17:20 07.11.2024
2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, որի շրջանակներում ՍՊ ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
Շենգավիթ վարչական շրջանի քննիչների և ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են ընկերության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է նաև առերես հարցաքննություն, տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապացուցողական գործողություններով ստացված տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը մի խումբ՝ նախնական տվյալներով շուրջ 13 անձի հետ նախնական համաձայնությամբ և ուղեկցությամբ, նշված օրն այցելել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող հիշյալ ՍՊ ընկերություն և տնօրենին առաջարկել հովանավորչություն իրականացնելու դիմաց, նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իրեն տալ ամսական վարձատրություն: Ստանալով ընկերության տնօրենի մերժումը՝ նշված անձն իր համախոհների հետ միասին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել տնօրենին, ապա վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել են այդ գործողությունները՝ հարվածներ հասցնելով նրա դեմքի, պարանոցի և գլխի շրջաններին։ Այդ ընթացքում աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի, նախնական տվյալներով, 2.500.000 ՀՀ դրամ գումարը։Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...