11:40 26.06.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվող «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի փակման արարողությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Իր ելույթում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը՝ այն գնահատելով որպես հետևողական, նպատակային և արդյունավետ։ Նա շեշտել է, որ իրավահավասարության ոլորտի վերաբերյալ […]
10:05 26.06.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […]
20:06 25.06.2025
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […]
17:50 25.06.2025
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […]
17:40 25.06.2025
Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […]
16:21 25.06.2025
Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ […]
15:30 25.06.2025
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […]
15:11 25.06.2025
«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […]
14:23 25.06.2025
Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […]
13:56 25.06.2025
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […]
12:13 25.06.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […]
12:01 25.06.2025
Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։
10:21 25.06.2025
Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […]
17:45 24.06.2025
Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […]
17:16 24.06.2025
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
16:46 24.06.2025
Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
16:26 24.06.2025
Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […]
14:35 24.06.2025
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […]
20:07 23.06.2025
2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […]
19:45 23.06.2025
Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […]
18:56 23.06.2025
Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […]
18:14 23.06.2025
Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
17:54 23.06.2025
Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […]
17:44 23.06.2025
2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […]
17:16 23.06.2025
Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […]
15:56 23.06.2025
Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […]
14:00 23.06.2025
Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […]
12:54 23.06.2025
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք:
11:50 23.06.2025
Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ «Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու […]
11:00 23.06.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: