16:16 19.08.2024
Օգոստոսի 15-ի երեկոյան Տավուշի պարեկների և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ստացվել է տեղեկություն, որ Վարագավան գյուղի վարչական շենքում ծեծկռտուք է: Մեկնել են օպերատիվ խումբը, վարչության և բաժնի ղեկավարներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որոնք իրացնելով՝ պարզվել է հետևյալը: Օգոստոսի 15-ի ժամը 16.30-ին Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը Վարագավան գյուղի […]
14:00 19.08.2024
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 11-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ տուն մտել են վերջին 10 օրվա ընթացքում` օգտվելով իրենց բացակայությունից և բանալին դռան վրա լինելու հանգամանքից: Վաղարշապատի քննչական բաժնում քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
13:50 19.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 23.55-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ապա պարեկների հարցին ի պատախան հայտնել է, որ մոտը թմրամիջոց կա: Վարորդը և երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ 18-ամյա ուղևորի […]
13:44 19.08.2024
Օգոստոսի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա Ռաֆիկ Գ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:33 19.08.2024
Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական […]
13:10 19.08.2024
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում: Ոստիկանության Վայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի բակում այրվել են նրան պատկանող խոտի 1800 հակերը, նաև վնասվել է մետաղյա թիթեղի ծածկը: Տուժողին պատճառվել էր 1 […]
22:17 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի […]
19:51 16.08.2024
Օգոստոսի 15-ին ՆԳ նախարարությունը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ Դիլիջանում նախաձեռնել էր Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Կառավարության ծրագրով նախատեսված` վերջերս Դիլիջանում բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ […]
19:20 16.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, […]
19:04 16.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին […]
18:18 16.08.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ Սնանկության գործով կառավարիչներ Լևոն Պետրոսյանի և Հովհաննես Սողոմոնյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Սնանկության գործով կառավարիչներներին տրվել է «նախազգուշացում»:
17:13 16.08.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
12:12 16.08.2024
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
11:04 16.08.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ Ք. Ա.-ի […]
19:05 15.08.2024
2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված […]
17:27 15.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները, այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, […]
16:51 15.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ. կատարվել է դեպքի […]
14:00 15.08.2024
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 14-ին բաժին է ներկայացել 26-ամյա Արսեն Կ.-ն: Նա օգոստոսի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 297-րդ (Խուլիգանությունը) և 334-րդ (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:28 15.08.2024
Օգոստոսի 13-ի կեսգիշերին Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, և պարեկի հարցին` ունե՞ն չթույլատրվող իր կամ առարկա, նա հայտնել է, որ թմրանյութ ունի: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, չորսը` Արտաշատ քաղաքի, մեկը` Շահումյան […]
12:36 15.08.2024
Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան: «Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 69-ամյա Ջուլետա Հ.-ն, մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:15 15.08.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ըստ այդմ՝ պարզվել է, որ 2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամ՝ 2023թ. նույն ժամանակահատվածի ընթացքում վերականգնված 2 մլրդ 735 մլն ՀՀ […]
10:11 15.08.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված վարչական դատավարության էլեկտրոնային ծրագրի մշակման 2-րդ փուլի ավարտական աշխատանքների ներկայացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը՝ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է, որ այս փուլում կարևորվում է բոլոր շահագրգիռ մարմինների ակտիվ մասնակցությունը ներկայացվող էլեկտրոնային համակարգի թեստավորման և լավարկման գործում: Նշվել է, որ […]
19:30 14.08.2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավաբան Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ դատապարտյալների հետ իրականացվել է քննարկում անձի իրավունքների վերաբերյալ։ Քննարկման նպատակն էր դատապարտյալների շրջանում ամրապնդել սեփական իրավունքների ճանաչողությունը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը։ Բացի այդ՝ մասնակից դատապարտյալներին պարզաբանվել են իրավագիտության բնագավառում իրենց համար հետաքրքություն առաջացնող և անհասկանալի հարցերը։
18:24 14.08.2024
2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից տեղափոխված 20-ամյա հղի կինը մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ […]
17:55 14.08.2024
Ընթացիկ տարվա կիսամյակային ցուցանիշների ամփոփման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում` ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների հատվածում արձանագրվել են վիճակագրական ներքոհիշյալ ցուցանիշները։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 199 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ […]
15:17 14.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։ Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից […]
14:58 14.08.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 13-ին Բորյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,91 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն շոկո տեսակի թմրանյութ է, […]
14:40 14.08.2024
Օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են: «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի […]
11:40 14.08.2024
Ավարտվել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված՝ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 7-ամսյա պրակտիկայի ամփոփմանն ուղղված եռափուլ քննարկումները, ինչի արդյունքում կձևավորվի միասնական պրակտիկա, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը՝ ներկա լինելով եռափուլ վերապատրաստում-քննարկումներին՝ նշել է, որ նախարարությունը կարևորում է նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրումը՝ […]
17:30 13.08.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է […]