15:30 26.09.2024
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին մոտ, “Արաբկիր” բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր ահազանգ, որ կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում էր ծանր, և նրանից որևէ տեղեկություն ստանալ իրավապահներին չհաջողվեց: Միայն պարզվեց, որ դեպքը տեղի է […]
19:00 25.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Արմենուհի Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Լևոն Բալյանը և Սիրվարդ Գևորգյանը մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ կազմակերպված Գլխավոր դատախազության և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ արտագնա աշխատանքային քննարկմանը՝ Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքի նախածի վերաբերյալ: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է նախագծի ընդհանուր […]
18:16 25.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «Կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության» բժշկական կենտրոն […]
17:37 25.09.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Տարոնի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
16:30 25.09.2024
Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական […]
16:14 25.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել […]
13:23 25.09.2024
Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի […]
11:27 25.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից […]
21:56 24.09.2024
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […]
20:03 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով […]
18:30 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել […]
17:40 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Վարորդն ու ուղևորը ներկայացվել […]
17:27 24.09.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի հետ միասին կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Ռոբերտ Եղիյանն ազատազրկված անձանց ներկայացրել է անկախության շրջանի պատմությունը, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ավարտին ծավալվել է քննարկում նշված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների […]
17:12 24.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական […]
16:20 24.09.2024
Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։ Կանոնակարգը Հայաստանի […]
16:11 24.09.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար:
15:50 24.09.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ միասին ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ՝ հասնելու հանրային անվտանգության մեծացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
15:47 24.09.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
13:17 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ համատեքստում սեպտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել է «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական բոլոր առաջատար հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, […]
12:58 24.09.2024
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր […]
17:25 23.09.2024
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը: […]
17:04 23.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ […]
15:47 23.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած […]
15:14 23.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ […]
15:05 23.09.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Արարատ քաղաքի բնակիչ տղամարդը հայտնում էր, որ գրապահարանում դրված իր դրամապանակից փող են գողացել: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 40 հազար ռուբլին տարբեր օրերի գողացել է Արարատ քաղաքում հաշվառված […]
14:43 23.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 20-ի գիշերը, ժամը 1.40-ին, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 18 տարեկան երկու երիտասարդի: Նրանք Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսով» դրիֆտ էին կատարել: «Մերսեդեսը» տեղափոխվել և է բաժնի հատուկ պահպանվող տարածք: […]
14:16 23.09.2024
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով: Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է […]
13:40 23.09.2024
Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
12:09 23.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 18, ֆիզիկական ներգործության՝ 17, խարդախության՝ 16, […]