունը ներկայացրել է մի քանիսը: Շինուհայր գյուղի 49-ամյա բնակիչը ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ-գնդացիր: Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իր տան նկուղում՝ 1992 թ. պատերազմում զոհված հորեղբոր սնդուկի միջից: Հունվարի 8-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է զանգել մի քաղաքացի և […]
15:45 11.01.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ: Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն […]
15:23 11.01.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտաշ Խ.-ն: Նա հունվարի 5-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը), 207-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 252-րդ (Ավազակությունը), 255-րդ (Խարդախությունը), 258-րդ (Շորթումը) և 344-րդ (Տրանսպորտային միջոցներ […]
14:06 11.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության […]
13:58 11.01.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Բ.-ին: Նա 2021 թ. հունիսի 4-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպառնալիքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ:
13:38 11.01.2024
Հունվարի 9-ին, ժամը 11.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 10-ին, ժամը 07.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 10-ին, ժամը […]
13:33 11.01.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Վարդաշենի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 66-ամյա Հասմիկ Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
13:06 11.01.2024
Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգնության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ: Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած […]
12:41 11.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, փաստաթղթերը կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ […]
16:35 10.01.2024
Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։ Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարակվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի […]
14:49 10.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:29 10.01.2024
ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 9-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ալի Բ.-ն: Նա 2023 թ. հունիսի 26-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ալի Բ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
14:22 10.01.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 […]
13:19 10.01.2024
Հունվարի 8-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով 19-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել նրան: Ոստիկանության Ավանի […]
12:15 10.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, խուլիգանության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ […]
16:28 09.01.2024
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման 4 տարի […]
15:17 09.01.2024
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում տվեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հանգուցյալ հոր՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի հողամասից գողացել են բետոնե չորս պանել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացրեց համապատասխան գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզներն էլ նույն օրը պարզեցին, որ պանելները գողացել է Գայ գյուղի 68-ամյա բնակիչը: Նա ձերբակալվեց ու […]
15:03 09.01.2024
Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին: Նմանատիպ մի դեպք էլ եղել […]
14:34 09.01.2024
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։ Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ […]
12:55 09.01.2024
ՆԳՆ ոատիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 18-ամյա Վահան Հ.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 27-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով: Խափանման […]