TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+33.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

17:32 19.05.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […]

̰
Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը

17:26 19.05.2025

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը: 2010 թվականի մարտի 15-ին ՊԲ զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Մ.-ի դիակը՝ պարանի միջոցով երկաթյա պտտաձողից կախված […]

̰
Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում

16:53 19.05.2025

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը […]

̰
Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

16:24 19.05.2025

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի 28-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ և ռազմամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանները, Սյունիքի քրեական ոստիկաններն ու Քննաչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով 136 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

15:45 19.05.2025

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:

̰
Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

15:29 19.05.2025

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ը

15:05 19.05.2025

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 14 դեպք՝ խուլիգանության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ […]

̰
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

11:50 19.05.2025

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են […]

̰
ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

11:27 19.05.2025

Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։ Խորհուրդը կներգրավվի […]

̰
Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

11:09 19.05.2025

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […]

̰
Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

11:00 19.05.2025

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

̰
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը

10:53 19.05.2025

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […]

̰
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

10:32 19.05.2025

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

̰
ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

09:13 19.05.2025

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […]

̰
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […]

̰
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

12:15 17.05.2025

Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […]

̰
Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար վարպետաց դաս է անցկացրել

11:45 17.05.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով: Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան […]

̰
Արմավիրի քրեական ոստիկանները թմրամիջոցների իրացման շղթա են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

17:26 16.05.2025

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվեցին Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հայտնի դարձավ, որ մեծամորցուն էլ թմրամիջոց […]

̰
Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի զենք կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել են մի երիտասարդի

17:08 16.05.2025

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 14-ին՝ առավոտյան ժամը 6-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և թմրանյութ օգտագործելու կասկածանքով Արմավիր քաղաքի Վահրամ Փափազյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով, մոխրացած հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

̰
Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդուն

16:53 16.05.2025

Խանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 2-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով 900 հազար դրամի վնաս: Հաջորդ ահազանգը մայիսի 10-ին էր՝ գիշերվա ժամը 4.20-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռը՝ գողացել էին դրամարկղում եղած […]

̰
Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

16:29 16.05.2025

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

̰
Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […]

̰
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16:00 16.05.2025

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […]

̰
Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

̰
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […]

̰
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

13:58 16.05.2025

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին: Ժամը 11.35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շիրակի քրեական ոստիկաններն ու Քննչական կոմիտեի ծառայողները […]

̰
Շենավան գյուղի բնակիչը «Կալաշնիկովի» ինքնաձիգ էր պահում․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

13:43 16.05.2025

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, 2 փամփուշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտով և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […]

̰
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

13:16 16.05.2025

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Մայիսի 17-ին տեղի կունենա հանրային իրազեկման միջոցառում Երևանի Հանրապետության փողոցի […]

̰
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

09:46 16.05.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […]

̰
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […]

̰
BACK_TO_TOP