TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել

11:27 23.09.2024

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական […]

̰
Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին

19:07 21.09.2024

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ գործընկերներ, Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը: Անկախությունը շնորհ […]

̰
Որպես ՄԻՊ, հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ Անահիտ Մանասյան

10:18 21.09.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում […]

̰
ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Ռիգայում

18:46 20.09.2024

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատանքային այցով եղել է Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում։ Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։ Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։ Ոստիկանության պետական […]

̰
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿ

17:48 20.09.2024

Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» և «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական […]

̰
Անձական տվյալների պաշտպանության գործակալության պետն ընտրվել է Եվրակոնտրոլի տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ

17:42 20.09.2024

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը և գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Վիգեն Սահակյանը երեք տարի ժամկետով համապատասխանաբար նշանակվել են Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության` Եվրակոնտրոլի (Eurocotrol) տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ և անդամի փոխարինող: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Խորհրդի հիմնական գործառույթն է վերահսկել Եվրակոնտրոլի գործունեության համապատասխանությունն անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումներին […]

̰
Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

15:26 20.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ: Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ […]

̰
Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով

15:20 20.09.2024

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը: Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

̰
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

14:44 20.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալի, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը: Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալի պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու […]

̰
Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

12:47 20.09.2024

Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև համագործակցության կարևորությունը, […]

̰
Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության խորացման հնարավորությունը

11:55 20.09.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։ Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի […]

̰
Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է

11:25 20.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների […]

̰
Կուսակցությունների գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, ավարտվել է

10:15 20.09.2024

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, տեղեկացնում են ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […]

̰
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]

̰
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է

18:53 19.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ […]

̰
Արմեն Տոնոյանը հետախուզվում է

18:40 19.09.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում է 1983 թվականին ծնված Արմեն Տոնոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Ախուրյանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:55 19.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում ծառայող Կոտայքի պարեկները վարորդական իրավունքի վկայական չունենալու և լուսաթափանցելիության խախտմամբ ապակիներով երթևեկելու համար կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում, սակայն, պարեկների կասկածն է հարուցել նաև ուղևորի վարքը: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա ուղևորը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Այստեղ […]

̰
Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ

17:38 19.09.2024

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: 1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին, 2. դիտավորությամբ […]

̰
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. զգուշացում

17:16 19.09.2024

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ «Հայտնում ենք , որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն: Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության […]

̰
Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը […]

̰
Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

16:16 19.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանում է բլոգերների հարկ վճարելու հետ կապված հարցերը: Ի՞նչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո Մանրամասները՝ […]

̰
ԱԺ հանձնաժողովը հյուրընկալել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը

14:25 19.09.2024

Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարևորում եմ նաև ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի եւ Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպելով […]

̰
Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը

11:15 19.09.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ […]

̰
Քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

10:00 19.09.2024

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնումե ն ՄԻՊ-ի գրասենյակից։ «Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։ […]

̰
Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

18:56 18.09.2024

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում […]

̰
Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով

18:36 18.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԿՔ-ից։ «Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք […]

̰
Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24 18.09.2024

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ վիրավորված Wildberries-ի անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։ «Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։ Իրավապահ մարմինները ևս «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են երկու մարդու մահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն […]

̰
Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

16:09 18.09.2024

2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական […]

̰
BACK_TO_TOP