14:04 15.05.2022
Կենսաբանների կարծիքով՝ տարեց կրծողների հիշողության այս բարելավումը պայմանավորված է նրանով, որ ողնուղեղային հեղուկը մեծացնում է ցողունային բջիջների ակտիվությունը հիպոկամպուսում՝ կաթնասունների հիշողության կենտրոնում, հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում: «Ողնուղեղային հեղուկն անմիջական կապի մեջ է ուղեղի հյուսվածքի հետ և կարևոր դեր է խաղում ուղեղի բջիջներին տարբեր սննդանյութեր փոխանցելու գործում: Մենք պարզեցինք, որ ողնուղեղային հեղուկի […]
12:14 15.05.2022
Իլոն Մասկն ասել է, որ Twitter-ի գործարքը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել ամբողջական տեղեկություններ կեղծ հաշիվների վերաբերյալ,-այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը թվիթերում: Նա նշել է, որ կեղծ հաշիվները մոտավորապես կազմում են օգտատերերի 5 տոկոսը: Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Մասկը ապրիլի վերջին հայտարարեց, որ նախատեսում է 44 միլիարդ դոլարով (41,05 […]
21:45 14.05.2022
Արգենտինացի պալեոնտոլոգները հայտարարել են դինոզավրի հայտնաբերման մասին, որը եղել է Հարավային Ամերիկայի անտառների բնակիչների սարսափը։ Ուշ կավճի դարաշրջանի այս ամենահայտնի գիշատիչը երկարությունը քթից մինչև պոչ կարելի էր համեմատել եռահարկ տան հետ։ Հինավուրց հսկան կշռում էր առնվազն վեց տոննա և հանդիսանում է ամենամեծ մեգարապտորը, որը հայտնի է այսօր: Այն սնվում էր ավելի փոքր դինոզավրերով: Նա իր […]
21:02 14.05.2022
Չիլիի հալչող սառցադաշտում հայտնաբերվել է 139 միլիոն տարեկան հղի սողունի բրածո՝ բազմաթիվ սաղմերով: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Չորս մետրանոց սողունը, որը պարզվել է՝ իխտիոզավր է, առաջին անգամ հայտնաբերվել է 2009 թվականին Անտարկտիկայի հետազոտական կենտրոնի պալեոնտոլոգ դոկտոր Ջուդիթ Պարդո-Պերեսի կողմից: Սակայն նմուշի հայտնաբերման վայր հասնելը հեշտ չէր, քանի որ անհրաժեշտ էր ոտքով տասը ժամ […]
12:52 14.05.2022
Ֆլորիդայի համալսարանի Պարենային և գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի (IFAS) գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ բույսեր են աճեցրել՝ ՆԱՍԱ-ի «Ապոլոն» առաքելության տիեզերագնացների կողմից Երկիր բերված լուսնային հողում: Այս մասին մայիսի 12-ին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։ Ռոբերտ Ֆերլը և նրա գործընկերները հազարների ընտանիքի բույս են տնկել Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի կողմից բերված հողում: Տնկելուց երկու օր […]
16:10 13.05.2022
Կառավարությունը սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՏՏ բնագավառում լավագույն ուսանողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման առանձնահատկությունները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Սահմանվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում […]
23:09 12.05.2022
Հրապարակվել է Ծիր Կաթին գալակտիկայի սև խոռոչի առաջին լուսանկարը Պատկերը ներկայացվել է բացմանը նվիրված մամուլի ասուլիսում, տեսահեռարձակումը կարելի է դիտել կազմակերպության պաշտոնական կայքում։ Այս վայրում սև խոռոչի գոյության մասին ենթադրություններն ի հայտ եկան 20-րդ դարի վերջին, երբ աստղագետները հետևեցին աստղերի տարօրինակ շարժմանը օբյեկտի շուրջ, և 2020 թվականին այս հայտնագործության համար շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Տիեզերական օբյեկտը […]
10:59 12.05.2022
Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Ջոն Հիլը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2023 թվականի մարտին ուղեծիր դուրս բերել երկու նախատիպային արբանյակներ, որոնց խնդիրն է լինելու հետևել հիպերձայնային և բալիստիկ հրթիռներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պատրաստվում ենք երկու փոխազդող արբանյակների նախատիպը տիեզերք արձակել 2023 թվականի մարտին»,- ասել է նա։ […]
21:50 11.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել […]
18:50 11.05.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 11-ին մասնակցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովին: Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա անդրադարձավ Միության կողմից իրականացվող ծրագրերին, բուհերի, պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ընդգծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում: […]
14:42 11.05.2022
Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում ենք Դուբայում անցկացվող Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը, գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ «Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը։ […]
12:13 11.05.2022
Apple-ը դադարեցնում է iPod-ի արտադրությունը: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: «Այսօր ձեր երաժշտական գրադարանն ունենալու հնարավորությունը ինտեգրված է Apple-ի ողջ արտադրանքի շարքում՝ iPhone-ից և Apple Watch-ից մինչև iPad և Mac, ինչպես նաև Apple Music-ի միջոցով հասանելի է ավելի քան 90 միլիոն երգ և ավելի քան 30,000 երգացանկ»: Հաճախորդները դեռ կարող են ձեռք […]
10:32 10.05.2022
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել միջազգային ճանաչում ունեցող ութ միջատաբաններ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերմանը։ Գիտնականներից մի քանիսը Հայաստանում արդեն եղել են, մյուսները փաստում են՝ Հայաստան մշտապես […]
12:35 07.05.2022
Միջազգային հնագիտական խումբը, ներառյալ Գերմանիայի Բոննի համալսարանի անձնակազմը, հայտնաբերել է ամենամեծ գիշատիչ ծովային սողունների՝ իխտիոզավրերի ատամ և մի քանի այլ քարացած մնացորդներ: Հետազոտության արդյունքները նկարագրված են Journal of Vertebrate Paleontology ամսագրում: Ընդհանուր առմամբ, Ալպերի շվեյցարական հատվածում 1976-ից 1990 թվականներին հայտնաբերվել է արտեֆակտների մի քանի հավաքածու, այդ թվում՝ հնագույն ծովային կենդանիների երեք՝ նախկինում անհայտ անհետացած տեսակների […]
12:24 07.05.2022
Օսթինի համալսարանի թիմը մշակել է պլաստիկի ամենշաբաթյա փոփոխված ֆերմենտի վերամշակման մեթոդ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Աշխատանքի ընթացքում գիտնականները ստեղծել են FAST-PETase ֆերմենտը, որը կարող է քայքայել պոլիէթիլենային տերեֆտալատի (PET) մոլեկուլները, որը կազմում է աշխարհի թափոնների 12 տոկոսը: Ֆերմենտը ստացվել է արհեստական ինտելեկտի միջոցով։ Այս նյութի օգնությամբ պլաստիկի ոչնչացման գործընթացը տեղի է ունենում մեկ […]
12:13 07.05.2022
Գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ մեղուները կարողանում են տարբերակել զույգ և կենտ թվերը։ Այդ մասին գրում է IFLS-ը: Այդ եզրակացության են եկել Դիքինի համալսարանի գիտնականները։ Նրանք մեղուների կերամանների կողքին դրել են տարբեր քանակի ֆիգուրներով քարտեր։ Այսպիսով, մի խմբին սովորեցրել են զույգ թվերը քաղցր ջրի հետ ասոցացնել, իսկ կենտ թվերը՝ դառը համով քինինի հետ: Երկրորդ […]
09:21 07.05.2022
Հետազոտողները Ծիր Կաթինում հայտնաբերել են «սև այրի»՝ ամենակարճ ուղեծրային շրջանով։ Համակարգում լույսի առեղծվածային բռնկումներն ուսումնասիրելուց հետո հետազոտողները ենթադրել են, որ դա արագ պտտվող, անորսալի «սև այրի» տեսակի աստղ է, որը պահպանում է կյանքը՝ դանդաղ կուլ տալով իր փոքր ուղեկից աստղերին: Դիտարկումների արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Աստղաֆիզիկոսները Ծիր Կաթինում գիտեն նման աստղերի միայն մեկ տասնյակի […]
13:41 06.05.2022
Հնդկաստանը նախատեսում է Վեներա կայան ուղարկել 2024 թվականին: «Հնդկաստանը կարող է շատ կարճ ժամանակում պատրաստել և սկսել առաքելություն դեպի Վեներա, քանի որ Հնդկաստանն ունի դրա ներուժը»,- ասել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության ղեկավար Շրիդհար Փանիկերա Սոմնաթը: Նրա խոսքերով՝ կայանի գործարկումը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին, կայանի մուտքը Վեներայի ուղեծիր՝ 2025 թվականին։ Ծայրահեղ դեպքում առաքելությունը կարող […]
12:56 06.05.2022
iPhone-ը սկսել է ներմուծվել Ռուսաստան «գորշ» սխեմաներով, գրում է Известия-ն: Ռուսական բիզնեսը սկսել է ներմուծել արևմտյան ապրանքանիշների արտադրանքներ, որոնց մատակարարումը սահմանափակված է: Օրինակ՝ վաճառքում է հայտնվել 2022 թվականի նոր iPhone SE-ն, որը Apple-ը չի ներկայացնում Ռուսաստանում: Ապրիլի երկրորդ կեսին մեկնարկել է iPhone SE-ի առաջին ոչ պաշտոնական վաճառքը։ Պարբերականի աղբյուրները կարծում են, որ գաջեթները կարող էին […]
12:04 06.05.2022
Apple-ը, Google-ը և Microsoft-ը պայմանավորվել են գործարկել ինտերնետում թույլտվության միասնական ստանդարտ: Այս մասին հայտնում է Apple-ի կայքը։ Համատեղ համաձայնագրի շրջանակներում ՏՏ կորպորացիաները խոստացել են գործարկել և պահպանել ինտերնետում թույլտվության միասնական ստանդարտ: Ստանդարտը մշակվել է FIDO Alliance-ի և World Wide Web Consortium-ի կողմից: «Սա թույլ կտա կայքերին և հավելվածներին առաջարկել հետևողական, անվտանգ և հեշտ մուտք առանց […]
10:47 06.05.2022
«Մատենա» միջազգային դպրոցը ստեղծում է նոր մասնագիտական կենտրոն, որի նպատակն է թվային փոխակերպման (digital transformation) համաշխարհային լավագույն փորձը տարածել Հայաստանում: Ծրագրերը, որոնք կենտրոնը կսկսի իրականացնել 2022 թվականի մայիսի կեսերից, մշակվել են և կմատուցվեն՝ հիմքում ունենալով «Մատենա ICDT» կենտրոնի մասնագետների հարուստ փորձը, որոնք իրենց գործունեության ընթացքում արդյունավետ ծրագրերի միջոցով փոխակերպել են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ […]
09:56 06.05.2022
ԱՄՆ-ի գիտնականներն ուսումնասիրում են խոզի մոդիֆիկացված սրտի փոխպատվաստման ենթարկված առաջին մարդու մահվան պատճառը։ Հետազոտության ընթացքում փորձագետներն օրգանում հայտնաբերել են հերպեսի վիրուսների ընտանիքից խոզի ցիտոմեգալովիրուս։ Բայց նրանք չեն կարող միանշանակ ասել, որ մահը վրա է հասել հենց այդ պատճառով, գրում է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխպատվաստված սրտով հիվանդ Դեյվիդ Բենեթը մահացել է վիրահատությունից երկու […]
21:27 05.05.2022
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելեց Ֆրաունհոֆեր ընկերության Արտադրական համակարգերի և շինարարական տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK): Դեսպանը Ավտոմատացման տեխնոլոգիայի բաժնի պետ պրոֆ. դր. Յորգ Կրյուգերի (Jörg Krüger), Մեքենայական տեսողության բաժնի դր. Բերտրամ Նիկոլայի (Bertram Nikolay) և դիպլոմավորված ինժեներ Ռաուլ Վիսենտե Գարսիայի (Raul Vicente Garcia) ուղեկցությամբ շրջայց կատարեց Fraunhofer IPK-ում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին գիտական և […]
12:11 05.05.2022
Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ Գիտաժողովը 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Երևանում: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, […]
12:03 05.05.2022
Twitter-ին սպասվում է օգտատերերի նվազում՝ հնարավոր նորարարության պատճառով, մասնավորապես, թե այն սկսի գումար գանձել ընկերություններից և պետական կառույցներից։ Այս մասին ասել է սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը Lenta.ru-ի հետ զրույցում։ Փորձագետի խոսքով՝ սմարթֆոնների օգտագործման տասնամյակը մարդկանց սովորեցրել է վճարել որոշ ծառայությունների համար, սակայն ոչ բոլորն են պատրաստ գումար ծախսել սոցիալական […]
09:55 04.05.2022
Twitter սոցցանցը կարող է վճարովի օգտահաշիվներ ներդնել կոմերցիոն և պետական ոլորտի օգտատերերի համար։ Նման հայտարարություն է արել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Twitter-ը միշտ անվճար կլինի շարքային օգտատերերի համար, սակայն հնարավոր է ոչ մեծ վճար սահմանվի կոմերցիոն/կառավարական օգտատերերի համար»,-ասել է գործարարը։ Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ Մասկը 44 մլրդ դոլարով գնել է սոցցանցը։ […]
16:40 03.05.2022
2021թ․-ի Ասիայի Վնասի նվազեցման ֆորումի շրջանակներում գիտության, տեխնոլոգիայի և հանրային առողջապահության ոլորտներում միջազգային հեղինակություն ունեցող փորձագետները քննարկել են տարբեր երկրների՝ ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարությունները։ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սուինորը խոսել է այն մասին, որ ծխելու հետ կապված ռիսկերը մարդկությանը հայտնի են տասնամյակներ ի վեր։ Հայտնի է նաև այն, որ ռիսկերի մեծ մասը կապված է ոչ […]
23:58 01.05.2022
Սամարայի գիտնականները ցանկանում են տիեզերք ուղարկել տիեզերագնաց բույսերի «հետնորդներին»: Նրանք ծրագրում են առաջին անգամ տիեզերք ուղարկել ռուսական Bion-M թիվ 2 կենսաարբանյակի վրա հազվագյուտ բույսերի սերմերի խմբաքանակ, որոնց «նախնիները» եղել են ուղեծրում 2013 թվականին: Նպատակն է գնահատել բույսերի զարգացման վրա տիեզերական թռիչքների գործոնների հնարավոր ազդեցությունը, որը կրկնվում է սերունդների ընթացքում: «Սամարայի համալսարանի գիտնականների փորձի յուրահատկությունն այն […]
23:30 01.05.2022
«Կուրչատովի ինստիտուտի» (ԿԻ) ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները մշակել են Լուսնի հողից ջուր հանելու ունակ ռոբոտի նախագիծ, որը թույլ կտա ապագայում ջուր մատակարարել լուսնային կայանին ու շարժիչները լիցքավորել, ասվում է գիտական կենտրոնի մասնագետների կողմից Rospatent-ի կայքում հրապարակված փաստաթղթում։ Հիմնավորելով այս գյուտի նպատակահարմարությունը՝ գիտնականները նշում են, որ լուսնագնացների ներկայիս նախագծերը չեն նախատեսում ռեգոլիթից, սառեցված սառույցի կտորներից և […]
21:19 01.05.2022
NASA-ի գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի փխրուն բեկորներ երկնաքարերի ներսում: Թեև քիչ հավանական է, որ ԴՆԹ-ի մոլեկուլը կարող էր առաջանալ երկնաքարերի ներսում, հայտնագործությունը ցույց է տալիս, որ նուկլեոտիդները կարող էին Երկիր հասցվել մոլորակի վրա աստերոիդների և գիսաստղերի բախումների հետևանքով: Այս մասին հաղորդվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։ ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն կազմված […]