16:17 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, […]
16:06 03.09.2024
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին: Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ […]
14:52 03.09.2024
Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28-ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29-ամյա բնակիչը, մի […]
13:44 03.09.2024
Առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը: «Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու […]
12:28 03.09.2024
Օգոստոսի 28-ին, ժամը 21.40-ին, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ծառայող պարեկները նկատել են, որ մի քաղաքացի իրենց տեսնելով` դիմել է փախուստի: Կարճ հետապնդումից հետո քաղաքացին կանգնել է: Գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նոր Երզնկա գյուղի 27-ամյա բնակիչը խոստովանել է, որ գողության նպատակով Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայից […]
12:15 03.09.2024
Սեպտեմբերի 2-ի ժամը 21.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով ուղևորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
10:30 03.09.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ 2024թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
20:20 02.09.2024
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով: Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ […]
18:26 02.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ […]
17:46 02.09.2024
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա.Բ.-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ.Ս.-ի կողմից […]
17:00 02.09.2024
2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդ, մյուս […]
16:48 02.09.2024
Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]
16:12 02.09.2024
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից […]
15:48 02.09.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. hետախուզվող Ա.Ա.-ն հանձվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:
15:23 02.09.2024
Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող: Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ […]
14:24 02.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գիշերվա ժամը 2.55-ին Մազմանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև սառը զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,46 գրամ դեղնականաչավուն զանգված, 0,65 գրամ դարչնագույն փոշենման զանգված, […]
14:12 02.09.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 1-ի ժամը 13.40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21073» մակնիշի մեքենան: Արագածոտնի մարզի Ափնագյուղ բնակավայրի 28-ամյա բնակիչ վարորդը տաբատի գրպանից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Բաժնում 28-ամյա երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած […]
13:38 02.09.2024
Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, […]
12:59 02.09.2024
Օգոստոսի 30-ին, կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]
11:39 02.09.2024
Սեպտեմբերի 1-ի ժամը 14.07-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն 2010 թ. ծնված Հռիփսիմե Ավագյանի անհետ կորելու մասին հաղորդում էր ստացվել: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ի ժամը 10-ի սահմաններում 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:
11:27 02.09.2024
Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։ Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։
10:42 02.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ […]
10:34 02.09.2024
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։ Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Հռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։
19:45 30.08.2024
Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել: Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց […]
18:19 30.08.2024
2024 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:46-ին, անհայտ անձինք, կոտրելով մուտքի դռան փականը, մուտք են գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող իր բնակարան և փորձել են գողություն կատարել: Նկատի ունենալով, որ ստացվել է բնակարանային գողության փորձի մասին պատշաճ հաղորդում՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]
17:36 30.08.2024
Օգոստոսի 29-ին` ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]
15:35 30.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ […]
14:02 30.08.2024
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։ Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է […]
13:42 30.08.2024
2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ, 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության […]
11:36 30.08.2024
2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել […]