08:05 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հետևորդների թիվը խիստ նվազել է կասկածելի օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում։ Միայն Թրամփի բաժանորդների թիվը կրճատվել է 300 հազարով՝ 53․4 մլն-ից դառնալով 53․1 մլն։ Twitter-ի վարչակազմըհուլիսի 12-ին հայտարարել էր կասկածելի օգտահաշիվների ջնջման արշավի մեկնարկի մասին։ Թրամփից բացի, հետևորդներ են կորցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, […]
21:31 12.07.2018
Apple ընկերությունը ներկայացրել է իր նորացված MacBook Pro-ները: Նոութբուքները հագեցած են Intel-ի 7-րդ սերնդի պրոցեսորներով ու 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, հայտնում է TechRadar-ը: Ողջ շարքն ստացել է երրորդ սերնդի «թիթեռնիկ» մեխանիզմով ստեղնաշար: Այն, ըստ արտադրողի պնդման, աչքի է ընկնում ավելի անաղմուկ աշխատանքով: Apple T2 պրոցեսորը պատասխանատու է Hey Siri-ի աշխատանքի, ինչպես նաև համակարգերի անվտանգության ու անվտանգ բեռնման […]
20:26 12.07.2018
Facebook սոցցանցի աշխատանքում խափանումներ են գրանցվում: Դրանք նկատվել են աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին հայտնում է Downdetector ծառայությունը, որը հետևում է ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերին: «Facebook-ի աշխատանքում առկա խնդիրները դիտարկվում են ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 08:29-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համաձայն Downdetector- ի՝ խնդիրները նկատվել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, […]
19:22 12.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի […]
15:24 12.07.2018
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը տեղեկացրեց, որ սեպտեմբերին Փարիզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի: Նա նշել է, որ այս տարի աշնանը Երևանում Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները կհիանան այն փայլուն ձեռքբերումներով, որոնք արձանագրում է Հայաստանում ՏՏ ոլորտը։ «Նրանք իսկապես հաճելիորեն կզարմանան»,- ասաց Լաքոտը։ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կկազմակերպվի նաև բիզնես […]
08:11 12.07.2018
«Twitter» միկրոբլոգների ցանցը պատրաստվում է մի քանի տասնյակ միլիոնավոր օգտահաշիվներ ջնջել, որոնք կարող են ստեղծված լինել որպես կեղծ բաժանորդ օգտագործման համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ կեղծ օգտահաշիվների ջնջման արշավը մեկնարկում է հուլիսի 12-ից։ Սոցցանցը հստակ թիվ չի նշել, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է տասնյակ միլիոնավոր օգտահաշիվների։ Եթե […]
07:36 12.07.2018
«Apple» ընկերության նախկին աշխատակից Սյաոլան Չժանը ձերբակալվել է Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքի օդանավակայանում կորպորացիայի`առանց վարորդի ավտոմեքենաների մշակման տեխնոլոգիայի վերաբերյալ գաղտնի տվյալները գողանալու կասկածանքով։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, ինժեներ Չժանը հեռացվել է ընկերությունից 2018 թվականի ապրիլին՝ չինական «Xiaopeng Motors»-ում աշխատանքի անցնելու համար։ Դրանից հետո ընկերությունում նկատել են համացանցում նախկին աշխատակցի աճող ակտիվությունն, ինչպես նաև մասնավոր այցերը […]
21:38 11.07.2018
«Bugatti» ընկերությունը ավարտին է հասցնում նոր հիպերքար «Bugatti Divo»-ի մշակումը, այն կրում է լեգենդար ավտոարշավորդ Ալբերտ Դիվոյի անունը: Ընկերությունում նշում են, որ մեքենան կունենա թեթև կառուցվածք, թափքը կստանա աէրոդինամիկ տարրեր, որը թույլ կտա բարձր արագության ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարել, գրում է BBC- ն: «Bugatti Divo»-ն ամենայն հավանականությամբ կունենա W16 8.0 շարժիչ՝ 1500 ձիաուժ հզորությամբ: Ընկերությունը […]
20:52 11.07.2018
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շոգը վատ է ազդում բոլոր տարիքի մարդկանց ինտելեկտուալ ունակությունների վրա։ Հետազոտության հեղինակներից Խոսե Լորանը պատմել է, որ ընտրել են 48 կամավորների։ Նրանց կեսը բնակվում է օդորակիչներով ապահովված սենյակներում, մյուս կեսը՝ ոչ։ Արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ապրել են առանց օդորակիչների տներում, զգալիորեն նվազել են ինտելեկտուալ ունակությունները։ Նրանք […]
19:59 11.07.2018
Պաշտոնապես ներկայացվել է Samsung Galaxy Note 9 սմարթֆոնը, որի լուսանկարն առաջին անգամ հրապարակել են Android Headlines հանդեսում: Հայտնի է, որ Note 9-ի արտաքին տեսքը շատ նման է լինելու Note 8-ին: Հրապարակված լուսանկարում պատկերված է սմարթֆոնի դիմացի հատվածը, և կարծես թե իրոք տարբերություն չկա նախկին մոդելի համեմատ: Երկու սմարթֆոնների երևի թե միակ տարբերությունը կլինի մատի սքաների […]
18:30 11.07.2018
Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը […]
21:10 10.07.2018
YouTube ընկերությունը մտադիր է 25 մլն դոլար հատկացնել կեղծ լուրերի դեմ պայքարելու համար, գրում է The Hollywood Reporter-ը: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ դա արվում է կայքի նորությունների որակի բարձրացման համար: YouTube ծրագիրը կգործի Google-ի հետ միասին, և առաջին հերթին ֆինանսավորումը կուղղվի հեղինակավոր աղբյուրներին և համաշխարհային լրատվական կազմակերպություններին: Միևնույն ժամանակ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերը կարգելափակվեն, հաղորդում է […]
16:50 10.07.2018
Apple-ը 2018 թվականին երեք iPhone-ների թողարկումից հետո արտադրանքից կհանի iPhone X-ը և iPhone SE-ն, հաղորդում են BlueFin Research-ի վերլուծաբանները: Էլեկտրոնիկայի հսկան ակնկալում է նոր մոդելների նկատմամբ մեծ պահանջարկ: Ընկերությունը 2018 թվականի վերջին երկու եռամսյակում կառաքի 91 մլն միավոր և 2019 թվականին առաջին երկու եռամսյակում՝ 92 մլն միավոր: Ըստ Apple-ի՝ iPhone 11-ը և 11 Plus-ն իրենց […]
00:25 10.07.2018
«Google» կորպորացիայի մայր ընկերությունը՝ «Alphabet»-ը, մտադիր է Քենիայի հեռավոր շրջաններում աերոստատների օգնությամբ արագընթաց համացանցային կապ ապահովել։ Ընկերությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել պետության տարածքում «Project Loon» նախագծի մեկնարկի հետ կապված։ Այս մասին հայտնում է UberGizmo պորտալը։ 2017 թվականի հոկտեմբերին «Alphabet»-ը հաջողությամբ փորձարկել էր աերոստատների միջոցով համացանցային կապի տարածման տեխնոլոգիան։
19:22 09.07.2018
Ինչպե՞ս որոշել մթերքի որակը՝ գույնո՞վ, հոտո՞վ, թե որևէ այլ մեթոդով: Ոչ բոլոր վնասակար մանրէների ազդեցության հետևանքներն են տեսանելի անզեն աչքով: Այդ դեպքերում միայն լաբորատոր հետազոտությունը հստակ պատասխան կտա: Սակայն հիմա արդեն նախնական կողմնորոշման համար հատուկ հետազոտության կարիք չկա: Կանադայի Մաքմաստերի համալսարանի գիտնականների խումբը մշակել է հատուկ թաղանթ, որը առաջին հայացքից չի տարբերվում սովորական սննդի փաթեթավորման […]
17:53 09.07.2018
ԱՄՆ-ի տնտեսական հետաքննությունների բյուրոն տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ iPhone-ը համարվել է լավ կենսակերպի ամենաառաջին նշանը: Այս մասին հայտնում է 9to5mac-ը: Հայտնում են, որ հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են բնակչության տարբեր շերտերը, դիտարկել են տարբեր ազգության, սեռի, կրթության աստիճանի անձանց, նույնիսկ քաղաքական հայացքներն են հաշվի առել: Արդյունքում պարզվել է, որ iPhoneի օգտատերերի 69․1 %-ի […]
17:09 09.07.2018
Աշխարհահռչակ գիտնական, միջուկային ֆիզիկոս, Մենդելեևի աղյուսակը ևս մեկ քիմիական տարրով՝ օգանեսոնով (Og 118) հարստացրած Յուրի Հովհաննիսյանի հետ հանդիպումը մեծ պատիվ է ինձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Գիտությունը պետք է լինի մեր երկրի զարգացման հիմնական ուղենիշը, գիտությունը պետք է լինի մեր երեխաների երազանքը։ Ես հաճախ եմ կրկնում այս միտքը. «Կա […]
13:51 08.07.2018
Google կորպորացիան հավելվածների Play Market խանութում ավելացրել է վերջին 10 տարվա գլխավոր նորարարությունը։ Այն իրենից ներկայացնում է արհեստական ինտելեկտ՝ անձնական խորհուրդների համար։ Նոր թարմացումը թույլ կտա Google Play-ի օգտատերերին տեսնել ծրագրերի և խաղերի վերաբերյալ առաջարկները։ Առաջարկներ անելիս արհեստական ինտելեկտը հաշվի կառնի օգտատերերի գտնվելու վայրը, հետաքրքրություններն ու այլ գործոններ։ Մշակողները մտադիր են հետագայում համակարգը ներդնել խանութի […]
00:01 08.07.2018
Կարտոֆիլի տեսակները չեն տարբերվում առանձնակի բազմազանությամբ։ Շուտով կարտոֆիլին սպասվում է ժողովրդականության նոր ալիք, հայտնում է hronika.info-ն-ն։ Կարտոֆիլի ընտրասերմամբ զբաղվող հոլանդական Plantera ընկերությունը մշակել է այդ բանջարեղենի համար միանգամայն արտասովոր գույների՝ մանուշակագույն և վարդագույն տարատեսակներ։ Մանուշակագույն տեսակի (Purple Rain) գունավորումը պայմանավորված է անտոցիանի բարձր պարունակությամբ։ Այդ քիմիական պիգմենտներն ավանդաբար հանդիպում են հապալասի մեջ: Lily Rose անվանումով […]
22:48 07.07.2018
Bloomberg-ը վերահրատարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը, որում նախկինի պես առաջատարներ են մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրանց կարողությունները կազմում են համապատասխանաբար՝ 142 և 94.2 մլրդ դոլար։ Առաջատարների եռյակում ՏՏ ընկերությունների ղեկավարներն են։ Եռյակը եզրափակում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ չորրորդ հորիզոնական մղելով ներդրող Ուորեն Բաֆեթին։ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 81.6 […]
19:10 07.07.2018
Հուլիսի 17-19-ը Վրաստան կժամանի աշխարհի առաջին ռոբոտ կինը՝ Սոֆիան, որը նաև ունի քաղաքացիություն: Նա հաշվետու ելույթ կունենա Վրաստանում կայանալիք Բաց կառավարման գագաթնաժողովում (OGP), որին մասնակցելու են աշխարհի ավելի քան 70 երկրներ: Գագաթաժողովի կայքում ներկայացված օրակարգի համաձայն՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14: 30-ին, ռոբոտը կներկայացվի հանդիսատեսին հանրային ծառայությունների և նորարարությունների նիստին: Գագաթաժողովի նիստը կկայանա Թբիլիսիի Մթածմինդա պարկում: […]
07:17 07.07.2018
Twitter սոցցանցը 2018 թվականի մայիսից արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ կամ կասկածելի օգտահաշիվներ։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում։ Ընկերությունը վերջերս հայտնել էր ալգորիթմներում մեծ փոփոխությունների մասին, որոնք համակարգը կիրառում է օգտատերերի բացասական վարքն ի հայտ բերելու համար։ Բացի այդ, հաջորդ շաբաթ ծրագրվում է հայտարարել հավելյալ միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է RIA […]
19:14 06.07.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Facebook-ի իր էջում հրապարակում է արել՝ ակնարկելով, որ Ադրբեջանում հուլիսի 2-ից սկսված համատարած հոզանքազրկումները, Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարները, նաև Բաքվի երկնաքերերից մեկի վրա հայկական դրոշի պատկերվելը կապ ունեն կիբերմասնագետների հետ: Թե կոնկրետ ո՞ր երկրի կիբերմասնագետների մասին է խոսքը, ՊՆ պաշտոնյան չի մեկնաբանել, սակայն ընթերցողները ենթադրել են, որ խոսքը հենց […]
14:46 06.07.2018
Կազմվել է ամենաշատ վաճառվող սմարթֆոնների վարկանիշային ցուցակը: Աղյուսակը գլխավորում է Iphone 8-ը, այն կարողացել է առաջ անցնել Samsung Galaxy S9-ից և Iphone X-ից: Աղյուսակը կազմել են Counterpoint ընկերության մասնագետները: Հետազոտությունն անցկացնելիս նրանք հիմնվել են վաճառքի վերջին տվյալների վրա, տեղեկացնում է MacDigger-ը: «Գովազդային վառ ակցիաները, ինչպիսիք են՝ «նկարահանված է Iphone-ով», որը Apple ընկերությունը ակտիվորեն օգտագործում էր այս տարվա […]
19:11 05.07.2018
Նոր լոգոտիպի դիզայնի տարրերից մեկը դառնալու է ճապոնական ichi հիերոգլիֆը, որը թարգմանաբար նշանակում է մեկ: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այն կոչվելու է Rakuten Viber, քանի որ գերմանական Rakuten ընկերությունը 2014-ին 900 մլն դոլարով գնել է ընկերությունը: 2017-ի տվյալներով՝ շուրջ 900 միլիոն գրանցված օգտատեր կանոնավոր օգտվում է Viber-ից:
17:25 05.07.2018
Համացանցում անիմացիոն 360 աստիճան ձևաչափով տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է Չիլիի Ատակամա անապատում առաջիկայում կառուցվելիք աստղադիտակի էսքիզը: Տեսանյութը հրապարակված է Եվրոպայի հարավային աստղադիտարանի (ESO) կայքում: Հաղորդվում է, որ նոր աստղադիտակն ունենալու է 40 մետր տրամագծով հայելի և այս ձևաչափում ամենամեծ աստղադիտակը կդառնա: Կառույցի շինարարությունն արդեն մեկնարկել է Արմասոնես լեռան վրա, այն ծովի մակարդակից 3046 […]
14:31 05.07.2018
Չինական Lenovo Group ընկերության և Հարավարևելյան համալսարանի գիտնականները համատեղ «խելացի» հագուստ են ստեղծել: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հագուստը կարողանում է անընդհատ հետևել մարդու սրտի աշխատանքին ու առաջին իսկ վտանգի դեպքում մի քանի ժամ առաջ՝ հեռախոսային հատուկ ծրագրի միջոցով հայտնում է այդ մասին: Նոր հայտնագործությունը սովորական վերնահագուստ է հիշեցնում: Պարզապես դրա մեջ […]
12:01 05.07.2018
«Яндекс»-ն սկսել է ինդեքսավորել «Google Docs» ծառայության փաստաթղթերը, որոնք պաշտպանված չեն եղել գաղտնիության կարգավորումներով, այս մասին հաղորդել է MDK -ն իր թվիթերյան էջում: Որոնողական համակարգի գործողությունների արդյունքում հանրային հասանելիություն ունեցող փաստաթղթերը, այդ թվում նաև անձնական տվյալները և գաղտնաբառերը դարձել են բոլորին հասանելի: Այս պահին ոչ «Google»-ը, ոչ «Яндекс»-ը դեպքի հետ կապված հայտարարությամբ հանդես չեն եկել:
20:30 04.07.2018
Չինաստանի Տյանտանի հիվանդանոցի «Արհեստական բանականության հետազոտություններ»-ի կենտրոնի ստեղծած «BioMind» արհեստական ինտելեկտը գերազանցել է բժիշկներին՝ հիվանդությունն ախտորոշելու ճշգրտությամբ և արագությամբ, հաղորդում է Xinhua-ն: Նեյրոնային ցանցին և հիվանդանոցի 15 առաջատար բժիշկներին առաջարկել են այն հիվանդների 225 բժշկական քարտերը, որոնց մոտ ուղեղի քաղցկեղ են կասկածում: Փորձի արդյունքում արհեստական ինտելեկտը հիվանդությունն ախտորոշել է 83% ճշգրտությամբ, իսկ բժիշկների ցույց տված […]
17:23 04.07.2018
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հայկ Դեմոյանին աշխատանքից իրենք չեն ազատել, որովհետև աշխատանքից ազատում են մարդուն, որը պաշտոն ունի, իսկ նա պաշտոն չի ունեցել, չի հանդիսացել տնօրեն կամ տնօրենի պաշտոնակատար: Փոխնախարարը նշեց, որ իրեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն համարող Դեմոյանը երեկ պնդեց ճիշտ հակառակը, որովհետև հասկացավ՝ փաստերի դիմաց կանգնելն անհնարին է, եթե […]