16:42 12.05.2025
Արմավիրի մարզի պարեկները մայիսի 11-ին Թալին-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և իր «Օպելով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը […]
16:11 12.05.2025
Արարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ: Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված: Կազմված փաստաթղթերը […]
15:48 12.05.2025
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: […]
15:35 12.05.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […]
15:30 12.05.2025
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է […]
15:25 12.05.2025
Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […]
14:05 12.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հանդիպել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին: Նախարարը ողջունել է ուսանողներին և ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատությունից զրկված անձանց համար առկա վերասոցիալականացման ծրագրերը, քրեակատարողական ոլորտում իրականացվող աշխատանքները, Պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող անձանց հաջողության պատմությունները: Սրբուհի Գալյանը նշել […]
13:45 12.05.2025
Մայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց […]
13:17 12.05.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […]
13:10 12.05.2025
2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […]
12:21 12.05.2025
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա […]
11:30 12.05.2025
Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ […]
15:12 11.05.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
14:14 11.05.2025
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […]
18:55 08.05.2025
Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […]
18:17 08.05.2025
Այսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […]
17:44 08.05.2025
Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […]
16:00 08.05.2025
Մայիսի 7-ին` ժամը 6.37-ին, սահմանային անցակետերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդ: Այս տարվա փետրվարի 13-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողը:
15:53 08.05.2025
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են […]
15:40 08.05.2025
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին` ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի 25-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդու: Ապրիլի 29-ից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: 35-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
15:20 08.05.2025
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
15:13 08.05.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի […]
14:50 08.05.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին` ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Մետաքսյա Սիմոնյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել առանց հաշվառման վայրի 31-ամյա տղամարդ, որը դատաքննությունից խուսափելու համար մայիսի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
12:21 08.05.2025
Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38.058 քրեական վարույթ: 2023 թվականին ներկայացված հաղորդմամբ […]
12:13 08.05.2025
Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով […]
11:17 08.05.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […]
10:18 08.05.2025
Բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 […]
09:42 08.05.2025
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […]
16:25 07.05.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 6-ին` ժամը 13.45-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդու` Աշտարակի 36-ամյա և Մեծամորի 37-ամյա բնակիչների: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտված […]
16:13 07.05.2025
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: