10:22 21.06.2018
Instagram-ի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի։ Այս մասին ասվում է սոցցանցի տարածած հաղորդագրությունում։ «Instagram-ն այժմ 1 միլիարդանոց գլոբալ հանրույթ է։ 2010 թվականի գործարկումից հետո զարմանքով հետևել ենք մեր հանրույթի աճին ու բարգավաճմանը։ Դա կարևոր նվաճում է մեզ բոլորիս համար։ Շնորհակալություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Instagram-ը ներկայացրել է IGTV նոր հավելվածը, որի օգնությամբ […]
07:39 20.06.2018
«Amazon» ընկերությունն ու «Marriott» հյուրանոցային ցանցը պայմանավորվել են ցանցի որոշ հյուրանոցների համարներում ձայնային օգնականի հատուկ՝ Alexa for Hospitality տարբերակի փորձարկման մասին։ Ձայնային հրամանների օգնությամբ հնարավոր կլինի պատվիրել հյուրանոցային տարբեր ծառայություններ, ինչպես նաև կառավարել էլեկտրական սարքերը։Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, «Marriott»-ը փորձարկոմ է «Apple» կորպորացիայի Siri ձայնային օգնականը։ Փորձարկումից հետո հյուրանոցային ցանցը կընտրի առավել […]
18:41 19.06.2018
Apple և Papper ընկերությունները կրկին դատական գործընթացի երկու կողմերում են հայտնվել 7 տարի առաջ բացված գործով, հայտնում է Bloomberg-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Papper-ը Apple-ին մեղադրում է App Store-ի կողմից մենաշնորհային գործունեության մեջ: Pepper-ը մեղադրում է Apple-ին iOS-ի հայտերի բաշխման մոնոպոլացման մեջ. App Store-ն այս գործառնական համակարգի միակ հավելվածն է: Իր հերթին, Apple-ն ասում է, որ այսկերպ […]
18:10 19.06.2018
Ավստրալիայի Դաշնային դատարանը Apple-ին տուգանել է 9 մլն ավստրալիական դոլարով: Պատճառն այն է, որ ընկերությունը հրաժարվել է վերանորոգել ծրագրային թարմացումից հետո խափանված iPhone-ներն ու iPad-ները: Խնդիրներն առաջացել էին այն օգտատերերի մոտ, ովքեր իրենց սմարթֆոնները 2016-ին վերանորոգել էին ոչ պաշտոնական կետերում, և թարմացումից հետո IOS 9-ը սկսել էր «կախել»։ Apple-ը խոստովանել է, որ միտումնավոր է արգելափակել […]
18:25 18.06.2018
Լոխ Նես լճի «առեղծվածը» բացահայտելու համար գիտնականների միջազգային խումբը գիտական ուսումնասիրություններ կսկսի այնտեղ: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Բանն այն է, որ տեղացիները հավատում են, որ այս լճում մարդկությանը դեռևս անհայտ արարածներ են բնակվում, իսկ որոշ ժամանակ առաջ էլ համացանցում լուսանկար էր տարածվել, որտեղ դեռևս անհայտ կենդանատեսակի մարմնի մի հատված է երևում: Հաղորդվում է, որ […]
16:47 16.06.2018
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս, գիտնական Սթիվեն Հոքինգի խոսքերով ռադիոազդանշանն ուղարկվել է տիեզերք: Այս մասին հայտնում է Rolling Stone հանդեսը: Ազգանշանն ուղարկվել է մոտակա 1А 0620-00 սև անցքի ուղղությամբ: Հոքինգի խոսքերը տիեզերք ուղարկելու համար օգտագործվել է Սեբրոսի Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային ալեհավաքը:
16:28 16.06.2018
«Գրագողությունն այսօր խրախուսվում է Հայաստանի գրեթե բոլոր գիտական կառույցների կողմից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ գրագողեր կան Հայաստանի բոլոր բուհերում, Գիտության պետական և Բարձրագույն որակավորման կոմիտեներում, ինչպես նաև ԳԱԱ-ում: Խուդոյանի պնդմամբ՝ գրագողություն կատարած անձանց աշխատանքները տպագրվում են պետական բյուջեի հաշվին, նա նաև չի բացառում, որ այդ ամենը արվում է […]
20:36 14.06.2018
Գերմանացի մասնագետների մշակած նոր ծրագրային ապահովումը թույլ կտա կանխագուշակել մարդու վարքը: Այս մասին տեղեկացնում է ScienceAlert-ը: Բոննի համալսարանի գիտնականները պարզել են, որ հատուկ ձևով գրված ալգորիթմները, կարող են կանխագուշակել, թե տվյալ անձը մի քանի րոպեից ինչ վարք կդրսևորի: Հետազոտողների կարծիքով, այդ ալգորիթմները կարող են ներդրվել տնային ռոբոտների մեջ: Գիտնականներն ընդգծել են, որ ապագայում այդ ռոբոտներն, […]
16:41 14.06.2018
Ինչպես հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը` «Apple»-ի ներկայացուցիչները մտադիր են ուժեղացնել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը հատկապես կարևոր է այն երկրներում, որտեղ իշխանությունները կարող են բռնագրավել ինչ-որ մեկի հեռախոսը: Սարքը մեկ ժամվա ընթացքում արգելափակումից չհանելու դեպքում «IPhone»-ի և համակարգչի միջև USB միացմամբ տեղեկատվության հաղորդումը կանջատվի: Հենց այս […]
14:25 14.06.2018
Իրանի տարածքում մամոնտի քարացած ատամներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է IRNA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգում, դրանք ունեն 2 մլն տարվա վաղեմության: Իրանի Բնական գիտությունների և գենետիկ ռեսուրսների բյուրոյի մարդաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքի խոսքերով՝ հայտնաբերված ատամները պատկանում են չորրորդ՝ մարդածին պարբերաշրջանի սկզբին: Հաղորդվում է, որ Իրանի տարածքում առաջին անգամ […]
00:46 13.06.2018
ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանում շատ մեծ պահանջարկ ունեն: Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: «Հայաստանում ցանկանում ենք ներդնել, այսպես կոչված «ինվեստորի մեկ պատուհանի» մոդելը։ Այսինքն՝ լինի մեկ գրասենյակ, որտեղ արտասահմանցի ներդրողները կարող են գալ դիմել, և ստանալ ընկերության գրանցման համար […]
20:06 12.06.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում խնդրել է` նոր նշանակումների վերաբերյալ կարծիք հայտնելիս և որևէ մեկին մեղադրելիս կոնկրետ և հասցեական մեղադրանքներ հնչեցնել: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ ֆեյսբուքցիներ, շատ հնարավոր է, որ տասնյակ ու հարյուրավոր նշանակումներից որոշ նշանակումներ լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն, էդ նշանակումները լինեն սխալ ինչ-որ դեպքերում: […]
15:46 12.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել Սմբատ Գոգյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Գոգյանն այս պաշտոնում կփոխարինի Լիլիթ Արզումանյանին:
15:34 12.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սամվել Հարությունյանը վերանշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
10:12 12.06.2018
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի ԳԱԱ Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը: ԳԱԱ-ն այս հարցով հունիսի 8-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի դատավոր Ռուբեն Ափինյանը: Նշենք, որ հիմնադրամի տնօրենը գեներալ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանն է: Նա հիմնադրամը հիմնադրել էր դեռ 2003 թվականին: Սակայն, ինչպես պարզեցինք հիմնադրամի՝ վերջին տարիներին ներկայացրած հաշվետվություններից, […]
21:55 11.06.2018
Համացանցում են հայտնվել ապագա iPhone-ների գծագրերը: Նկարներում պատկերված են ավագ և նոր սերնդի մոդելներ, գրում է GSM Arena-ն: Ավագ մոդելը պետք է ստանա 6.5 դյույմ անկյունագծով էկրան և վերջին մոդելի տեսախցիկ: Մի շարք փորձագետներ հայտարարում են, որ այն կունենա միանգամից երեք մոդուլ: Այնուամենայնիվ, կա կարծիք, որ կտրվածքներից մեկը նախատեսված է լուսարձակման համար: Երկրորդ նկարում […]
