Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

23:14 09.04.2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

«Իմ խոսքում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ Այս նախաձեռնություններով ամփոփվելու են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Դեսպանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում դեռևս 2023 թվականին կազմակերպվել էր Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

11:29 08.05.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ԻԹ մշակույթի նախարարի և գիտական հետազոտությունների գլխավոր […] ...

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

20:13 07.05.2024

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

ՌԴ Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտը (IBCP) և Ռուսական տեխնոլոգիական համալսարանը (RTU) նոր հակաբիոտիկ են ստեղծել՝ նանոմասնիկների տեսքով։ Դրա ակտիվ բաղադրիչներն են ճարպաթթուների կոնյուգատները: «Սինթեզված դեղամիջոցը լայն սպեկտրի հակաբիոտիկ է. ըստ գործողության սպեկտրի՝ որոշ միացություններ կարող են ազդել ոչ միայն բակտերիաների, այլ նաև խմորիչ սնկերի պաթոգենների վրա», – ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիա Սոկոլը: Դեղը կօգնի […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

08:36 07.05.2024

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

Լոնդոնի Բժշկական հետազոտությունների խորհրդի բժշկական գիտությունների լաբորատորիայի բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մի շարք բույսերի հիսպիդին սինթազ ֆերմենտներ, որոնք կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների բնական փայլ: Նրանց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ​​ամսագրում։ Նկարագրված տեխնոլոգիան հիբրիդային ուղի է, որը զուգակցում է նոր հայտնաբերված բույսերի հիսպիդին սինթազները սնկերի մեջ […] ...

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ․ միջազգային աշխատաժողով

22:17 06.05.2024

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ․ միջազգային աշխատաժողով

Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Օզոնի քարտուղարությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հետ համատեղ։ Հանդիպման նպատակն էր վերանայել ընթացիկ ազգային և միջազգային հետազոտությունների և մոնիթորինգի ծրագրերը` ապահովելու այդ ծրագրերի պատշաճ համակարգումը […] ...

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […] ...

BACK_TO_TOP