TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+25.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Կողմնակի անձինք կարող են կարդալ Gmail-ի նամակները․ ԶԼՄ-ներ

08:02 04.07.2018

Հարյուրավոր կողմնակի ընկերություններ և նրանց աշխատակիցներ հասանելիություն ունեն Gmail փոստային ծառայության օգտատերերի նամակներին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով այդ ընկերությունների 20 նախկին և ներկայիս աշխատողների։ Պարբերականը պարզել է՝ Google կորպորացիան, որը 2017 թվականին խոստացել էր դադարեցնել տվյալների հավաքումը Gmail-ի մուտքային նամակներից, թույլատրում է կողմնակի հավելվածների մշակողներին կարդալ օգտատերերի նամակագրությունը։Նրանք կարող […]

̰
Նոր iPhone-ները շարժական ոչ մի մաս չեն ունենա

17:56 03.07.2018

Անկախ IT-վերլուծաբան Հորաս Դեդյուն  հայտարարել է, որ արտադրության ավելացման և արտադրանքի որակի բարելավման համար նոր iPhone-ներում կվերանան  բոլոր շարժական մասերը, հաղորդում է GizChina-ն: Դեդյուի տվյալներով՝ սմարթֆոններում հանդիպող շարժական և մեխանիկական մասերը կարող են սարքի խափանման  պատճառ դառնալ: «Նման դետալներն ավելի շուտ են փչանում, փոշի հավաքում, չեն դիմանում խոնավությանը և ավելի թանկ են»,- ասում է փորձագետը: […]

̰
Ադրբեջանցիները փորձում են դիրքեր գրավել սոցցանցերում. Սամվել Մարտիրոսյան

14:00 03.07.2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է սոցցանցերում դիրքեր գրավելու ադրբեջանական փորձերը: Նա սքրինշոթեր է հրապարակել, որոնց կից հետևյալ գրառումն է կատարել. «Ադրբեջանական թվիթերյան ստատուսչիները, որոնք ամբողջ ապրիլ և մայիս պասիվ էին, սկսել են գերակտիվորեն լցնել իրենց թեմաները։ Ստեղ տեսնում եք Հայաստանի վերաբերող անգլերեն և ռուսերեն հոսքերը»: https://www.facebook.com/photo.php?fbid=10156478163868781&set=a.10153737096218781.1073741857.566158780&type=3&theater

̰
Facebook-ը սխալմամբ ապաարգելափակել է սև ցուցակի օգտատերերին

07:38 03.07.2018

Facebook սոցցանցը սխալմամբ ապաարգելափակել է օգտահաշիվները, որոնք օգտատերերի կողմից ներառված են եղել սև ցուցակում։ Խնդիրն անդրադարձել է 800 հազար օգտատիրոջ վրա։ Այս մասին հայտնել է սոցցանցի՝ անձնական տվյալների պահպանության հարցերով պատասխանատու Էրին Իգենը։ Նրա խոսքով՝ ապաարգելափակումը տեղի է ունեցել մայիսի 29-ից հունիսի 5-ը։ Նա հավելել է, որ խոտանից տուժած օգտատերերի 83 տոկոսի մոտ ապաարգելափակվել է […]

̰
Աստղագետներն առաջին անգամ լուսանկարել են մոլորակի ծնունդը

21:14 02.07.2018

Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետներն առաջին անգամ դիտարկել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակի ծնունդը: Դիտարկումների մասին տեղեկացվում է աստղադիտարանի կայքում: Հետազոտողները նոր ձևավորվող մոլորակը նշմարել են գաճաճ աստղ «PDS 70»-ի մոտ: Օգտագործելով «Very Large Telescope»(VLT) հսկայական  աստղադիտակը՝ գիտնականները դիտարկել են «PDS 70B»  գազային հսկային, որի զանգվածը մի քանի անգամ մեծ է Յուպիտերից, իսկ մակերևույթի ջերմաստիճանը […]

̰
Չինացիները լազերով կրակող ԱԿ-47 են ստեղծել

19:26 02.07.2018

Չինական  ZKZM Laser ընկերությունը ներկայացրել է լազերային ինքնաձիգի նախատիպը, որը հեռավորության վրա կարող է  օբյեկտներ այրել: Փորձագետների կարծիքով՝ զենքերը կարող են օգտագործվել ինչպես ցույցերի ցրման, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, հաղորդում է South China Morning Post-ը: Լազերային ինքնաձիգը կոչվում է ZKZM-500 և ունի Կալաշնիկովի ինքնաձիգի չափերը: Սարքը հագեցած է հաղորդիչով, որը կարող է լազերային ճառագայթներ […]

̰
Ծառերը ևս շոգին քրտնում են

14:32 02.07.2018

360tv-ն հաղորդում է, որ ավստրալացի հետազոտողներն ուսումնասիրություններով պարզել են, որ ծառերը ևս կարող են քրտնել: Տոթ եղանակին տերևները խոնավանում են, որն օգնում է ծառերին հովանալ: Մարդկանց դեպքում նույն դերը կատարում է քրտինքը: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հատուկ խցիկներում 12 ծառ են տեղադրել: Խոսքն այնպիսի խցիկների մասին է, որտեղ հնարավոր է եղել վերահսկել ջերմաստիճանը: Խցիկների մի մասում […]

̰
Ցուցադրվել են iPhone 2018-ի մակետները

12:13 02.07.2018

Համացանցում հրաարակվել է տեսանյութ, որում ցուցադրվել է 6,5-դյույմանոց էկրանով iPhone X Plus-ը և 6.1-դյույմանոց LCD էկրանով iPhone 9-ը: Սպասվում է, որ 6,1-դյույմանոց iPhone-ի էկրանն ավելի երկար ու բարակ կլինի, քան iPhone X-ինը: Ինչ վերաբերում է iPhone X Plus մոդելին, ապա դրա չափերը գրեթե նույնը կլինեն, ինչ iPhone 7 Plus-ինը: Տեսանյութում ցուցադրված է նաև սմարթֆոնի գլխավոր նորարարությունը՝  առանց […]

̰
Հայազգի աստղագետ Երվանդ Թերզյանն արժանացել է ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևին

11:36 02.07.2018

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Երվանդ Թերզյանին կշնորհի Նշանակալի հասարակական ծառայությունների մեդալ, որը նրանց բարձրագույն պարգևն է:

̰
Ճապոնիան 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն կսկսի

09:25 01.07.2018

Ճապոնիան ծրագրում է 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն սկսել։ Կառավարության նման ակնկալիքների մասին գրում է Yomiuri Shimbun թերթը։ Նախատեսվում է թռչող մեքենաներն օգտագործել, մասնավորապես, տարերային աղետների հետևանքների վերացման գործում։ Կառավարությանը կից հատուկ խորհուրդը սկսել է թռչող մեքենաների կիրառման համար իրավական բազայի մշակումը։ Նշվում է, որ ճապոնական իշխանությունները որոշել են աջակցել նման մշակումներին՝ լուծելու տրանսպորտային […]

̰
Apple-ը iOS 12-ում կվերագործարկի «քարտեզները»

22:00 30.06.2018

Apple-ը նախատեսում է ամբողջությամբ վերագործարկել iOS 12-ի համար Maps հավելվածը, հաղորդում է TechCrunch-ը: Նոր տարբերակի թողարկումը նախատեսվում է այս տարի: Ընկերության աշխատակիցները նախատեսում են տվյալներ ավելացնել համայնապատկերներ անող տեսախցիկներից: Անհրաժեշտ տեղեկատվություն հավաքել մասնագետները սկսել են  2015 թվականին: Apple-ի ծրագրային ապահովման գծով ավագ փոխնախագահ Էդդի Քյուի խոսքով՝ իրենք աշխատում են ստեղծել «լավագույն քարտեզագրման հավելվածն» աշխարհում:

̰
Գյուտարարները կարողանում են գտնել փչացած ապրանքները «խելացի սենսորի» միջոցով

19:52 30.06.2018

Սննդային թունավորումը սպառնում է ոչ միայն մարսողական խանգարումով, այլև ծանր բարդություններով, ընդհուպ մինչև մահ: Երբեմն դժվար է հասկանալ, թե որքան թարմ է ապրանքը: Խնդիրը լուծվում է նոր սարքի՝ թվային քթի օգնությամբ, հաղորդում է The Daily Mail-ը: Նանկինի և Տեխասի համալսարանների մասնագետներն առաջարկում են մսի փաթեթի վրա ամրացնել հատուկ պիտակներ, որոնք կարող են զգալ արտադրանքի նեխելուց […]

̰
Apple-ը վերագործարկում է «Քարտեզներ» հավելվածը

07:10 30.06.2018

Apple ամերիկյան կորպորացիան լիովին վերագործարկում է «Քարտեզներ» հավելվածը iOS 12-ի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը։ Ընկերությունն աշխատում է «աշխարհում լավագույն քարտեզագրական հավելվածի» ստեղծման վրա, հայտնել է ծրագրային ապահովման հարցերով Apple-ի ավագ փոխնախագահ Էդդի Քյուն։ Նշվում է, որ հավելվածը կվերափոխվի գրեթե զրոյից։ Բացի այդ, դրանում կավելացվի տեղեկություն համայնապատկերային տեսախցիկներից։ Հավելվածի թարմացված տարբերակից առաջին կկարողանան […]

̰
Միջազգային տիեզերակայան է ուղարկվել արհեստական ինտելեկտով ժպտացող ռոբոտ

23:04 29.06.2018

Ամերիկյան SpaceX ընկերությունը Միջազգային տիեզերակայան է ուղարկել արհեստական ինտելեկտով ռոբոտի։ Մշակողների խոսքով՝ CIMON ռոբոտը կարող է տեսանյութ ցուցադրել, գրքեր կարդալ և ոչ բարդ զրույցներ վարել։ Այն պատրաստված է գնդի տեքսով, որի էկրանին կարող է ժպիտ հայտնվել։ Ռոբոտը ստեղծվել է, որպեսզի օգնի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայանում գիտական հետազոտություններ անցկացնելու գործում։ Այն կառավարվում է տեսախցիկներով և ձայնային հրամաններով, […]

̰
«Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից

23:10 28.06.2018

Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Ինչպես տեղեկացրին «Թումո» կենտրոնից, միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ «Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: «Թումո Փարիզ»-ը «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի առաջին միջազգային կենտրոնն […]

̰
Apple-ն ու Samsung-ը կարգավորել են արտոնագրային 7-ամյա վեճը

07:25 28.06.2018

Ամերիկյան «Apple» կորպորացիան և հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը կարգավորել են սմարթֆոնների դիզայնի հետ կապված պատենտային վեճը, որն սկսվել է 2011 թվականից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կալիֆորնիա նահանգի Հյուսիսային շրջանի դատարանի հայտարությանը։ «Այդ վեճը մշտապես վերաբերել է ոչ միայն փողերին։ Apple-ն iPhone-ով սմարթֆոնների հեղափոխություն է իրականացրել, և փաստ է, որ Samsung-ը պատճենել է […]

̰
Ինձ ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

22:30 27.06.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ հաստատության ղեկավարի կարգավիճակում: Նախ […]

̰
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայկական գիտաժողով է անցկացվել

10:33 27.06.2018

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով՝ նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի […]

̰
«Instagram»-ում կհայտնվի տեսազանգի գործառույթ

08:07 27.06.2018

«Instagram» սոցցանցը թողարկել է թարմացում, որի շնորհիվ հավելվածում կհայտնվի տեսազանգի գործառույթ։ Այս մասին ասվում է «Instagram»-ի պաշտոնական կայքում։ «Այժմ դուք կարող եք ստեղծել վիդեոչաթ «Instagram Direct»-ում մեկ անձի կամ խմբի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ հնարավոր կլինի միաժամանակ շփվել 4 մարդու հետ՝առանց ժամանակային սահմանափակումների։

