TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Ներկայացվել է աշխարհի ամենահզոր համակարգչային տեսաքարտը

20:22 08.12.2017

Աշխարհահռչակ Nvidia ընկերությունը ներկայացրել է Nvidia Titan V գերհզոր տեսաքարտը: Այն համարվում է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական քարտը, որում առաջին անգամ օգտագործվել է նորարարական Volta տեխնոլոգիան, որը գրեթե 9 անգամ արագացնում է քարտի արտադրողականությունը:

̰
Բոլոր ռուս զինվորներն ապագայում դիպուկահարներ են լինելու. հետազոտությունը

17:37 08.12.2017

Մոսկվայի Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր պրոֆեսոր Դմիտրի Սեմիզորովը պատմել է, թե ինչպիսին կլինի ռուս զինվորը ապագայում:

̰
«Սևան Ստարտափ-2017»-ի գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը

12:55 08.12.2017

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

̰
Մեկնարկել է ականավոր հայագետ Կարեն Յուզբաշյանին նվիրված միջազգային գիտաժողովը

12:27 07.12.2017

Կազմակերպիչների խոսքով՝ նման գիտաժողովների միջոցով ցանկանում են զարգացնել հայագիտությունը՝ այն մնացած գիտությունների հետ անընդհատ կապի մեջ պահելով, ինչպես նաև ինտերակտիվ կապ ստեղծելով եվրոպական և ռուսաստանյան հայագիտության հետ:

̰
Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89%-ին. Կասպերսկի լաբորատորիա

12:44 06.12.2017

Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ:

̰
Աշխատատեղերն ամբողջ աշխարհում կարող են կրճատվել մինչև 20 տոկոսով

15:03 05.12.2017

Մինչև 2030 թվականը, ընդամենը 12-13 տարում, աշխարհում կարող է կրճատվել 800 միլիոն աշխատատեղ։

̰
Արդյո՞ք պատվաստումներն ու աուտիզմը իրար հետ կապված են. գիտնականներ

11:15 05.12.2017

Հնարավոր է՝ շուտով ապացուցվի պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Քիլի համալսարանի պրոֆեսոր Քրիս Էքսլիի հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերում առկա ծանր մետաղը մոտ 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը աուտիզմով հիվանդ երեխաների ուղեղում:

Ալյումինը կուտակվում է այն բջիջներում, որոնք «պատասխանատու» են օրգանիզմի օպտիմալ ջերմաստիճանի և ներքին կայունության համար: Ուսումնասիրության հեղինակը կարծում է,որ պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը հաստատվում է այն փաստով, որ պատվաստանյութերի պարտադիր բաղադրիչներից մեկը հենց ալյումինն է:

Գիտնականները երբեք միանաշնակ չեն ընդունել պատվաստումների արդյունավետությունը: Դրանք շարունակում են մնալ գիտական բուռն վեճերի և ուսումնասիրություների թեմա: Դեռ 1995 թվականին գաստրոէնտերոլոգ Էնդրյու Ուեյքֆիլդը տեսակետ էր հայտնել, որ կարմրուկի,կարմրախտի, խոզուկի պատվաստանյութերի, աղիքայի հիվանդությունների և աուտիզմի միջև որոշակի կապ կա: Այդ վարկածը ժխտվեց, սակայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունը փաստում է, որ մարդկանց մեծ մասը վերապահումով է մոտենում պատվաստումներին, շատերը հնարավորության դեպքում խուսափում են դրանիցից, մինչդեռ հատկապես փոքր երեխաները լրիվ անպաշտպան են կարմրուկ հիվանդության դեմ, եթե չպատվաստվեն:

The Hippocratic Post ամսագրի հետազոտության համաձայն, ստացվում է, որ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումները պաշտպանում են տվյալ հիվանդություններից, սակայն ավելացնում են մի քանի այլ հիվանդություններով տառապելու հավանականությունը, ինչպես օրինակ Ալցհեյմերի հիվանդությունը և աուտիզմը:

̰
Facebook-ը թողարկել է մանկական մեսենջեր

20:33 04.12.2017

Facebook սոցցանցը թողարկել է Messenger Kids-ը, որը նախատեսված է փոքրիկ օգտատերերի համար: Դրա օգնությամբ երեխաները կարող են շփվել ինչպես ընկերների, այնպես էլ ծնողների հետ: Ընդ որում՝ երեխաներին անհրաժեշտ չէ գրանցվել, հաղորդակցությունն իրականացվելու է ծնողների օգտահաշվի միջոցով:

̰
Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով

18:35 04.12.2017

WCIT 2019-ը այաստանում կանցկացվի ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

̰
Հայկական Shadowmatic խաղը Google play-ում լավագույն նորարարական խաղ է ճանաչվել

13:49 02.12.2017

2015-ի հունվարին լույս տեսած խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար: 4 ունիկալ սենյակում առաջին 14 մակարդակներն անցնելուց հետո խաղացողները կարող են ակտիվացնել խաղի մնացած մասը մեկանգամյա վճարում կատարելով:

̰
Հունվարին Իլոն Մասկը կգործարկի Falcon Heavy գերծանր հրթիռը

13:29 02.12.2017

Falcon Heavy գերծանր հրթիռը կգործարկվի 2018-ի հունվարին ԱՄՆ Քանավերալ հրվանդանից: Այդ մասին հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր էջում:

̰
Երկիր մոլորակին վտանգավոր աստերոիդ է մոտենում.NASA

12:47 02.12.2017

Դեկտեմբերին «3200 Ֆաետոն» անվանումով ոչ սովորոկան աստերոիդը կգտնվի Երիկրի հետ վտանգավաոր հեռավորության վրա: NASA-ն զգուշացնում է, որ այս ստերոիդը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ մեր մոլորակի համար:

̰
Google ընկերությունը թողարկել է 45 դոլարանոց ստվարաթղթե տեսախցիկ

12:29 02.12.2017

Google ընկերությունը ներկայացրել է նոր AIY Vision Kit հավաքածուն, այն իր մեջ ներառում է հաստ ստվարաթղթից պատրաստված տեսախցիկ և հիշողության հատուկ կրիչ արհեստական ինտելեկտ նախագծելու համար: Մարդիկ այս սարքով ինքնուրույն կկարողանան հավաքել համակարգը: Այս մասին հայտնում է Google ընկերությունը իր պաշտոնական կայքում:

̰
Իլոն Մասկը խոստացել է հունվարին մեկնարկել Falcon Heavy հրթիռը

11:30 02.12.2017

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր Falcon Heavy ծանր հրթիռն իր առաջին թռիչքը կկատարի հունվարին՝ ամերիկյան Կանավերալ հրվանդանից: Մասկը նաև նշել է, որ հրթիռի օգտակար բեռը կլինի իր Թեսլա Ռոուդսթեր սպորտային ավտոմեքենան, որի վրա միացված կլինի Դեյվիդ Բոուիի “Space Oddity” երգը:

̰
Բարձրաձայն ընթերցանությունը զարգացնում է հիշողությունը

14:46 01.12.2017

Կանադացի գիտնականները պարզել են, որ բարձրաձայն ընթերցելն օգնում է ավելի լավ հիշել տեքստը: Այս մասին ասվում է Memory ամսագրում հրապարակված հոդվածում: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հիշողությունն ու սովորելու ունակությունն իրոք բարելավվում են, երբ մենք արտաբերում ենք բառը կամ ուղեկցում այն որևէ գործողությամբ. այս դեպքում այն ավելի «նկատելի» է դառնում մեզ համար և հետևաբար՝ […]

̰
Հետազոտողները պարզել են ձնեմարդու մասին ողջ ճշմարտությունը

20:34 30.11.2017

Ամերիկացի հետազոտողները ցրել են յեթիների (ձնեմարդ) մասին միֆը, որոնք իբրև ապրել են Հիմալայներում: Այդ մասին ասվում է Royal Society journal Proveedings ամսագրում, որին վկայակոչում է Guardian-ը:

̰
Google-ի նոր հավելվածը կխնայի սմարթֆոնի թրաֆիքը

20:26 30.11.2017

Google ընկերությունը թողարկել է նոր հավելված՝ Datally, որը նախատեսված է թրաֆիքը խնայելու համար: Այն անվճար է և թույլ կտա խտացնել թրաֆիքը VPN-սերվերի միջոցով, հայտնում է ZDNet-ը:

̰
Գիտնականները վիճում են` կատուն է ավելի խելացի՞, թե՞ շունը

11:18 30.11.2017

Գիտնականները հիմա էլ պնդում են, որ շան ուղեղի կեղևում երկու անգամ ավելի շատ նեյրոններ կան, քան կատվի: Խոսքն այն հատվածի մասին է, որը պատասխանատու է մտածողության, պլանավորման և բարդ գործելակերպի համար: Աշխատանքի արդյունաքները հրապարակվել են Frontiers in Neuroanatomy ամսագրում:

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. հայ-ադրբեջանական հակամարտություն (ՄԱՍ 2-ՐԴ)

17:27 29.11.2017

2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։

̰
Ռոբոտ Սոֆյան ցանկանում է ընտանիք կազմել

20:24 28.11.2017

Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտ Սոֆյան ցանկանում է ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։ Այս մասին նա հայտնել է Khaleej Times գործակալությանը տված հարցազրույցում։

̰
iPhone Х-ի Face ID-ն հնարավոր է կոտրել դիմակի օգնությամբ

19:04 28.11.2017

Ընկերության փորձագետները Face ID-ն տեղադրում են զրոյից, սակայն արդյունքում սմարթֆոնի պաշտպանությունը հնարավոր է լինում դիմակի օգնությամբ շրջանցել:

̰
Google-ը սմարթֆոններին կսովորեցնի պաշտպանվել անցանկալի հայացքներից

18:40 28.11.2017

Google ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սմարթֆոններին որոշել, թե քանի մարդ է նայում սարքի էկրանի ուղղությամբ: Այդկերպ, հնարավոր է սմարթֆոնը պաշտպանել անցանկալի հայացքներից, հայտնում է Quartz-ը:

̰
Այլմոլորակայիններին ուղղված ձայնագրությունները վաճառում են Երկիր մոլորակի բնակիչներին

15:00 28.11.2017

Ձայնագրությունները, որոնք ՆԱՍԱ-ն դեռ 1977 թվականին էր ուղարկել Voyager 1տիեզարական ապարատից, արդեն թողարկվել են վինիլային ձայնասկավառակների տեսքով: Ozma Record ձայնագրման ընկերությունն արդեն նախնական պատվերներ է ընդունում:Փաթեթը բաղկացած է 3 ձայնասկավառակից և արժե 98 դոլար: 2018 թվականի հունվարին դրանք կհայտնվեն վաճառքում: Ձայնագրությունները թողարկելու համար ստուդիան գումար էր հավաքում դեռ 2016 թվականից: Այս ժամանակահատվածում հավաքվեց ավելի քան 1.3 միլիոն դոլար:

̰
Ռոսկոսմոսը հաստատում է  «Метеор-М»  արբանյակի  հետ կապի ընդհատումը

14:36 28.11.2017

«Метеор-М» արբանյակն արձակվել է «Союз» տիեզերական թռիչքների կայանից և չի հասել նախանշված ուղեծիր, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ռոսկոսմոս-ին:

Կայքը գրում է, որ հենց առաջին պլանային սեանսի ժամանակ «Метеор-М» արբանյակի հետ չի հաջողվել կապ հաստատել:

Մասնագետները վերլուծում են տեղեկությունը:

̰
Նոր Զելանդիայում ստեղծվել է աշխարհի առաջին վիրտուալ  քաղաքական գործիչը

12:55 28.11.2017

Նոր Զելանդիայում մշակել են աշխարհի առաջին քաղաքական գործչին, որն անցել է բոլոր թեստերն ու արդեն գործարկվել է համացանցում:

̰
Հաաստանում սարքերի 68.85%-ը ենթարկվել է վարակման փորձերի. Կասպերսկի լաբորատորիա

14:21 27.11.2017

Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։

̰
Տիեզերքից Երկիր են հասել կենդանի բակտերիաներ

11:43 27.11.2017

Շկապլերովի խոսքով՝ ռուսական ծրագրի համաձայն՝ տիեզերք դուրս գալու ժամանակ ռուս տիեզերագնացները կայանի մակերևույթից բամբակով քսուք են վերցնում, այնուհետև այդ նմուշները բերում են Երկիր:

̰
iPhone X-ի ևս մեկ թերություն

19:33 25.11.2017

Սեղմելիս սարքի ներքևի հատվածում լսվում է տարօրինակ ձայն, ինչը, օգտատերերի կարծիքով, կապված է այն բանի հետ, որ էկրանը կիպ չի նստում:

̰
Դեկտեմբերին Նիժնի Նովգորոդի վրա հսկա երկնաքար կընկնի

12:14 25.11.2017

Կարծիքներ կան, որ երկնաքարը կընկնի Պովոլժիե շրջանի վրա և արդյուքնում մեծ վնասներ կհասցնի Նիժնի Նովգորոդ, Սամարա, Կազան և Պերմ քաղաքներին: Սակայն աստղագետները դեռևս հստակ չեն հրապարակել երկնաքարի անկման վայրի կոորդինատները:

̰
Ռոբոտն արդեն կարողանում է սալտո անել. մարդու պես

12:05 25.11.2017

Ամերիկյան Boston Dynamics ընկերության նախագծած մարդանման (հումանոիդ) ռոբոտն արդեն կարողանում է սալտո անել։ Եվ դա անում է հենց մարդու պես՝ երբեմն դժվարությամբ պահելով հավասարակշռությունը (թեև մարդկանց մեծ մասը նույնիսկ այդպես չի կարողանում)։

Սա ռոբոտի ցուցադրական մասն է, իսկ կիրառական նշանակությունն այն է, որ նա կարողանում է իրեր տեղափոխել, անցնել խոչընդոտների վրայով, ցատկել դարակների վրա և այլն։

Այս ռոբոտը, որի տրվել է Ատլաս անունը, ունի 1,5 մետր հասակ, 75 կգ զանգված, սքանչելի տեսողություն և այլ պարամետրեր, որոնց հիման վրա շատ նման է մարդուն։ Ատլասի մասին նախորդ տեսանյութերից մեկում ցուցադրվում էր, որ նույնսիկ նրան խանգարելու, վերցրած իրը գցելու, բրդելու դեպքում ռոբոտը հավասարակշռությունից դուրս չի գալիս (ուղիղ և փոխաբերական իմաստներով) և շարունակում է կատարել իր աշխատանքը։

Այս տեսանյութը հումորային շարժանկարների առիթ տվեց, որոնք արդեն պատկերում են, թե ինչպես են այս ու նմանատիպ «անարգանքներից», «ստորացումներից» հետո ռոբոտները ըմբոստանում մարդկության դեմ, և իրականանում է «Տերմինատոր» ֆիլմի սցենարը։

̰
BACK_TO_TOP