11:49 03.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք […]
18:22 02.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, […]
17:55 02.08.2024
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի […]
14:48 02.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի […]
14:18 02.08.2024
Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։ Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել […]
14:11 02.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով […]
17:45 01.08.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների […]
16:52 01.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։ Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։ Պաշտոնապես դրանք […]
15:06 01.08.2024
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքագրման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձման ակցիային։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել. «Հերթական անգամ մեզ […]
14:18 01.08.2024
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
10:58 01.08.2024
Օգաստոսի 1-ին, ժամը 06,00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 13-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված […]
10:36 01.08.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ՝ ընտանիքի հետ տեսակցությունները հնարավոր դարձնելու նպատակով, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում: Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում: Հետևաբար, […]
21:00 31.07.2024
Հուլիսի 31-ին, առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը, ժամը 09․00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի […]
19:28 31.07.2024
Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ […]
18:27 31.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը: Դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ […]
17:21 31.07.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։ Օրերս, ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքում, առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են […]
12:25 31.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ […]
10:18 31.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի […]
19:30 30.07.2024
2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։ Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ […]
19:18 30.07.2024
Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի […]
16:42 30.07.2024
2024 թվականի հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ […]
15:15 30.07.2024
Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, […]
15:07 30.07.2024
Հուլիսի 29-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ճամբարակի բնակիչ 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր. նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ համաքաղաքացի 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Նա ապօրինի զենք, […]
13:40 30.07.2024
Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում: Ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության […]
13:17 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 21-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջանիբեկ Գ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:33 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
10:58 30.07.2024
Պարզվել են 2024թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ […]
18:06 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել […]
17:54 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ […]
17:50 29.07.2024
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։ […]