20:27 06.04.2024
Համաշխարհային գրագիտության հիմնադրամը Media.Monks-ի հետ համատեղ հայտարարել է Literacy Pen կոչվող խելացի գրիչի մոդուլի գործարկման մասին, որը նախատեսված է գլոբալ մակարդակով անգրագիտության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Ferra պորտալը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ անգրագիտության խնդիրն ազդում է ամբողջ աշխարհում մոտ 773 միլիոն մարդու վրա, ինչը լրջորեն խոչընդոտում է սոցիալական և տնտեսական զարգացմանը։ Խելացի գրիչը պետք […]
23:35 05.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:շ «Հայաստան» միասնական տաղավարում ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով: 🤝 Մասնակցության արդյունքում ձևավորվել են […]
20:24 02.04.2024
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է ելակի տեսքը մանրադիտակի տակ: Դրանք վախեցրել են սոցցանցերի օգտատերերին, գրում է The Indian Express-ը։ Պատճառը հատապտուղների մեջ վազող մանր միջատներն են, որոնք անտեսանելի են անզեն աչքով: Սակայն, ըստ մասնագետների, անհանգստանալու ոչինչ չկա։ Ելակի վրա գտնվող միջատները կարող են լինել մրգային թրթուրների տեսակ. դրանցից մեկը բծավոր թևերի դրոզոֆիլան է, […]
20:08 02.04.2024
Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի (ԱՄՆ) փորձագետները հայտնել են, որ արհեստական ինտելեկտի (AI) մոդել են մշակել՝ սովորեցնելով տարբերել ճշմարտությունն ու սուտը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Business & Economic Statistics ամսագրում: Գիտական աշխատության համահեղինակ Մեհմեթ Ջաների խոսքով՝ ֆինանսների հետ կապված ընկերությունները հաճախ օգտագործում են տարբեր ավտոմատացված ծրագրեր։ Այսպիսով, նրանք որոշում են, թե որ հիփոթեքային պայմաններն ընտրել […]
11:15 02.04.2024
«Կասպերսկի» ընկերության հետազոտողները վերլուծել են Android-ի համար վնասաբեր ԾԱ-ի երեք նոր վտանգավոր տարբերակ: Tambir, Dwphon և Gigabud վնասաբեր ծրագրերն ունեն բազմազան գործառույթներ՝ սկսած այլ ծրագրերի ներբեռնումից և հաշվառման տվյալների գողությունից մինչև երկգործոն նույնականացման (2FA) շրջանցումը և էկրանի տեսագրումը, ինչը վտանգում է օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը: Ընկերությունը հայտնում է, որ Tambir-ն Android-ի համար նախատեսված բեքդոր է, […]
23:24 01.04.2024
OpenAI-ը հայտարարել է, որ ChatGPT չաթբոտը այժմ հասանելի է առանց գրանցման: «Այսօրվանից դուք կարող եք օգտագործել ChatGPT-ն ակնթարթորեն՝ առանց գրանցվելու»,- ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ OpenAI-ում նաև ասել են, որ ավելացրել է տարբերակ՝ անջատելու օգտատիրոջ կողմից ChatGPT-ին ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Այն իրականացվում է չաթբոտի հնարավորությունները զարգացնելու համար։ Այժմ այն կարող […]
22:05 01.04.2024
Արհեստական ինտելեկտի (AI) զարգացումը կարող է հանգեցնել մարդկության վախճանի ոչ ավելի, քան 20% հավանականությամբ: Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը։ «Կարծում եմ, որ որոշակի հավանականություն կա, որ դա կհանգեցնի մարդկության կործանմանը: Ես հավանաբար կհամաձայնեի բրիտանա-կանադական արհեստական ինտելեկտի ռահվիրա Ջեֆրի Հինթոնի գնահատականի հետ, որ դա մոտավորապես 10-20% է կամ նման մի բան»,- ասել է նա՝ ելույթ […]
11:14 01.04.2024
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին: Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ […]
21:27 30.03.2024
Միջազգային հետազոտական թիմը՝ Թագավորական Մելբուռնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների գլխավորությամբ, նախագծել և արտադրել է սիլիկոնային ցցված մասերով մակերես, որը ոչնչացնում է վիրուսները շփման ժամանակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Nano-ում: Մշակումը սիլիցիումից պատրաստված մանրադիտակային ասեղներով շերտ է։ Թեստի արդյունքները ցույց են տվել, որ այդ դիզայնը չափազանց արդյունավետ է վիրուսների արտաքին կառուցվածքներին «կառչելու» և դրանց թաղանթները կոտրելու […]
23:06 29.03.2024
Հարավային Կորեայի Կյեմյոնգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մենակության երկարաժամկետ ազդեցությունը մարդու բնավորության գծերի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Personality and Individual Differences (PID) գիտական ամսագրում: Օգտագործելով երկարաժամկետ Առողջապահության և կենսաթոշակային ուսումնասիրության տվյալները, որոնք հետևում են ԱՄՆ-ի 50 տարեկանից բարձր բնակիչների կյանքին, հետազոտողները ուսումնասիրել են 9671 նախաձեռնության մասնակիցների տվյալները՝ հավաքագրված 2012, 2016 և 2020 թվականներին: Պարզվել է, […]
11:23 29.03.2024
Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի երկրաբանները պարզել են, որ գլոբալ տաքացման պատճառով Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցների հալվելը կարող է ազդել օրվա տևողության վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։ Մոլորակի պտույտի արագությունը միշտ տատանվել է, բայց մինչ ճշգրիտ ժամանակաչափման և տեխնոլոգիայի ներդրումը, դրա միակ վնասակար ազդեցությունը խավարումների և այլ աստղագիտական իրադարձությունների ժամանակի փոփոխությունն էր: Երկրի «միջուկի և […]
09:16 29.03.2024
Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […]
10:10 28.03.2024
Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել […]
21:02 26.03.2024
Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպես են վարանիդների ընտանիքի մողեսները, որոնց թվում են կոմոդո վիշապները, կարողանում գոյատևել Ավստրալիայի ամենաթունավոր օձերի խայթոցից հետո: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Molecular Sciences (IJMS) գիտական հրապարակման մեջ: Ավստրալիա մայրցամաքում ապրում են աշխարհի ամենաթունավոր օձերից մի քանիսը, այդ թվում՝ թայպանը, որը իր հասակակիցների մեջ չեմպիոն է յուրաքանչյուր […]
08:28 26.03.2024
Ամերիկացի գիտնականները վերլուծել են արհեստական ինտելեկտի (AI) օգտագործումը իրենց գործընկերների կողմից գիտական հոդվածներ գրելիս։ Այս մասին հայտնում է The Register-ը։ Սթենֆորդի համալսարանի, Կալիֆորնիայի համալսարանի և NEC Labs America-ի փորձագետները վերանայել են արհեստական ինտելեկտի վերաբերյալ հոդվածներն ու զեկույցները, որոնք ներկայացված են տարբեր գիտաժողովներում քննարկման համար: Գիտնականները նշել են, որ իրենց գործընկերները սկսել են ավելի հաճախ օգտագործել […]
22:32 23.03.2024
Հռոմի Քաղաքակրթության թանգարանի իտալացի հնագետները հայտնաբերել են Միջերկրական ծովում երբևէ հայտնաբերված ամենահին կանոեները: Նավակների մնացորդները հայտնաբերվել են La Marmotta-ի հատակում՝ նախապատմական ափամերձ բնակավայրում, որն այժմ ամբողջությամբ ջրի տակ է: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։ Մասնագետները հայտնաբերել են լաստենուց, կաղնուց, բարդուց և եվրոպական հաճարենուց պխատրաստված հինգ նավակ։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ դրանք […]
21:40 23.03.2024
Իսրայելական Rego ընկերությունը հիբրիդային էլեկտրակայանով հատուկ ջոկատայինների համար ամենագնաց մեքենա է ներկայացրել։ «Պիկապ»-ի կուզովը ստացել է պաշտպանության մոդուլային համակարգ, գրում է Army Recognition-ը։ Rego I մեքենայի նախատիպը դաշտային փորձարկումների շրջանակում անցել է ավելի քան 24 հազար կիլոմետր։ Նշվում է, որ փորձարկումների ժամանակ 6 տոննա կշռող մեքենան ցուցադրել է լավ մանևրելու ունակություն և անձնակազմի պաշտպանություն: «Rego-ն […]
09:44 23.03.2024
Հիվանդ Նոլան Արբոն, ում ուղեղում տեղադրել են Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական ընկերության Neuralink իմպլանտը, իր առաջին գրառումն է արել X-ում (նախկինում՝ Twitter)՝ օգտագործելով միտքը: Այս մասին Մասկը հայտնել է X-ում։ «Պատմության մեջ առաջին գրառումն է արվել մտքով՝ օգտագործելով ընկերության Neuralink’s Telepathy իմպլանտը», – մեկնաբանել է Մասկը այս հրապարակման վերահրապարակումը: «Twitter-ն արգելել է ինձ, քանի որ նրանք […]
10:28 22.03.2024
Ամերիկյան Biofire ընկերությունը մարտի վերջին կսկսի «խելացի ատրճանակ» մատակարարումը, որը կրակում է միայն լիազորված օգտատիրոջ ձեռքում, հայտնում է NBC հեռուստաալիքը։ Գործադիր տնօրեն և հիմնադիր Կայ Կլոեպֆերն ասում է, որ 1499 դոլար արժողությամբ 9 մմ ատրճանակը հուսալի է և մանրակրկիտ փորձարկված: Այն կրկնակի թանկ արժե, քան սովորական ատրճանակը, սակայն հագեցած է մատնահետքի և դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ […]
11:22 21.03.2024
Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը ցուցադրել է, թե ինչպես է ուղեղի իմպլանտով առաջին պացիենտը շախմատ խաղում: Նոլան Արբոն կաթվածահար է ուսերից ներքև և չի կարողանում որևէ բան զգալ վթարի հետևանքով, սակայն իմպլանտը թույլ է տալիս նրան խելքով շարժել համակարգչային մկնիկը և խաղալ խաղեր։ Հեռարձակումը տեղի է ունեցել մարտի 20-ին X սոցիալական ցանցի Neuralink աքաունթում։ 29-ամյա […]
09:56 21.03.2024
Մոսկվայի Տագանսկի թաղամասում հնագետները հայտնաբերել են առարկաներ, որոնք ապացուցում են 18-19-րդ դարերում այստեղ ոսկորների փորագրման արհեստանոցի առկայության մասին, RIA Real Estate-ին հայտնել են Մոսկվայի քաղաքային ժառանգության մամուլի ծառայությունից։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Յաուզսկայա 11 հասցեում գտնվող տարածքի կանաչապատման աշխատանքների ժամանակ հնագետները հայտնաբերել են փորագրված ոսկորներ: «Կենդանիների ոսկորները՝ կոճակների համար փորագրված հետքերով, թույլ են տվել եզրակացնել, […]
22:27 19.03.2024
Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին։ Թվում է, թե վերնագիրը ակնհայտ հակասություն է, սակայն այս եզրակացությանը հանգել են Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի փորձագետները։ Ցիկլոնային փոթորիկներն առատ ձյան տեղումներ են բերում Հիմալայներում։ Գարնանը ձյան հալոցքը ապահովում է ոռոգման ջրի պաշար ցորենի և այլ մշկաբույսերի համար։ Այս մասին հոդված է հրապարակել […]
20:42 19.03.2024
Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են մարմնի դակման (փիրսինգի) ամենահին ապացույցը: Այն կատարվել է մոտ 11000 տարի առաջ: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Անկարայի համալսարանի գիտնականները 100-ից ավելի զարդեր են հայտնաբերել իրենց հին տերերի ականջների և կզակի մոտ։ Դրանք պատրաստվում էին կրաքարից, օբսիդիանից, քլորիտից, պղնձից և գետի խճաքարերից։ Զարդանախշերի բազմազանությունը հուշում է, որ դրանք նախատեսված էին ականջներն […]
11:14 19.03.2024
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում […]
10:39 19.03.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ երբեմն տառապում է դեպրեսիայից և դեղորայք է ընդունում։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ «Երբեմն ես իմ ուղեղում ստանում եմ մի տեսակ բացասական քիմիական վիճակ, ինչպես, կարծում եմ, դեպրեսիան: Կամ դեպրեսիա, որը կապված չէ որևէ բացասական նորության հետ»,- ասել է Մասկը CNN-ի նախկին հաղորդավար և բլոգեր Դոն Լեմոնի հետ […]
08:37 19.03.2024
Արկտիկական շրջանում հայտնաբերված երեխայի թաղման տարիքը որոշվել է Տյումենի պետական համալսարանի (TSU) հետազոտողների կողմից՝ որպես գիտական խմբի մի մաս` օգտագործելով դենդրոխրոնոլոգիական վերլուծություն: Արդյունքները հրապարակվել են «Եվրասիական տափաստանների հնագիտության» ամսագրում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։ 2016-2018 թվականներին սիբիրցի հնագետները Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Տազովսկի շրջանի Մամեևսկի հնագիտական միկրոշրջանի տարածքում հայտնաբերել են Նում-Խիբյա-Սիխերի VI բնակավայրը: Նրանք […]
22:02 18.03.2024
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ: Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մարտի 17-ին, Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) […]
11:57 18.03.2024
Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա վաղեմության մակագրություն՝ «Անտիոքոս Կոմմագենացին կոչ է անում մարդկանց ենթարկվել և հարգել օրենքը»։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Ռելիեֆ քանդակները հայտնաբերվել են թուրքական գյուղերից մեկի բնակիչների կողմից 2023 թվականին։ Նրանք այդ մասին զեկուցել են թանգարանին, և Օքսֆորդի և Պիզայի համալսարանների գիտնականները եկել են այն ուսումնասիրելու։ Խորդուբորդ տեղանքի և զառիթափ ժայռոտ լանջերի […]
23:11 17.03.2024
Ստոկհոլմի Պալեոգենետիկայի կենտրոնի շվեդ գիտնականներն ուսումնասիրել են ժամանակակից Սկանդինավիայի տարածքում քարե դարում տարածված մանրէները: Նրանք եկել են այն եզրակացության, որ այդ դարաշրջանի գրեթե ցանկացած ախտածին բակտերիա սպառնում էր պարզունակ մարդու կյանքին։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։ Մասնագետները նկարագրել են մենինգոկոկի, էնտերոկոլիտիկների և սալմոնելայի պատմությունը, որոնք թվագրվել են 9500-ից 4500 տարի առաջ, որոնք […]
22:48 17.03.2024
Ռուս տիեզերագնաց Նիկոլայ Չուբը նկարահանել է, թե ինչպես է Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ) մտնում Երկրի ստվերային կողմ։ Ուղեծրից կադրերը հրապարակել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայությունը։ «Տիեզերագնաց Նիկոլայ Չուբը ֆիքսել է, թե ինչպես է ՄՏԿ-ն մտել Երկրի ստվերային կողմը: Տեսեք, մոլորակը կարծես փայլում է ներսից», – ասվում է Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Տեսանյութում կարելի է տեսնել, թե […]