TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+22.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սինգապուրի արդարադատության նախարարի հետ քննարկվել են արդարադատության համակարգի լավագույն փորձի ներդրման հնարավորությունները

11:05 27.05.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար Էդվին Թոնգի հետ։ Սրբուհի Գալյանը […]

̰
Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելով. Նախաձեռնվել է քրեական վարույթ

20:35 26.05.2025

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկու ահազանգ էր ստացվել. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 52 և 59 տարեկան երկու տղամարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ մայիսի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի […]

̰
2 միլիոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է

20:17 26.05.2025

Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել: Համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ […]

̰
Երևանի պարեկները 41-ամյա տղամարդու մոտ թմրանյութ են հայտնաբերել

19:47 26.05.2025

Երևանի պարեկները Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մի տղամարդու: Վաղարշապատի բնակիչ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Նրա խոսքով` հայտնաբերվածը մարիխուանա է։ 41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

̰
Նորամարգ գյուղում ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

19:16 26.05.2025

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին մի քաղաքացի զանգահարել ու հայտնել է, թե ունի զենքեր, որոնք պատրաստվում է թողնել Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 դատարկ պահեստատուփ, 2 ձեռքի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, այլ զինամթերք և տարբեր տրամաչափի 175 փամփուշտ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Հայտնաբերվել է 381 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:12 26.05.2025

Մայիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 754, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 2, վարելու ընթացքում […]

̰
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի

17:42 26.05.2025

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մայիսի 22-ին՝ ժամը 18․55-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ձերբակալել են սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողի: Անցած տարվա հունիսից հետախուզվող Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Տղամարդը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Համայնքային ոստիկանները կանխել են տերմինալից գողության փորձը

17:16 26.05.2025

Համայնքային ոստիկանութան Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 22-ին՝ ժամը 8:20-ին, տեղեկություններ են ստացել, որ Բագրատունյաց պողոտայում գտնվող վճարային տերմինալից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել: Ահազանգով անմիջապես նշված վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը պտտուկահանով վճարային տերմինալի ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Երիտասարդը և […]

̰
Մահվան ելքով վրաերթ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին

15:53 26.05.2025

Մայիսի 25-ին՝ ժամը 12․30-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 126-րդ կիլոմետրին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրացի 56-ամյա Աբիդատ Օ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

̰
Անասնագողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին. Վեդիի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:47 26.05.2025

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում հաղորդում տված Փոքր Վեդի գյուղի բնակիչը հայտնել էր, որ մայիսի 18-ի ժամը 23-ից մայիսի 19-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են իրեն պատկանող կովն ու երինջը՝ պատճառելով 1 միլիոն 300 հազար դրամի նյութական վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ քրեական […]

̰
Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

15:40 26.05.2025

Մայիսի 22-ին Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 28-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված մոտ 28 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ նշված զանգվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել սոցիալական կայքի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը […]

̰
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ինքնաձիգ ու փամփուշտներ են հայտնաբերել

13:40 26.05.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին, չգործող ջրամբարի մոտ, զենք-զենամթերք է թողել: Դեպքի վայր մեկնած ոստիկանների հայտնաբերած պարկում կար մեկ ինքնաձիգ և 65 փամփուշտ։

̰
Մեկ զոհ, մեկ վիրավոր, մեկ ձերբակալված. Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է

12:15 26.05.2025

Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-26-ը

11:50 26.05.2025

Բացահայտվել է 242 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 21-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և հոգեկան ներգործության, 13-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անձնական ունեցվածքի գողության, […]

̰
62-ամյա տղամարդը վրաերթի հետևանքով մահացել է

11:24 26.05.2025

Մայիսի 26-ին ժամը 09.20-ին հաղորդում է ստացվել, որ Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նշված վրաերթի հետևանքով շտապօգնության խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 1963 թվականի ծնված Արթուր Մ-ին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

̰
Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

10:27 26.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։ Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22.30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի […]

̰
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […]

̰
ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

11:42 24.05.2025

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […]

̰
Ի՞նչ է հայտնի 1 ամիս առաջ Բաքվի բանտում հացադուլ սկսած սփյուռքահայ ռազմագերու առողջական վիճակի մասին

22:21 23.05.2025

Բաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […]

̰
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

22:11 23.05.2025

Մայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

̰
Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […]

̰
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […]

̰
Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […]

̰
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […]

̰
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

19:05 23.05.2025

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։

̰
Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողել

18:45 23.05.2025

Մայիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 155 փամփուշտ, արկի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի […]

̰
«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

18:23 23.05.2025

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […]

̰
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […]

̰
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:11 23.05.2025

Մայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։

̰
BACK_TO_TOP