21:05 11.06.2018
«Pixel 3» և «Pixel 3XL» սմարթֆոնների նոր մոդելները կարող են անլար լիցքավորվել: Այս մասին հայտարարել է բլոգերներից մեկը` XDA Developers ֆորումի ժամանակ, փոխանցում է MacDigger-ը: Բլոգերի փոխանցմամբ՝ անլար լիցքավորման համար մշակվում է Android P գործառնական համակարգի նախնական տարբերակը: Ըստ տարածված տեղեկատվության՝ նոր տարբերակը չի ունենա առանձնակի հեղափոխական նորարարություններ սարքերի առումով, սակայն ֆունկցիոնալ կլինեն: Ներկայումս սմարթֆոնները […]
20:45 11.06.2018
Ամերիկյան «Yahoo» ընկերությունը հայտարարել է նույնանուն մեսենջերի փակման մասին: Yahoo Messenger-ը հուլիսի 18-ից սկսած այլևս չի սպասարկվելու և չի գործելու, հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Որպես փոխարինող Yahoo-ն առաջարկում է օգտագործել իր նոր համակարգը, որը կոչվում է Squirrel: Այս նոր ծրագիրը այժմ մշակումների նախնական գործարկումների փուլում է: Yahoo Messenger-ը թողարկվել է 1998-ին և այն ժամանակ […]
17:51 09.06.2018
Մեթ Մոսը iOS 12-ում գտել է նոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս կառավարել iPhone միայն աչքերով: Նա ստեղծել է հատուկ ծրագիր և «Թվիթերի» իր միկրոբլոգում ցույց է տվել, թե ինչպես է այն աշխատում: «Վերահսկեք ձեր iPhone-ըն աչքերով, ուղղակի նայեք կոճակին, այն ընտրելու համար և սեղմելու համար թարթեք: Աշխատում է ARKit 2-ով »: IPhone- ի և […]
10:47 09.06.2018
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այն անվանվել է Summit, հայտնում է MIT Technology Review պարբերականը: Summit-ի արտադրողականությունը կազմում է 200 պետաֆլոպս, ինչը հավասար է մեկ վայրկյանում 200 միլիոն միլիարդ գործողության կատարման: Համեմատության համար՝ Երկրի վրա բոլորը պետք է 305 օրվա ընթացքում յուրաքանչուր վայրկյան գործողություն կատարեն՝ հաղթահարելու […]
07:58 09.06.2018
Բերքլիի համալսարանի գիտնականները «կախարդական ավազի» նոր տարբերակ են ստեղծել, որն ունակ է անապատային չոր օդից խոնավություն կլանել: Նրանք դրա աշխատանքը փորձարկել են իրական անապատում՝ ստանալով մեկ բաժակ քաղցրահամ ջուր: Այս մասին հայտնում է Science Advances-ը: «Արդեն այսօր կարելի է ասել, որ այս տեխնոլոգիայի հանդեպ վիթխարի կոմերցիոն հետաքրքրություն կա: Միանգամից մի քանի ստարտափներ փորձում են առևտրայնացնել […]
20:09 08.06.2018
SpaceX ընկերության բազմակի օգտագործման առաջին տիեզերանավն առաջիկա տարիներին պետք է տուրիստական ճամփորդություններ կատարի Լուսնի շուրջը, իսկ մինչ այդ` հուլիսին, անօդաչու փորձարկումներ կկատարեն ԱՄՆ-ի Կանավերալի հրվանդանում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Հայտնի է, որ Dragon V2 տիեզերանավը Կանավերալի հրվանդանում կլինի հուլիսի կեսերին: Առաջին անօդաչու փորձարկումները պլանավորված են օգոստոսին: Սակայն փորձարկման նախապատրաստումը ժամանակ է պահանջում, և բոլոր […]
17:04 08.06.2018
Միջազգային NASA տիեզերական կազմակերպության գիտնականները Մարսի վրա օրգանական միացություններ են հայտնաբերել՝ այդպիսով ևս մեկ քայլ առաջ կատարելով կարմիր մոլորակի վրա կյանքի հնարավոր գոյության մասին հարցի պատասխանը ստանալու ճանապարհին: Այս մասին տեղեկությունը հաղորդել են հենց գիտնականները՝ հունիսի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում, հայտնում է euronews-ը: «Viking» անվանումը ստացած առաքելությունն իր առաջին աշխատանքները սկսել է իրականացնել 1976 թվականից […]
16:39 07.06.2018
