14:21 18.09.2024
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:14 18.09.2024
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝ 1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։ 2․Համաձայնեցված հայտարարագրով […]
13:04 18.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
10:09 18.09.2024
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական […]
16:44 17.09.2024
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկել են բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենքի օգտին։ Խորհրդարանի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Օրենքը ստորագրության կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Համաներումը կվերաբերի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված քրեական հանցագործությունների համար դատապարտվածներին։ Այն չի ազդի մարդասպանների, թմրավաճառների և բռնաբարողների, ինչպես նաև այլ […]
16:22 17.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված ծավալուն քննչական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով «a-PVP» տեսակի թմրամիջոց […]
13:24 17.09.2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական […]
11:11 17.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով […]
10:15 17.09.2024
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, […]
10:05 17.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։ Այս մասին հայտնում են […]
09:49 17.09.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով […]
18:42 16.09.2024
Սեպտեմբերի 9-16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 694, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 200, […]
18:06 16.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, որի նպատակն է եղել դատավորներին ներկայացնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող Էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունները: Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կստեղծեն լուծումներ գտնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման […]
17:51 16.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել: Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]
17:27 16.09.2024
Սեպտեմբերի 5-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք հայտնելու: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
16:46 16.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։ Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։ Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանրապետության մարզերում կանխարգելիչ […]
16:22 16.09.2024
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի […]
15:08 16.09.2024
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն […]
14:24 16.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման ՝ 19-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
13:09 16.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ […]
13:07 14.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով […]
19:43 13.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության […]
19:28 13.09.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել […]
17:00 13.09.2024
Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող […]
15:50 13.09.2024
Այս օրերին Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային երթևեկության կարգավորման, իրավախախտումների արձանագրման ընթացքում պարեկների հետ ծառայություն էին իրականացնում նաև ուսումնական համազգեստով սովորողներ. նրանք իրենց մասնագիտական պրակտիկան էին անցնում: ՆԳՆ կրթահամալիրում ավարտին է մոտենում ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացը։ Տեսական դասընթացներին հաջորդել է մասնագիտական պրակտիկան, որը քաղաքացիական անձինք փորձառու ծառայողների հետ անցկացնում են համապատասխան ծառայության […]
14:45 13.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: […]
13:07 13.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, հոգեկան ներգործունեության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, փողերի լվացման՝ […]
11:29 13.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» […]
10:00 13.09.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Դատարանի վճռով շուկայական […]
19:42 12.09.2024
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 2 քաղաքացի հայտնել է, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի 5 մեքենա մրցավազք են կազմակերպել: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]