12:11 05.05.2022
Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։
Գիտաժողովը 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Երևանում:
Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են.
1. Ազգային ժառանգության պահպանություն
2. Թվային բովանդակության կառավարում
3. Մատենագիտություն
4. Գրադարանային կառավարում
5. Գրադարանային ծառայություններ
6. Մասնագիտական զարգացում
7. Փաստաթղթերի պահպանություն, խնամք և վերականգնում
8. Հեղինակային իրավունք և ոլորտին առնչվող իրավական այլ հարցեր
9. Ընթերցանության խթանում
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
• հայերեն
• անգլերեն
• ռուսերեն
Գիտաժողովն իրականացվելու է համաժամանակյա թարգմանությամբ։
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022 թվականի մայիսի 31-ը (տե՛ս հավելված 1)։
Գիտաժողովի մասնակցության ճանապարհածախսը և գիշերակացը հոգում է գործուղող կողմը։
Գիտաժողովի զեկուցումները՝ հոդվածների տեսքով, կհրապարակվեն հոդվածների ժողովածուում, որին առնչվող բոլոր ծախսերը կհոգա Հայաստանի ազգային գրադարանը։ Հոդվածներին անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։
Կազմկոմիտեն կարող է մերժել գիտաժողովի թեմատիկ ուղղություններին չհամապատասխանող մասնակցության հայտերը:
Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ միտված ծանոթացնելու մասնակիցներին Հայաստանի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։
Գիտաժողովին առնչվող տեղեկատվական թարմացումներին կարող եք հետևել գիտաժողովի ֆեյսբուքյան էջում` Heritage Preservation for a Sustainable Future;
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...