Գիտությունների ազգային ակադեմիան մեծ հզորությամբ սուպերհամակարգիչ կունենա: Այն ակադեմիային կնվիրի Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը: Այս մասին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպման մասին հայտնել է Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հյատնում են, որ նախարարի առաջին տեղակալը […]
21:12 06.06.2018
LG ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոններ Q Stylus ստիլուսներով: Այն ներառում է երեք սմարթֆոն, որոնք արտաքնապես իրարից չեն տարբերվում, սակայն ունեն տարբեր հատկանիշներ: Այս մասին ասվում է արտադրողի կայքում: Բոլոր երեք սմարթֆոններն ունեն 6.2 դյույմանոց էկրան՝ 2160 × 1080 պիքսել թույլտվությամբ, խոնավությունից և փոշուց պաշտպանություն՝ IP68 ստանդարտով: Թե ինչ պրոցեսոր է դրված սարքերի հիմքում, ընկերությունը […]
01:00 06.06.2018
Չինաստանում 37 վայրկյանում սպառվել է այսօր թողարկված Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը: Այս մասին հայտնում է GSMArena-ն: Հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի հունիսի 12-ին: Նորույթի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին: Snapdragon 845 պրոցեսորով սմարթֆոնի արժեքը կազմում է 360 եվրո: Այն վաճառվում է դեռևս միայն Չինաստանում: Որոշ ժամանակ անց նախատեսվում է ընդլայնել նորույթի վաճառքի աշխարհագրությունը:
14:01 05.06.2018
Google ընկերության մասնագետները երկու ամիս շարունակ արհեստական ինտելեկտին սովորեցրել են շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստել, սակայն փորձն անհաջող է ավարտվել: Ընկերության մասնագետների կարծիքով՝ ալգորիթմը պետք է կատարյալ համ և կազմություն մշակեր: Խնդիրը հեշտերից չէր, քանի որ համակարգչի համար դժվար է գնահատել սննդի համային որակները: Արհեստական իտելեկտն աշխատացնելու համար կիրառվել է «Bayesian Optimisation» անունը ստացած գործիքը: Համակարգչից պահանջվել […]
23:25 04.06.2018
Apple ամերիկյան կորպորացիան ներկայացրեց iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Շնորհանդեսը կայացել է WWDC համաժողովի շրջանակում: Ընկերությունում հայտարարել են, որ կարագացնեն օպերացիոն համակարգի նոր տարբերակով աշխատող բոլոր սարքերի արտադրողականությունը: Այսպիսով՝ հավելվածների գործարկման արագությունը կավելանա 40 տոկոսով, իսկ տեսախցիկինը՝ 70 տոկոսով: Մշակողները նաև լիովին վերափոխել են Photo հավելվածը՝ թարմացնելով դիզայնն ու բարելավելով լուսանկարների շարքում որոնումը: Համակարգում կհայտնվի […]
21:30 04.06.2018
Հունիսի 4-ին Սան Խոսեում մեկնարկել է հնգօրյա WWDC 2018 համաժողովը՝ նախատեսված Apple-ի մասնագետների համար: Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի մի քանի նոր արտադրանք, սակայն մանրամասները չեն բացահայտվում: Քիչ հավանական է, որ արտադրողը ներկայացնի նոր iPhone: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ տեղի կունենա iPhone SE 2-ի շնորհանդեսը: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացվի նաև MacBook Pro-ի նորացված […]
09:52 04.06.2018
Facebook ընկերությունը սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի խոշորագույն արտադրողներին տրամադրում է օգտատերերի անձնական տվյալների հասանելիություն: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը վերջին 10 տարվա ընթացքում խոշոր արտադրողների հետ բազմաթիվ համաձայնագրեր է կնքել: Նշվում է, որ այդ համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից՝ օգտատերերի տվյալների պաշտպանության կանոնների պահպանումը: […]