21:24 17.03.2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանում գտնվող մ.թ.ա. 8-րդ դարի բիայնական դամբարանը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:43 17.03.2024
Պեկինի գիտնականները պարզել են, որ պրիմատների մոտ ուղիղ քայլելու էվոլյուցիան տեղի է ունեցել երեք փուլով։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են The Innovation գիտական ամսագրում։ Հեղինակները ուսումնասիրել են անհետացած պրիմատ Lufengpithecus-ի ներքին ականջը՝ օգտագործելով 3D բազմամասշտաբ և բազմամոդալ պատկերներ: Նրանք ստացված տվյալները համեմատել են այլ բրածոների և ժամանակակից կապիկների ներքին ականջի կառուցվածքի մասին տեղեկատվության հետ։ Արդյունքում գիտնականները […]
20:22 17.03.2024
Արեգակին ամենամոտ գտնվող Մերկուրի մոլորակին հարվածել է արեգակնային բռնկումը, որն առաջացրել է մոլորակի վրա ռենտգենյան բևեռափայլեր, հայտնում է Spaceweather.com լրատվական պորտալը։ Վերջերս Արեգակի թաքնված հեռավոր կողմում տեղի ունեցավ Երկրից մոտ 40 անգամ մեծ բռնկում: Պայթյունը, որը հավանաբար հետևում է թողել Արեգակի մակերեսի վրա հսկայական «կրակը», առաջացրել է մեծ կորոնային զանգվածի արտանետում (CME)՝ մագնիսացված պլազմայի և […]
19:31 17.03.2024
Գերմանիայի, Ֆրանսիայի, Չիլիի և այլ երկրների գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է երկու նոր բակտերիաներ, որոնք ապրում են Չիլիի բարձրադիր լճերի միջավայրում, պայմաններ, որոնք հիշեցնում են վաղ Մարսը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Proteome Research (JPR) գիտական հրապարակման մեջ: Փորձագետները բացահայտում են արել՝ շնորհիվ էքստրեմոֆիլ մանրէների ավելի ճշգրիտ նույնականացման մեթոդի, որն իրենք են ստեղծել։ Մեթոդը հիմնված […]
19:09 17.03.2024
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գիտնականները ստեղծել են Երկրի թվային մոդել՝ գլոբալ աղետները ուսումնասիրելու և կանխատեսելու համար: Դա թույլ կտա գնահատել տարաբնույթ տարերային աղետների հետեւանքները մինչ դրանք տեղի ունենալը։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Science (FIS) գիտական ամսագրում: Օգտագործելով մոլորակի վիրտուալ կրկնօրինակը՝ փորձագետները կարող են մուտքագրել նոր տվյալներ՝ տարբեր աղետների լավագույն և վատագույն սցենարներ ստեղծելու համար, […]
17:06 17.03.2024
Քեմբրիջի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Անգլիայի հարավ-արևմուտքում պատահաբար հայտնաբերված քարացած ծառերը պատկանում են Երկրի վրա հայտնի ամենահին անտառին: Նրանց տարիքը 390 միլիոն տարի է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Geological Society ամսագրում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ բրածո ծառերը «տեղահանել են» Նյու Յորք նահանգի հնագույն Գիլբոա անտառը: Նրա տարիքը […]
16:36 17.03.2024
Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի հոգեբաններն ուսումնասիրել են մարդու հիշողության մեխանիզմները՝ ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակից վիճակում: Նրանք եզրակացրել են, որ երկրորդ տեսակը կարևոր է ավելի շատ տեղեկություններ հիշելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում: Գիտնականները փորձ են անցկացրել 41 ուսանողներից բաղկացած խմբի հետ։ Մասնակիցներին ներկայացվել են ասոցիատիվ […]
23:58 16.03.2024
Բավարիայի Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները Հայաստանում փորձարկում են իրենց երկու ռոբոտները դեպի Մարս ապագա թռիչքների համար, ինչպես նաև նոր տիեզերական հանդերձներ, գրում է գերմանական Bild թերթը։ «Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները Հայաստանում փորձարկում են իրենց երկու ռոբոտները՝ դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար, հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա լոլիկով և ձմերուկով հայտնի Արմաշ գյուղում»,–գրում է թերթը։ Նշվում է […]
20:32 16.03.2024
Ամերիկացի գիտնականները երկու համալսարաններից և Նյու Յորք նահանգի Առողջապահության դեպարտամենտից հետաքննել են լեգեոնելոզի (լեգիոնելլա բակտերիայով առաջացած թոքաբորբի ատիպիկ ձև) կամ լեգեոներական հիվանդության դեպքերի առեղծվածային աճի պատճառները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծանր շնչառական վարակների տարածման հիմնական պատճառներից մեկը մաքուր օդն է։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences Nexus (PNAS Nexus) […]
20:21 16.03.2024
Մյունխենի Navel Robotics ստարտափը հայտարարել է ծերանոցներում օգտագործման համար նախատեսված ռոբոտների արտադրության մեկնարկի մասին։ Այսպես կոչված «ռոբոտ թոռները» նախատեսված են տարեց մարդկանց հետ շփվելու համար և կարող են վերարտադրել հուզական ռեակցիաները, հայտնում է Bild-ը։ Ընկերության հիմնադիր Կլոդ Տուսենն ընդգծել է, որ ռոբոտները կարողանում են ճանաչել և արձագանքել մարդկային հույզերին, ինչը նրանց դարձնում է իդեալական ուղեկիցներ […]
08:26 16.03.2024
Վելինգթոնի Վիկտորիա համալսարանի նորզելանդացի երկրաբանները հայտնաբերել են Երկրի պատմության մեջ ամենահին և ավերիչ երկրաշարժերի հետքերը: Մասնագետների կարծիքով՝ բարձր հզորության սեյսմիկ ցնցումները տեղի են ունեցել մոտ 3,3 միլիարդ տարի առաջ՝ Պալեոարխեյան դարաշրջանում: Հետազոտությունը հրապարակվել է Geology գիտական ամսագրում։ Գիտնականները հայտնագործություններն արել են՝ ուսումնասիրելով Բարբերթոն Գրինսթոուն գոտին, որը բարդ երկրաբանական գոյացություն է Հարավային Աֆրիկայում: Նրանք հասկացել են, […]
23:48 15.03.2024
WhatsApp-ի մշակողները նախատեսում են մեսենջերին ավելացնել հավելվածի արգելափակման գործառույթը՝ օգտագործելով կենսաչափական տվյալները և գաղտնաբառը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ նորամուծությունը, որը թույլ է տալիս կողպել հավելվածը մատնահետքի, դեմքի ճանաչման կամ գաղտնաբառի միջոցով, արդեն աշխատում է WhatsApp-ի որոշ բետա փորձարկողների համար Android 2.24.6.20 տարբերակի համար։ Նշվում է, որ նախկինում հավելվածը կարող էր արգելափակվել […]
10:11 15.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն […]
14:34 14.03.2024
ՀՀ կառավարության 2024թ․ մարտի 14-ի նիստում որոշում ընդունվեց «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին։ Կենտրոնը, որը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից, իրականացնելու է ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգությանն ուղղված նոր՝ առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը։ Այն նաև կազմակերպելու է […]
23:03 13.03.2024
Արհեստական ինտելեկտը (AI) հավանաբար կգերազանցի ցանկացած մարդու բանականությունը 2025 թվականին, և մինչև 2029 թվականը AI-ը կարող է ավելի խելացի դառնալ, քան ողջ մարդկությունը, կարծիք է հայտնել Իլոն Մասկը՝ մեկնաբանելով ամերիկացի ֆուտուրիստ Ռայմոնդ Կուրցվեյլի դիրքորոշումը։ Գիտնականի տեսանկյունից, AI-ի զարգացման մակարդակը մինչև 2029 թվականը համեմատելի կլինի ցանկացած մարդու ինտելեկտի հետ: «Հաջորդ տարի AI-ը կարող է դառնալ ավելի […]
22:40 13.03.2024
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել արհեստական ինտելեկտը կարգավորող աշխարհում առաջին համապարփակ օրենքը։ Այս մասին X ցանցում հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Օրենքը հաստատվել է, ես հպարտ եմ Եվրոպայի նորարարությամբ»,- գրել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Նախկինում հաղորդվել էր, որ Արհեստական ինտելեկտի մասին ԵՄ օրենքը արհեստական ինտելեկտի ոլորտում առաջին իրավական դաշտն է, որը վերացնում է արհեստական ինտելեկտի հետ […]
22:29 13.03.2024
Ամերիկացի սենատորները կքննարկեն ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի հնարավոր արգելքի մասին օրինագիծը, լրագրողներին ասել է Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ «Սենատը կքննարկի օրինագիծը, երբ այն դուրս գա Ներկայացուցիչների պալատից», – ասել է նա: Շումերը նշել է, որ օրինագծի վերաբերյալ կխորհրդակցի «համապատասխան հանձնաժողովների նախագահների հետ՝ նրանց տեսակետները ստանալու համար»: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ […]
13:24 13.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 12-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներին: ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը նախ շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, թվայնացման ոլորտում առկա և պլանավորված նախաձեռնությունները: Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, նշել, որ […]
11:18 12.03.2024
Երևան, 12 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են 2023-ի մոբայլ սպառնալիքների լանդշաֆտը և եկել այն եզրակացության, որ մոբայլ սարքերի անվտանգության սպառնալիքների աճող տարածվածությունն ուղեկցվում է վնասաբեր մոբայլ գործիքների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Ընկերության փորձագետների կարծիքով՝ գրոհների թվի աճի նկատելի միտում է նկատվում. 2023-ին նման գրոհների թիվը հասել է 33 790 599-ի, ինչը […]
23:47 09.03.2024
Արևի բռնկումը, որը տեղի է ունեցել մարտի 9-ի գիշերը, որևէ վտանգ չի ներկայացնում, «Իզվեստիա»-ին ասել է ԻԶՄԻՐԱՆԻ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի ղեկավար Արտյոմ Աբունինը։ «Սրանք ամենաուժեղ բռնկումները չեն, ամենահզորը չեն: Որովհետև մեր X-կլասը դեռ ավելի մեծ է»,- պարզաբանել է գիտնականը: Նրա խոսքով, նման բռնկումներն արժանի չեն հանրության մեծ ուշադրությանը։ Նույն օրը ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի […]
22:38 09.03.2024
Ամերիկացի կենսաբաններն ու բնապահպանները Ֆլորիդայի Էվերգլեյդս ազգային պարկում հայտնաբերել են բիրմայական պիթոնների զուգավորվող 2,1 մետր լայնությամբ կծիկ: Այս մասին հայտնում է «LiveScience» պորտալը։ Զուգավորվող կծիկում եղել է մեկ էգ՝ 4,2 մետր երկարությամբ և հինգ արու, իսկ նրանց կողքին՝ ևս երկու արու։ Հետազոտողների կարծիքով՝ տեսարանը տպավորիչ է եղել։ Կենսաբանները Էվերգլեյդս արգելոցի սողուններին ուսումնասիրելիս պատահաբար են հանդիպել […]
22:11 09.03.2024
Կանադացի գիտնականները երկրի ընդերքում ջրի պաշարներ են հայտնաբերել։ Հաշվարկների համաձայն՝ մեր մոլորակի ընդերքը պարունակում է 43,9 միլիոն խորանարդ կիլոմետր ջուր։ Այն ավելի շատ ջրային ռեսուրս է, քան Երկրի բոլոր սառցադաշտերը միասին վերցրած: Հետազոտությունը հրապարակվել է «Geophysical Research Letters» գիտական ամսագրում: Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդայի սառույցները պարունակում են 27 միլիոն խորանարդ կիլոմետր ջուր, իսկ Գրենլանդիայի […]
20:07 09.03.2024
Սթաֆորդշիրի համալսարանի և Հալլի համալսարանի բրիտանացի գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են արյան կաթիլների պահվածքը միկրոգրավիտացիայի պայմաններում։ Փորձի արդյունքները պետք է հիմք հանդիսանան քրեագիտության նոր ճյուղի համար, որը նվիրված է Երկիր մոլորակից դուրս հանցագործությունների բացահայտմանը։ Հոդվածը հրապարակվել է Forensic Science International: Reports (FSIR) գիտական ամսագրում։ «Արյան բծերի օրինաչափությունն ուսումնասիրելը կարող է արժեքավոր վերականգնողական տեղեկատվություն տալ հանցագործության […]
11:33 08.03.2024
X-ի «Նոբելյան մրցանակ» հարթակը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով բոլոր ժամանակների մրցանակակիր կանանց: Հրապարակմանը կից գրել է. «Մենք հիշում ենք այն կանանց, ովքեր փոխել են աշխարհը: Ահա բոլոր զարմանալի կանայք, ովքեր ստացել են Նոբելյան մրցանակ. նրանց ուշագրավ ձեռքբերումները մրցանակի ժամանակ: Ովքե՞ր են ձեզ ամենաշատը ոգեշնչող կանայք»: Happy International Women’s Day! We’re celebrating women who have changed […]
10:57 08.03.2024
Պարզվել է, որ Չեռնոբիլի բացառման գոտուց կլոր որդերի գենոմը անձեռնմխելի է ճառագայթման հետևանքներից, հայտնում են Նյու Յորքի համալսարանի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրի հոդվածում: «Մենք վերլուծեցինք նրանց գենոմները՝ փնտրելով վերջին մուտացիաների հետքերը, և ոչ մի ապացույց չգտանք մուտացիաների և հավաքման վայրերում ճառագայթման մակարդակի միջև կապի մասին», – ասվում է հոդվածում: […]
09:39 08.03.2024
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գիտնականները ստեղծել են Երկրի թվային մոդել՝ գլոբալ աղետները ուսումնասիրելու և կանխատեսելու համար: Դա մեզ թույլ կտա գնահատել տարաբնույթ տարերային աղետների հետևանքները մինչ դրանք տեղի ունենալը։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Science (FIS) գիտական ամսագրում: Օգտագործելով մոլորակի վիրտուալ կրկնօրինակը՝ փորձագետները կարող են մուտքագրել նոր տվյալներ՝ տարբեր աղետների լավագույն և վատագույն սցենարներ ստեղծելու […]
21:44 07.03.2024
Ճապոնական Suzuki և Skydrive ընկերությունները սկսել են թռչող մեքենաների արտադրությունը, այդ թվում Օսակայում անցկացվելիք Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսին ամսնակցելու համար: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարել Suzuki-ի հետ միասին թռչող մեքենայի արտադրության մեկնարկի մասին: Մենք պատրաստվել ենք արտադրությանը ավելի քան վեց ամիս, մենք շատ շնորհակալ ենք, որ […]
14:18 07.03.2024
Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը: Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ Դասընթացներն իրականացվելու են հետևյալ չորս ուղղություններով՝ Ավիամոդելավորում Ռադիոէլեկտրոնիկա Ռոբոտաշինություն Մեխատրոնիկա Դասընթացները կմեկնարկեն մարտի 22-ից։ 6-ամսյա դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ (աշխատանքային օրերին՝ ժամը 16:30-ից սկսած` 1,5 ժամ տևողությամբ)։ Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (Engineering City – Implemented by EIF) ( Հասցե՝ […]
12:16 06.03.2024
ԱՄՆ օրենսդիրները օրինագիծ են ներկայացրել, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում, գրում է Hill-ը։ «Օրինագիծը կստիպի ByteDance-ին՝ TikTok-ի չինական մայր ընկերությանը, հրաժարվել հավելվածից կամ կկանգնի ԱՄՆ-ում պլատֆորմի արգելքի առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաթղթի հեղինակներն են հանրապետական Մայք Գալահերը և […]
20:35 05.03.2024
Meta ընկերության հաղորդակցության տնօրեն գրառում է կատարել ընկերության սոցիալական ցանցերում տեղի ունեցած խափանումների մասին: Նա մասնավորապես գրել է. «Մենք տեղյակ ենք, որ մարդիկ դժվարանում են օգտվել մեր ծառայություններից: Մենք հիմա աշխատում ենք սրա վրա»: We’re aware people are having trouble accessing our services. We are working on this now. — Andy Stone (@andymstone) March 5, […]