̰
Ցուկերբերգին կարող են հեռացնել «Facebook»-ի ղեկավարի պաշտոնից

07:52 27.06.2018

«Facebook» սոցցանցի խոշոր ներդրողները, ովքեր միասին տնօրինում են ընկերության՝ 3 մլրդ դոլարի բաժնետոմսերը, մտադիր են հասնել իշխանությունից Մարկ Ցուկերբերգի հեռացման։ Այս մասին հայտնում է BusinessInsider-ը։ Ներդրողների դժգոհությունն է հարուցել սկանդալների շարքը՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու համար հարթակի օգտագործումից մինչև «Cambridge Analytica» ընկերության կողմից օգտատերերի տվյալների հավաքում։ Դժգոհ ներդրողներն այդ խնդիրների առաջացումը կապում են սոցցանցի կառավարման […]

̰
Նոր նյութը կարող է մարդուն անտեսանելի դարձնել ջերմադիտակների համար

19:41 26.06.2018

Աշխարհում մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ ջերմային ալիքներ է արձակում՝ մեքենաներից մինչև կենդանիներ,   էլեկտրասարքերից մինչև հեռահաղորդակցության գծեր: Այդ ջերմային ալիքները «որսալու» համար գիտնականները վաղուց ջերմադիտակ են հնարել: Հիմա էլ փորձում են այդ ջերմադիտակից  պաշտպանվելու միջոցներ գտնել: Ինչպես տեղեկացնում է  Advanced Engineering Materials հանդեսը, Վիսկոնսինի համալսարանի գիտնականների խումբը կարողացել է հատուկ նյութ մշակել, որն անթափանցելի է […]

̰
Հայտնի է նոր iPhone X-ի հավանական գինը

18:40 26.06.2018

«Morgan Stanley» վերլուծական ընկերության ներկայացուցիչը նշել է  2018 թվականի  երկրորդ կեսին  «iPhone»-ների հավանական գները: Դատելով փորձագետի գնահատականներից՝  սմարթֆոնի լավագույն տարբերակի արժեքը կսկսվի  999 դոլարից, գրում է Phone Arena-ն: Միջին տարբերակը գնահատվել է 799 դոլար: Սակայն սմարթֆոնների վերջնական արժեքը, այնուամենայնիվ, կախված կլինի վաճառքի ծավալից: Հնարավոր է՝ գները մի փոքր ավելի բարձր լինեն, համապատասխանաբար՝  1099,  999  և […]

̰
Օգտատերերը կկարողան հաշվել, թե որքան ժամանակ են անցկացնում Facebook-ում

17:15 26.06.2018

Facebook-ը փորձարկում է նոր գործիք, որը հնարավորություն կտա օգտատերերին հաշվել, թե որքան ժամանակ են անկացնում  նրանք սոցիալական ցանցում: Արդեն գործարկվել է դրա «Անդրոիդ» համակարգի համար նախատեսված հավելվածը: Այն ցույց է տալիս, թե վերջին յոթ օրերին օգտատերը որքան ժամանակ է անցկացրել սոցցանցում: Այն հնարավորություն է տալիս սահմանել սոցցանցում գտնվելու առավելագույն ժամանակը, իսկ դրա գերազանցման դեպքում ծանուցում […]

̰
Մեկնարկել է արևելագետ-հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողովը

11:50 26.06.2018

Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է արևելագետ-հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը: Ներկայացվել է ավելի քան 25 զեկույց Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական գործունեության, այդ թվում՝ էպոսագիտության, հայ-իրանական մշակութային առնչությունների, բանագիտության վերաբերյալ: Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հատկապես առանձնացրել է Մելիք-Օհանջանյանի մեծ ներդրումը «Սասնա ծռեր» դյուցազնավեպի 9 պատումների գրառման ու հրատարակության գործում: «Նա նաև գրել է «Էջեր […]

̰
YouTube-ն իր ծառայությունում առևտուր կթույլատրի

11:09 24.06.2018

YouTube վիդեոհոսթինգը Teespring ծառայության հետ համագործակցությամբ թույլ կտա բլոգերներին ապրանքներ վաճառել հենց տեսածառայության կայքում։ Ընկերությունը հայտարարել է տեսաբովանդակության ստեղծողների համար նոր գործիքների գործարկման մասին։  Դրանց թվում է ապրանքներ վաճառելու հնարավորությունը, փոխանցում է Liga.Net-ը։ Այդ գործառույթն արդեն փորձարկել է անիմատոր Ջոշուա Սլայսը։ Բլոգերին հաջողվել է իր հեղինակած Լուկաս սարդ խաղալիքների վաճառքից 18 օրում աշխատել 1 մլն […]

̰
NASA-ն տիեզերական աղբահավաք է արձակել ուղեծիր

21:11 23.06.2018

NASA-ի հաղորդած վերջին տվյալներով՝ Երկրի ուղեծրում ավելի քան 8 հազար տոննա տիեզերական աղբ է հավաքվել: Տիեզերքը մաքրելու համար Երկիր մոլորակից արձակվել է Remove Debris արբանյակը, որը սկզբնական շրջանում կաշխատի փորձնական սխեմայով, հաջողելու դեպքում կստանձնի տիեզերքի «սանիտար»-ի պարտականությունները, իսկ որոշ ժամանակ անց կշարժվի դեպի Երկրի մթնոլորտի վերին շերտերն ու կայրվի այնտեղ, հայտնում է Space.com-ը: Ըստ աղբյուրի՝ […]

̰
Apple-ը խոստացել է անվճար վերանորոգել MacBook ու MacBook Pro ստեղնաշարերը

18:11 23.06.2018

Apple-ն անվճար կվերանորոգի MacBook ու MacBook Pro ստեղնաշարերը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, խոսքը ստեղների կպչունության մասին է, որը ստեղնաշարը վնասում էր, շարքից դուրս բերում: Apple ընկերությունը MacBook-ից ու MacBook Pro-ից օգտվողներին խոստացել է անվճար վերանորոգել ստեղնաշարերը: Ընկերության գործողությունները պայմանավորված էին սարքավորումներից օգտվողների զանգվածային դժգոհություններով: Նոր սարքավորումներում կիրառված հատուկ մեխանիզմը թույլ էր տվել դրանք ավելի նեղ […]

̰
Գիտնականների հայտնագործած պրոթեզի մաշկը կարող է ցավի ազդակներ հաղորդել մարդուն

21:44 22.06.2018

Գիտական նոր հայտնագործությունը շրջադարձային փոփոխություններ կարող է կատարել պրոթեզների կիրառման ոլորտում: Ինժեներները պրոթեզի համար մշակել են հատուկ արհեստական մաշկ, որի միջոցով մարդու մոտ հնարավոր է վերականգնել շոշափելու հնարավորությունը: Այս մասին «Science Robotics» ամսագրում լայնածավալ գիտական հոդված են հրապարակել Ջոնս Հոփքինսի համալսարանի թիմի անդամները: Հաղորդվում է, որ նոր մաշկը կազմված է ռետինից և հյուսված նյութից: Այն […]

̰
Facebook-ը խմբերում ընդգրկվելու համար օգտատերերից գումար կգանձի

17:50 21.06.2018

Բաժանորդագրությամբ խմբերը կփորձարկվեն փոքրաթիվ խմբերի համար, որոնք նաև ընթացքում կհայտնեն իրենց կարծիքը նորամուծության վերաբերյալ:

̰
INSTAGRAM-ը կներկայացնի նոր  IGTV վիդեոհարթակ

16:16 21.06.2018

Այս վիդեոհարթակի շնորհիվ Instagram-ի օգտատերերը կկարողանան 1 ժամ տևողությամբ տեսանյութեր ներբեռնել: Ինչպես հայտնում է The Guardian-ը,  Instagram-ը կարող է մրցակից դառնալ Youtube-ին: Նոր տեսահարթակը հիմնականում ուղղված է լինելու բջջային հեռախոսներով օգտվողների համար: Տեսանյութերը հրապարակվելու են ուղղահայաց կերպով, և թողարկվելու են մեխանիկորեն՝ համակարգ մուտք գործելուն պես:

̰
BACK_TO_TOP