11:40 14.08.2024
Ավարտվել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված՝ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 7-ամսյա պրակտիկայի ամփոփմանն ուղղված եռափուլ քննարկումները, ինչի արդյունքում կձևավորվի միասնական պրակտիկա, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը՝ ներկա լինելով եռափուլ վերապատրաստում-քննարկումներին՝ նշել է, որ նախարարությունը կարևորում է նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրումը՝ […]
17:30 13.08.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է […]
16:50 13.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
16:21 13.08.2024
Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի: Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, […]
15:13 13.08.2024
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական […]
14:17 13.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զորակ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Ստուգման նպատակով նշված հասցե մեկնած ոստիկանները 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր, իսկ տեսանելի հատվածում՝ կանեփից պատրաստված չոր զանգված: Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: 39-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի […]
14:08 13.08.2024
Օգոստոսի 12-ին, ժամը 19.10-ին, ՊԾ Երևանի գնդի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Շոպրոնի փողոցում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել Մեծամոր քաղաքի բնակիչ 17 և 23 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են շագանակագույն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է: […]
13:44 13.08.2024
Օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին, ՆԳՆ ՈԶ ծառայողները Հանրապետության փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 48-ամյա տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա իր մոտ եղած ատրճանակը գցել էր գետնին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
10:37 13.08.2024
Ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի […]
10:05 13.08.2024
Ազատությունից զրկված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը ընտանիքի հետ երկարատև տեսակցություն կազմակերպելու հարցով, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Ըստ դիմումի՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները մերժել են այն կազմակերպել՝ պնդելով, որ անձին ցուցված է ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և, այդ նպատակով, անձը պետք է տեղափոխվի վերոնշյալ հաստատություն: Սակայն ազատությունից զրկված անձը նշել է, որ […]
18:48 12.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով 338 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը […]
15:37 12.08.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն: Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […]
15:16 12.08.2024
2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի […]
12:16 12.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 30-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 23, հոգեկան ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ […]
11:21 12.08.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել և համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից 2012 թվականի […]
10:48 12.08.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:07 12.08.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ երիտասարդներ, Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ: Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է: Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: […]
09:51 12.08.2024
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. […]
14:10 11.08.2024
Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ […]
19:03 09.08.2024
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների […]
16:03 09.08.2024
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, […]
15:42 09.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ […]
14:46 09.08.2024
2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ: Դեպքի […]
13:27 09.08.2024
Հայաստանի ամենամեծ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շահագործման պահից՝ 2015 թվականից, գործում էր 8-ժամյա ջրամատակարարում։ Ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված աշխատանքի արդյունքում՝ շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ՝ նոր ջրագծերով և պոմպային համակարգով, որն ապահովում է 24-ժամյա ջրամատակարարում։ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական ՀՀ քրեակատարողական ոլորտի մեծածավալ բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։
13:03 09.08.2024
Օգոստոսի 10-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել է որոշ փողոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Հյուրերի համար մեծ ավտոկայանատեղի կգործի Իջևանի կայարանի հարակից տարածքում: Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում:
18:28 08.08.2024
Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։ Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ […]
16:47 08.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Հաշտարարության ոլորտի բարեփոխումների հեռանկարները» խորագրով աշխատաժողովին՝ նշելով որ վերջին տարիներին հաշտարարության ոլորտում իրականացված բարեփոխումները կարևոր ազդեցություն են ունենալու արդարադատության համակարգի վրա, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Նախարարի տեղակալը հայտնել է, որ հաշտարարների համայնքը համալրվել է շուրջ 80 նոր հաշտարարով, որոնք անցել են միջազգային առաջատար ստանդարտներին […]
14:48 08.08.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Տանձուտ գյուղի նշված տան նախասրահում և բակում հայտնաբերվել է ընդհանուր 11,66 գրամ կանեփանման զանգված: Զննության ժամանակ 69-ամյա տանտերը ննջասենյակի տարբեր հատվածներից ոստիկաններին է ներկայացրել Ֆ1 տիպի […]
14:31 08.08.2024
Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին։ Տոպրակում նռնականման առարկա […]
13:13 08.08.2024
Օգոստոսի 7-ին, ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի […]