Հնագետները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են ամենահին կանոեները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+35.09 oC

Հնագետները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են ամենահին կանոեները

22:32 23.03.2024

Հռոմի Քաղաքակրթության թանգարանի իտալացի հնագետները հայտնաբերել են Միջերկրական ծովում երբևէ հայտնաբերված ամենահին կանոեները: Նավակների մնացորդները հայտնաբերվել են La Marmotta-ի հատակում՝ նախապատմական ափամերձ բնակավայրում, որն այժմ ամբողջությամբ ջրի տակ է: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ​​ամսագրում։

Մասնագետները հայտնաբերել են լաստենուց, կաղնուց, բարդուց և եվրոպական հաճարենուց պխատրաստված հինգ նավակ։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ դրանք ստեղծվել են մ.թ.ա. 5700-5100 թվականներին նեոլիթյան դարաշրջանում:

Գիտնականների խոսքով՝ նավակները օգտագործվել են ձկնորսության և ապրանքներ տեղափոխելու համար։

Երկու ամենամեծ կանոեների երկարությունը հասնում է գրեթե 11 մետրի, իսկ լայնությունը՝ 1,2 մետր։ Փորձագետները կարծում են, որ դրանք առևտրային նավեր են եղել, քանի որ հեշտությամբ կարող էին հասնել Տիրենյան ափ՝ Արոնե գետով։

Ավելի փոքր նավակները, հավանաբար, պատկանել են ձկնորսներին։

Հնագետները պարզել են, որ քարե դարի նավաշինողները գիտեին որոշ առաջադեմ տեխնոլոգիաներ։ Օրինակ՝ նրանք օգտագործել են կորպուսների կողային ամրացում, որը մեծացրել է նավակների ամրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

13:35 29.07.2025

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

13:24 29.07.2025

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը

13:11 29.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը

Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Պետության օրինական շահերին պատճառվել է մեկ միլիարդ դրամից ավելի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

13:00 29.07.2025

Պետության օրինական շահերին պատճառվել է մեկ միլիարդ դրամից ավելի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 29.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

12:35 29.07.2025

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP