16:28 16.06.2018
«Գրագողությունն այսօր խրախուսվում է Հայաստանի գրեթե բոլոր գիտական կառույցների կողմից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա՝ գրագողեր կան Հայաստանի բոլոր բուհերում, Գիտության պետական և Բարձրագույն որակավորման կոմիտեներում, ինչպես նաև ԳԱԱ-ում: Խուդոյանի պնդմամբ՝ գրագողություն կատարած անձանց աշխատանքները տպագրվում են պետական բյուջեի հաշվին, նա նաև չի բացառում, որ այդ ամենը արվում է կոռուպցիոն հստակ գործող համակարգի ու մեխանիզմների միջոցով:
«Ինչպես են բուհերը խրախուսում՝ նրանք գրագողերին դնում են ռեկտորներ, դեկաններ, նրանց՝ գրագողություն պարունակող աշխատանքները պետության գումարներով հրատարակվում են: Գերմանիայի պաշտպանության նախարարը դուրս եկավ 20 տարի հետո, երբ բռնվեց գրագողության դեպքով, Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել գրագողության համար, իսկ մերոնք ընդհակառակը՝ խրախուսում են»,- նշել է հոգեբանը:
Խուդոյանը մեղադրել է Երևանի պետական համալսարանին, որը 10 տարուց ավել է՝ խրախուսում է հոգեբան Հրանտ Ավանեսյանին, որը «պրոֆեսիոնալ, խրոնիկական գրագող է»: Հոգեբանը նաև տեղեկացրել է, որ երբ ինքը մի քանի անգամ փորձել է բարձրաձայնել այդ մասին, իրեն անվանել են «նախանձ ու հոգեկան հիվանդ»:
Նա նաև մեղադրել է Գիտության պետական կոմիտեին, որը տարիներ շարունակ դրամաշնորհներ է հատկացրել փորձագետներ Հրանտ Ավանեսյանին և Ռուբեն Աղզումցյանին, ովքեր, ըստ նրա, հայտնի գրագողեր են: Ու քանի որ վերջիններս Խուդոյանին սպառնացել են, որ դատի են տալու նրան ու իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանին, ապա Խուդոյանն էլ պաշտոնական հայտարարության է արել դատախազությանը հանցագործության մասին:
Սամվել Խուդոյանը նաև հայտարարել է, որ դուրս է գալիս ԲՈՀ-ի 064 խորհրդի կազմից, քանի որ այդտեղ, ըստ նրա, աշխատում է առնվազն երեք գրագող: Երկուսը Հրանտ Ավանեսյանը և Ռուբեն Աղզումցյանն են, իսկ երրորդի անունը հոգեբանը նախընտրել է չհրապարակել:
Ասուլիսին մասնակցող իրավաբան Ալեքսանդր Ամարյանը իր հերթին հայտարարել է, որ իրենց իրավաբանական կառույցը պատրաստ է աջակցել Խուդոյանին, սակայն գրագողության դեմ պայքարելը, ըստ նրա, այնքան էլ հեշտ խնդիր չէ ու այդ երևույթների դեմ պետք է ազգովի պայքարել, քանի որ այդ երևույթը համատարած բնույթ ունի:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...