10:25 01.06.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնն առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից եմ […]
13:11 31.05.2025
Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել […]
18:35 30.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, […]
16:48 30.05.2025
Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ «Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր […]
16:35 30.05.2025
ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանքներն ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու բացատրական աշխատանքները: Արդյունքում մայիսի 27-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում: Ուջան գյուղի 46-ամյա բնակիչը համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել ողորկափող հրազեն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: «Կրկին հորդորում […]
15:51 30.05.2025
Մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի […]
13:35 30.05.2025
Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով’ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։
12:50 30.05.2025
Մայիսի 28-ին՝ ժամը 20․50-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախումբը Մասիս-Երևան ճանապարհին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի 24-ամյա և 39-ամյա երկու բնակչի: Պարզվել է, որ 39-ամյա տղամարդը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պետք է միասին օգտագործեին: Անձնական խուզարկությամբ […]
12:15 30.05.2025
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Նատալի Սահակյանը մայիսի 23-ին առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի՝ «Ոստիկանության և հանրության միջև գործընկերության կառուցում. համայնքային ուղղվածությամբ ոստիկանություն և համայնքային ներգրավվածություն» խորագրով պանելային քննարկմանը։ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության համար Նատալի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում […]
12:07 30.05.2025
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ […]
11:23 30.05.2025
Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության, 5 դեպք՝ […]
20:42 29.05.2025
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով […]
20:21 29.05.2025
Մայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։ Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա […]
19:54 29.05.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղի 49-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նա մայիսի 26-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում և այգում հայտնաբերվել են 34 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց և կանեփի 197 […]
19:30 29.05.2025
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այսօր ընդունված որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող մեկ այլ տարածքի՝ 661 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 254 միլիոն դրամ արժեքով, 6640 […]
19:00 29.05.2025
Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, այցելել են Գառնի գյուղի բնակիչ 36-ամյա կնոջ բնակության հասցե, որտեղ տեսանելի հատվածում նկատել են ստվարաթղթե փաթեթ։ Կինը հայտնել էր, որ փաթեթում մարիխուանա է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցը կնոջը տվել է վերջինիս 41-ամյա համագյուղացին: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ […]
17:53 29.05.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղի 49-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նա մայիսի 26-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում և այգում հայտնաբերվել է 34 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց և կանեփի 197 […]
16:43 29.05.2025
Մայիսի 26-ի գիշերը Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի 38-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Վաղարշապատի բնակիչ 39-ամյա ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել: Հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։ Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։
16:08 29.05.2025
Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ […]
15:52 29.05.2025
Մայիսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու […]
15:17 29.05.2025
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]
14:11 29.05.2025
Մայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
13:52 29.05.2025
Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:24 29.05.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ: Հետագա միջոցառումներով պարզվեց, սակայն, […]
11:55 29.05.2025
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 26-ին Կապան քաղաքի 39-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Գլոկ» տիպի մարտական ատրճանակ և 34 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից։
11:40 29.05.2025
Մայիսի 24-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 243 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված, կանեփի բույսեր, սերմ, կշեռք, կանեփ մանրացնող սարք, իսկ […]
11:31 29.05.2025
Մայիսի 22-ին՝ ժամը 22․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի […]
10:48 29.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի […]
10:20 29.05.2025
Սինգապուր կատարած աշխատանքային այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ։ Կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնների աշխատանքը, գործառույթները, խոսել միջազգային արբիտրաժի և հաշտարարության առանձնահատկությունների մասին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։ «Ընդգծվել է Միջազգային հաշտարարության Սինգապուրի կոնվենցիայի կարևորությունը: Նախարարը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) […]
09:33 29.05.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը ճանաչողական էր. նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը: ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է […]