TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժքրոջ մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր

17:26 12.09.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի […]

̰
Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:49 12.09.2024

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: «Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, […]

̰
Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:11 12.09.2024

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Ոստիկանությունը ներկայացնում է պարեկների վերջին օրերի բացահայտումները: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հայաստանում հանցավորության մակարդակը նվազել է

16:00 12.09.2024

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանցավորության իրավիճակին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում և՛ ընդդիմության, և՛ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել»: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ […]

̰
9 տարի հարկերի և վարձավճարների գումարները համայնքային բյուջե չմուտքագրելով հափշտակել է․ Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակցին մեղադրանք է ներկայացվել

15:37 12.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 60–ամյա բնակիչը 2002թ․–ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել համայնքի վարչական տարածքի՝ […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Լուսառատ գյուղում

13:02 12.09.2024

Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի […]

̰
2024 թ․-ի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 5.4%-ով. Աննա Վարդապետյան

12:23 12.09.2024

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացին, նշել է. ««Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 1073-ով կամ 5.4%-ով. 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18.818 դեպք, […]

̰
ՔԿ-ի պատվիրակությունը մասնակցել է Չիկագոյում անցկացված քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների՝ 2024թ. տարեկան ամենամեծ համաժողովին

11:48 12.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը 2024թ. սեպտեմբերի 1-ից 5-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած՝ 2024թ. կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի (IAWP) տարեկան համաժողովին, տեղեկացնում […]

̰
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար. Գլխավոր դատախազություն

10:52 12.09.2024

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ «Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին […]

̰
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության և գողության փորձի դեպքերը

10:21 12.09.2024

2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «2024 թվականի սեպտեմբերի 4-ին […]

̰
Դատախազը սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

17:23 11.09.2024

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման […]

̰
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

16:40 11.09.2024

Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

̰
Բենզա և գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության ներքո են. պետությանը պատճառված վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ

16:25 11.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, […]

̰
«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

15:22 11.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած […]

̰
Երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում․ թմրամիջոցների ապօրինի իրացման նոր դեպք է բացահայտվել

14:02 11.09.2024

2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան […]

̰
Մեկ օրում գրանցվել է 13 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:28 11.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, զորակոչից խուսափելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, փողերի լվացման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք […]

̰
«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

19:46 10.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […]

̰
Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը

19:33 10.09.2024

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։ […]

̰
Դատախազը դատարան է հանձնել 3 մարզի 25 բնակչից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրգործը

18:44 10.09.2024

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն. 2022 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ջամշլու և Ավշեն բնակավայրեր, տեղի […]

̰
Հանրային անվտանգությունն ու հանրային առողջապահությունը ոչ թե պետք է հակադրել իրար, այլ հավասարակշռել․ Արփինե Սարգսյան

15:50 10.09.2024

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական փաստաթղթով Ներքին գործերի նախարարությունն առաջ է քաշել հանրային անվտանգության և հանրային առողջապահության […]

̰
Առուշ Առուշանյանը կազատազրկվի. դատարանը բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

14:45 10.09.2024

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվ 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ որպես պատիժ է […]

̰
Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

13:35 10.09.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի […]

̰
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

13:21 10.09.2024

Սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին: Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր […]

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

10:20 10.09.2024

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք […]

̰
Տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը

22:09 09.09.2024

Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։ Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը. կան ձերբակալվածներ

21:39 09.09.2024

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին: Հաղորդումը փոխանցվեց […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ երևացող անձինք

17:00 09.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Շրջադարձային բացահայտում զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու վարույթով. ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել

14:20 09.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։ 2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ […]

̰
Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

14:07 09.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները սեպտեմբերի 6-ի ժամը 21-ին ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ փայտանյութ: Կապանի բնակիչ 44-ամյա վարորդը հայտնաբերվածի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Երիցվանք բնակավայրում ապօրինի հատել է բոխի: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: […]

̰
Ավտոբուսի կողային ապակին կոտրած երիտասարդը հայտնաբերվել է

12:27 09.09.2024

Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ: Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և […]

̰
BACK_TO_TOP