17:31 28.08.2024
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար […]
17:25 28.08.2024
Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել […]
15:05 28.08.2024
Տավուշի մարզի պարեկները օգոստոսի 27-ին, ժամը 9-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս Աղստև գետի ափին՝ Ակնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում, նկատել են մի տղամարդու, ով հոսանքահարելու միջոցով ձուկ էր որսում: Խաշթառակ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը, ապօրինի որսած մոտ երկու կգ կողակ տեսակի ձկան և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]
13:20 28.08.2024
Օգոստոսի 26-ի ժամը 23.20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված: Ժամը 23.45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […]
12:16 28.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով թմրամիջոցի՝ առցանց հարթակների օգտագործմամբ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, հայտնում են ՔԿ-ից։ «2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը, ի պատասխան ոստիկանների՝ արգելված իրեր և առարկաներ […]
18:50 27.08.2024
Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի(FBI)՝ Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ.Թիգույի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՔԿ-ից։ «Շնորհավորելով պարոն Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում […]
18:20 27.08.2024
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը` նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի […]
17:04 27.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են […]
16:11 27.08.2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Վ․Խ․-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ Վ․Խ․-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ են հայտնաբերել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական […]
15:10 27.08.2024
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ […]
14:30 27.08.2024
2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից, պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]
13:24 27.08.2024
Երևանի պարեկները օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7.20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, 2,20 գրամ դեղնականաչավուն զանգված և տարբեր տեսակի 42 դեղահաբ: Ժամը 08.25-ին Երևանի պարեկները […]
13:09 27.08.2024
Օգոստոսի 26-ին, ժամը 4.15-ին, Շիրակի մարզի պարեկները Ողջի գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում մոտ 8 խմ կոճղեր կային, որոնց վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Ստուգմամբ պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդուն: Նա նույնպես ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: […]
12:48 27.08.2024
Օգոստոսի 26-ին, ժամը 15-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Վիտո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես Վիտոյի» ուղևորներից մեկը՝ 62-ամյա Սուսաննա Ն.-ն, մահացել է, իսկ 6 ուղևորները և «Ֆորդ Տրանսզիտի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «Ֆորդ Տրանսզիտի» 51-ամյա ուղևոր Գոհար Ղ.-ն: Կատարվում է նախաքննություն:
12:38 27.08.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում 2014 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պայմանագրով հատկացվել է մոտ երեք հեկտար տարածք, իսկ ընկերությունը, առանց թույլտվության, արդյունահանման նպատակով օգտագործում է նաև կից հողատարածքներ, որոնք գյուղատնտեսական նշանակության են: Իրավապահների հարցմանն ի պատասխան` օգոստոսի 21-ին Անիի համայնքապետարանից ստացվել է տեղեկությունը հաստատող […]
10:55 27.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
18:42 26.08.2024
2024թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։ Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված […]
17:40 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական […]
16:06 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:50 26.08.2024
Օգոստոսի 24-ին, ժամը 23-ին, Երևանի պարեկները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել վարորդին և երկու ուղևորներին: Ողևորներից մեկը՝ Արարատի մարզի Այգավան գյուղի 35-ամյա բնակիչը, իր մոտից փաթեթ էր նետել: Բաժնում նա հայտնել է, որ փաթեթում կրիստալ է, իսկ մեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ […]
15:32 26.08.2024
Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին: 51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ: Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
15:25 26.08.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները: […]
15:18 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ են բերվել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում 2018-2020թթ. կատարված առերևույթ պաշտոնեական հանցագործության դեպքեր։ Մասնավորապես, նախաքննությամբ իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը, ունենալով համայնքապետարանի աշխատանքերը […]
15:11 26.08.2024
Օգոստոսի 24-ի առավոտյան, ժամը 7.35-ի, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ օգոստոսի 17-ի ժամը 10.30-ից օգոստոսի 24-ի ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Դավիթ Անհաղթի փողոցի իր բնակարանի մուտքի դուռն ու փականը և պահարանից գողացել ոսկյա զարդեր: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը […]
14:52 26.08.2024
Օգոստոսի 25-ին, ժամը 9-ի սահմաններում, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա Արաքսյա Մ.-ին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:38 26.08.2024
Օգոստոսի 23-ին, առավոտյան ժամը 6.30-ին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում Վայոց ձորի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կան էլեկտրահարված ձկներ և էլեկտրական սարքի նմանվող առարկա: Վարորդին և ուղևորին` Մալիշկա գյուղի բնակիչ 62 և 26 տարեկան տղամարդկանց, պարեկները տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին: Երտասարդը հայտնել է, […]
13:58 26.08.2024
Օգոստոսի 23-ին, ժամը 11.50-ին, մայրաքաղաքի պարեկները ծառայության ընթացքում Ազատության պողոտայում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Շոպրոնի փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Նույն օրը, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական […]
12:45 26.08.2024
Օգոստոսի 24-ին, ժամը 21.08-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա […]
14:15 25.08.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացում այցելել է նաև Աչաջուր բնակավայրի գրադարան և հանդիպել գրադարանից օգտվող՝ տարբեր տարիքային խմբերի աշակերտներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
11:30 25.08.2024
Հանրօգուտ աշխատանքը, այդ թվում՝ կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր […]