15:49 14.05.2025
Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […]
13:27 14.05.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […]
13:21 14.05.2025
Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […]
13:00 14.05.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […]
12:32 14.05.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […]
12:21 14.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […]
12:07 14.05.2025
Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […]
11:27 14.05.2025
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […]
10:30 14.05.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […]
09:29 14.05.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […]
18:50 13.05.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային […]
17:44 13.05.2025
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […]
17:14 13.05.2025
Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […]
16:56 13.05.2025
Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […]
16:27 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը: Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ, ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: […]
16:16 13.05.2025
Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի […]
14:25 13.05.2025
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […]
12:55 13.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված […]
12:40 13.05.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային […]
12:11 13.05.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։
11:52 13.05.2025
Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […]
11:45 13.05.2025
ՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով […]
11:25 13.05.2025
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ: 2025 թվականի մայիսի […]
11:18 13.05.2025
2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել են 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Մայիսի 13-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: […]
11:04 13.05.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ […]
10:35 13.05.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […]
10:18 13.05.2025
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […]
18:54 12.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ ոլորտային գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում Աննա Կարապետյանը շեշտադրել է, որ Խորհրդի գործունեությունը պետք է լինի կառուցողական և առարկայական՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը և երեխայի լավագույն շահի վրա հիմնված արդյունքների ապահովումը։ Աննա […]
18:47 12.05.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում. 1 տրանսպորտային […]
17:55 12.05.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […]