13:26 04.06.2025
Ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին […]
13:12 04.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի […]
11:55 04.06.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ […]
10:25 04.06.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին, հխյտնում են Պաշտպանի աշխխտակազմից։ «Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […]
23:41 03.06.2025
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական […]
23:10 03.06.2025
Մայիսի 31-ին՝ ժամը 1.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Մինչ այդ ահազանգ էր ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված […]
22:45 03.06.2025
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հունիսի 2-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 2 փամփուշտով և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
20:05 03.06.2025
Երբ մարդն իրեն միայնակ է զգում, նրա ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ ավելի բարդ է դառնում, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանի հետ փոդքաստի շրջանակներում, ի թիվս այլնի, խոսել է հանդուրժող, կարեկից և ապրումակցող միջավայրի կարևորության մասին: Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանը կիսվել է իր անձնական փորձառությամբ և […]
17:58 03.06.2025
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Բելկա» տեսակի հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
17:45 03.06.2025
Մայիսի 30-ին Երևանի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Մասիսի բնակիչ 46 և 33 տարեկան երկու տղամարդու։ Մինչ այդ, 33-ամյա երիտասարդը ոստիկաններին տեսնելով՝ նետել է փաթեթ, որի մեջ ակնհայտ երևացել են բյուրեղանման զանգված և գլանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են […]
17:18 03.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ծառայողները հետևողականորեն անցկացնում են բացատրական աշխատանքներ: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին 60-ամյա մի տղամարդ բաժին էր ներկայացրել տարբեր մոդելների հինգ հրացան և մեկ ատրճանակ: Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
16:54 03.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-2018 թվականների ընթացքում ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու […]
16:36 03.06.2025
Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Ագարակավան գյուղի 44-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան։ Նրա խոսքով՝ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։ Ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:30 03.06.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ: Խափանման միջոցը՝ կալանքը։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
14:20 03.06.2025
Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական […]
12:19 03.06.2025
Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […]
12:05 03.06.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […]
11:55 03.06.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]
16:56 02.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում […]
16:40 02.06.2025
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքն արդյունք տվեց մայիսի 26-ին: Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողնում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին` «Աղբ թափելն արգելված է» ցուցանակի մոտ: Մեկնած ոստիկանները ցուցանակի մոտ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, մեկական գործարանային և ինքնաշեն ատրճանակ, առանց պայթուցիչի մեկ նռնակ, տարբեր տրամաչափերի 37 փամփուշտ […]
15:23 02.06.2025
Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […]
14:12 02.06.2025
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի գործընկերների հետ, մայիսի 29-ին՝ ժամը 20.35-ին, օդանավակայանում հայտնաբերել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու: Ապրիլի 17-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
13:59 02.06.2025
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բնակչության հետ տարված բացատրական աշխատանքը արդյունք է տվել մայիսի 29-ին։ Պատերազմի մասնակից մի տղամարդ Արարատ քաղաքի գերեզմանատան ճանապարհին ապօրինի զենք-զինամթերք էր թողել ու զանգահարել ոստիկանություն։ Նշված տարածքում իրավապահները հայտնաբերել են «Դրագունովի» դիպուկահար հրացան, նռնակ և 50-ից ավելի փամփուշտ։ «Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու […]
13:30 02.06.2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-նշված […]
13:10 02.06.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել ՀՀ: Այնուհետև, օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով […]
12:33 02.06.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 29-ին՝ ժամը 11.40-ին, Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչ 55-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
12:04 02.06.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 29-ին՝ ժամը 14.30-ին, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում, զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված մարտական ատրճանակ, մարտական փամփուշտներ և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […]
10:53 02.06.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի […]
10:34 02.06.2025
Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։