17:07 21.05.2025
Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […]
16:10 21.05.2025
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […]
15:55 21.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […]
15:22 21.05.2025
Մայիսի 19-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդի: Վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
14:53 21.05.2025
Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […]
14:35 21.05.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
13:37 21.05.2025
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […]
13:11 21.05.2025
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։
13:03 21.05.2025
Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ […]
12:31 21.05.2025
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […]
11:50 21.05.2025
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […]
11:46 21.05.2025
ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […]
10:20 21.05.2025
Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […]
10:08 21.05.2025
Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք […]
09:47 21.05.2025
Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են […]
22:18 20.05.2025
ԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
16:57 20.05.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […]
15:36 20.05.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […]
13:40 20.05.2025
Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները: Ընդ որում, առավելապես […]
13:22 20.05.2025
Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց մայիսի 17-ին: Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
13:07 20.05.2025
Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի […]
13:00 20.05.2025
Մայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին: Անձնական խուզարկությամբ […]
11:55 20.05.2025
Մայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային […]
11:20 20.05.2025
Մայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն: Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող: Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն […]
10:40 20.05.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
23:52 19.05.2025
Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […]
19:42 19.05.2025
Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […]
19:16 19.05.2025
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […]
18:30 19.05.2025
Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […]
18:23 19.05.2025
Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […]