21:49 07.09.2024
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։
21:03 07.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական […]
17:37 06.09.2024
Սեպտեմբերի 5-ի ժամը 22.15-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, […]
16:45 06.09.2024
Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները՝ որպես ոչ ոստիկանական գործառույթներ, այսօրվանից տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ և մատուցվելու են քաղաքացիական ծառայության ձևով Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) քաղաքացիական ծառայության մատուցման ձևով տեղափոխվել են նախարարության տիրույթ՝ Ոստիկանության զարգացումը ապահովելով որպես մասնագիտացված կառույցի և այդպիսով վերջինիս թողնելով զուտ […]
16:14 06.09.2024
Ավարտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության […]
15:50 06.09.2024
Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է քաղաքացիներին: Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ […]
13:52 06.09.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նշված անձի կամ ինքնության մասին տեղեկություններ իմացողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:
13:38 06.09.2024
Սեպտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 2.40-ին, Երևանի պարեկները Վիլնյուսի փողոցում, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Շենգավիթի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ դանակ և քսանհազարանոց կեղծ թղթադրամ: Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին: […]
13:32 06.09.2024
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու […]
13:03 06.09.2024
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա: Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել […]
10:18 06.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Հանդիպմանը բարձր է […]
17:19 05.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական […]
17:08 05.09.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական […]
15:52 05.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։ 2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, […]
13:38 05.09.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու: Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան […]
13:00 05.09.2024
Օգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց […]
11:30 05.09.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։ «Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին […]
10:28 05.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վարութային և ապացուցողական համակարգված, լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական […]
18:51 04.09.2024
Սեպտեմբերի 2-ի ժամը 20.50-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում տեղի ունեցած […]
15:40 04.09.2024
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի և Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
14:42 04.09.2024
ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում: Կսահմանվիև կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից […]
14:03 04.09.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի: Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների […]
13:44 04.09.2024
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթացները նորմալ ընթացքի մեջ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստը տեղի էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ։ Վաղը տեղի է ունենալու այսպես ասած նոր սեզոնի մեկնարկը, որտեղ քննարկելու ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանի առաջարկած հարցը. կայուն […]
13:02 04.09.2024
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության և ապօրինի զենք պահելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին սեպտեմբերի 2-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թաթուլ գյուղում ձերբակալվել և Թալինի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա խոստովանել է, որ օգոստոս ամսին համագյուղացու տան բակից գողացել է գերաններ, իսկ նախասրահից՝ շինարարական գործիքներ: Նախաձեռնված քրեական վարույթի […]
12:29 04.09.2024
Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական […]
11:47 04.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Դեպքի մասին Քննչական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հաղորդագրությամբ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք […]
10:29 04.09.2024
Դատախազը 2024 թվականի օգոստոսի 30-ին դատարան է հանձնել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ […]
22:13 03.09.2024
Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]
18:38 03.09.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների և քաղաքացիական […]
17:46 03.09.2024
2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի […]