18:49 30.09.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները, սեպտեմբերի 28-ին շրջայց կատարելիս, ժամը 18։00-ի սահմաններում զբոսահրապարակի հարակից տարածքում հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում առկա են եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ ծխախոտի 2 գլանակ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
17:37 30.09.2024
Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք՝ ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նուր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի […]
17:22 30.09.2024
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի: Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ […]
17:07 30.09.2024
Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ: Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր […]
16:57 30.09.2024
Սեպտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 310 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1489, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 245, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:14 30.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:00 30.09.2024
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։ Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը […]
15:48 30.09.2024
2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի […]
15:25 30.09.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտե հրապարակել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր: Տվյալները ներկայացվում են շաբաթվա կտրվածքով: Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ոսկենման զարդեր Մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի ավտոպահեստամասերի ներմուծման փորձը կանխվել է Բեռնատարից հայտնաբերվել է 510 կգ չրհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ Տրասնպորտային միջոցիցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած 14 կգ […]
15:20 30.09.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
14:46 30.09.2024
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների […]
14:34 30.09.2024
Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ի ժամը 22-ին Մալիշկա բնակավայրի ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 10 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
14:28 30.09.2024
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել […]
13:51 30.09.2024
Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ: Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […]
13:31 30.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական […]
13:00 30.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու` 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, […]
11:48 30.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […]
18:35 28.09.2024
Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել […]
13:16 28.09.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: «Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
11:24 28.09.2024
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա […]
18:27 27.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է […]
17:42 27.09.2024
Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […]
17:35 27.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […]
16:45 27.09.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ […]
16:31 27.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։ Կոմիտեի […]
15:15 27.09.2024
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ […]
11:47 27.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, կառույցի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ամփոփել են 10-ամյա իրենց գործունեության որակական ու քանակական արդյունքները։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Դրանց վերաբերյալ կազմվել են ամփոփագրեր՝ իբրև համակարգի կայացման, այդ տարիների ընթացքում բարդությունների հաղթահարման հուշագրում։ Ամփոփագրերը հանդիսավորությամբ փակցվել են ստորաբաժանումների վարչական շենքերի՝ տեսանելի հատվածներում՝ ի տես աշխատակիցների և քաղաքացիների։ Այդ արարողությանն է […]
16:22 26.09.2024
Սեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։ Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է […]
15:41 26.09.2024
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։ Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված […]