TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպք են բացահայտել

13:09 08.08.2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

15:59 07.08.2024

ՀՀ քննչական կոմիտեշի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Ապօրինի հատել էր թաց կանգուն ծառեր

15:42 07.08.2024

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վարագավանի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարակից անտառածածկ տարածքից նույն գյուղի բնակիչը ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել իր առանձնատան բակ: Օգոստոսի 5-ին, ստացված տեղեկության ստուգման ժամանակ, ոստիկանները վարագավանցի 27-ամյա երիտասարդի մատնանշած տարածքում հայտնաբերել են ապօրինի հատած 18 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի թաց […]

̰
Մայրաքաղաքում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

14:35 07.08.2024

Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել: […]

̰
1 զոհ, երկու վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:57 07.08.2024

Օգոստոսի 6-ին, ժամը 9.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Շևրոլե», «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 68-ամյա Հրաչ Դ.-ն, մահացել է, իսկ «Շևրոլեի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Սպանություն, սպանության փորձ՝ Դիլիջանում․ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է

11:14 07.08.2024

2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Պարզվել […]

̰
Սպանության փորձ Փոքր Վեդիում․ 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:17 06.08.2024

2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և […]

̰
ՆԳՆ պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

17:00 06.08.2024

Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին , շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

16:24 06.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից […]

̰
71-ամյա տղամարդն իր աճեցած կանեփից թմրամիջոց էր պատրաստել

15:58 06.08.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդը աճեցնում, մշակում է կանեփի բույսեր, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ անձնական օգտագործման համար ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին տրամադրվել է տարկետում

15:27 06.08.2024

  Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, […]

̰
Քննչական կոմիտեն փորձագիտական կենտրոն ունի, որը սկսել է գործել ՊՈԱԿ-ի կարգավիճակով

14:57 06.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, ով հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում

13:00 06.08.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։ Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։

̰
Գողության փորձ՝ «Հայփոստի» բաժանմունքից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

12:49 06.08.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության […]

̰
Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է

12:18 06.08.2024

Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել […]

̰
Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը այցելել են Տավուշի մարզ

10:33 06.08.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Իջևանում հանդիպումներ են տեղի ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք […]

̰
Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի որակավորումը

17:00 05.08.2024

Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի որակավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանը հանվել է հաշվառումից: Մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել է նրա որակավորումը: Բագրատ Վահրադյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ կառավարչի իր լիազորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Պարզվել է Երևանի Կիևյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցներից 2-ի ինքնությունը․ նրանց ձերբակալելու հանձնարարություն է տրվել

16:29 05.08.2024

Պարզվել են 2024 թվականի հուլիսի 29-ին Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ խուլիգանության մասնակիցներից երկուսի ինքնությունը, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների  արդյունքում փաստական տվյալներ […]

̰
Պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները մայրաքաղաքում

15:39 05.08.2024

Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 2-ին էր՝ Երևանում։ Հրահանգավորումից հետո Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հատուկ ուշադրություն դարձնել վարորդների սթափությանը, թաղանթապատված ապակիներով կամ գերձայնային ազդանշաններով վերասարքավորված և լուսային սարքերի կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներին, նաև ոչ սահմանված վայրով փողոցը հատող հետիոտներին։ Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության […]

̰
Ջրային պարեկները փրկել են Սևանա լճում խեղդվող քաղաքացու կյանքը

14:42 05.08.2024

Օգոստոսի 4-ի ժամը 15.00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին քաղաքացիները հայտնել են, որ Սևանա լճում մարդ է խեղդվում։ Թերակղզու լողափնյա տարածքում ծառայություն իրականացնող կարգախմբի պարեկներից մեկն անմիջապես նետվել է լիճն ու հանել խեղդվող քաղաքացուն, իսկ ժամանած շտապօգնության խումբը Չարենցավան քաղաքի բնակիչ Ա․Հ.-ին ցուցաբերել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հիշեցնենք, որ ջրային պարեկներն ու […]

̰
«ՎԱԶ-21074»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

14:10 05.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17.40-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհին՝ Արևաշող գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» ուղևորը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21074»-ի վարորդը՝ 71-ամյա Ահարոն Դ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Թոշակառու կնոջը կողոպտած երիտասարդը ձերբակալվել է

13:37 05.08.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրացի 31-ամյա մի երիտասարդ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում բացահայտ հափշտակել է 76-ամյա մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի: Կողոպուտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օգոստոսի 3-ին 31-ամյա […]

̰
Հունիսի 11-ին մայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց. երկու կազմակերպիչները կալանավորված են

12:28 05.08.2024

Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր: Ժամը 23.53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե […]

̰
Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալու դեպք․ Հակակոռուպցիոն կոմիտե

11:20 05.08.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում […]

̰
Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20.000.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում

11:49 03.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք […]

̰
Ա.Երիցյանը ձերբակալվել է՝ պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

18:22 02.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, […]

̰
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողներին պատճառված վնասը կազմում է շուրջ 71մլն դրամ

17:55 02.08.2024

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի […]

̰
Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

14:48 02.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի […]

̰
Կեղծ տեղեկությունները նպատակ ունեն թիրախավորել Ոստիկանությանն ու մոլորեցնել հանրությանը․ ՆԳՆ

14:18 02.08.2024

Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։ Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել […]

̰
Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

14:11 02.08.2024

Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով […]

̰
BACK_TO_TOP