TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

20:39 15.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]

̰
ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում է

13:17 14.04.2022

ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։ Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Նրա խոսքերով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, […]

̰
Google Chrome-ի նոր թարմացումը փակում է 10 վտանգավոր խոցելիություն

11:42 13.04.2022

Google ընկերությունը թողարկել է Chrome բրաուզերի 100.0.4896.60 թարմացումը, որը փակում է 28 խոցելիություն։ Դրանցից առնվազն 9-ն ունեն վտանգի բարձր վարկանիշ՝ ի լրումն CVE-2022-1096-ի, որը Google-ը փակել է առանձին պատչով։ Արդյունքում ընկերությունը մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում թողարկել է վտանգի High վարկանիշ ունեցող 10 խոցելիության կարկատան, ինչը խոսում է բրաուզերի հրատապ թարմացման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում […]

̰
Աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթը կանցկացվի Հայաստանում

21:24 12.04.2022

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ծրագրավորման ICPC միջազգային մրցույթի Հյուիսիային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Դա ծրագրավորման աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որն այս տարի անցկացվելու է միաժամանակ 5 քաղաքում՝ բացի Երևանից  նաև Սանկտ Պետերբուրգում, Բառնաուլում, Ալմաթիում և Մինսկում: Մրցույթին մասնակցում է 111 երկիր: Հայաստանի տարբեր բուհերից կմասնակցեն մեկ տասնյակից ավելի թիմեր: Միայն […]

̰
Ամերիկացի գենետիկները ցանկանում են 20 տարի հետո Արկտիկան բնակեցնել մամոնտներով

11:46 12.04.2022

Ամերիկացի գիտնականները մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին։ Ծրագրում են 20 տարի անց Արկտիկան բնակեցնել նախապատմական կենդանիներով։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարում։ Նախագծով զբաղվում են ամերիկյան Colossal ընկերության գենետիկները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բեն Լամը։ Ստարտափն արդեն հավաքել է 15 մլն դոլար։ Գիտնականները Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների […]

̰
SpaceX-ը ևս երեք զբոսաշրջիկի տարավ  տիեզերք

16:14 10.04.2022

Ուրբաթ  Իլոն Մասկի SpaceX-ի երկրորդ  անգամ  զբոսաշրջիկների է  տեղափոխել բաց տիեզերք:Առաջին անգամն անցած տարի էր, երբ  միլիարդատերը  և նրա հյուրերը եռօրյա ուղեծրով բարձրացան տիեզերք: Axiom-ն  ուղիղ հեռարձակմամբ  ցույց տվեց , թե ինչպես երկաստիճան Falcon 9 հրթիռով և Crew Dragon պարկուճով  SpaceX մեկնարկային տիեզերանավը սլացավ երկինք՝  Ֆլորիդայի Ատլանտյան ափի վրայով,իր հետևից թողնելով  հրե դեղնավուն պոչ: Անձնակազմի […]

̰
Գիտնականները ձևավորման փուլում գտնվող  Յուպիտերից ինն անգամ մեծ  էկզոմոլորակ են հայտնաբերել

14:24 10.04.2022

Գիտնականները դիտարկել են մի հսկայական մոլորակ, որը մոտավորապես ինն անգամ մեծ է Յուպիտերից  և առայժմ կազմավորման վաղ փուլում է: Սա մի   հայտնագործություն է, որը մարտահրավեր է նետում մոլորակների ձևավորման ներկայիս տեսությանը: Հետազոտողները օգտագործել են երկու սարք՝ Subaru աստղադիտակը, որը գտնվում է ոչ ակտիվ Հավայան հրաբխի գագաթին և Hubble տիեզերական աստղադիտակը՝ հայտնաբերելու և ուսումնասիրելու գազային հսկա […]

̰
112մլն տարվա վաղեմության դինոզավրի հետքերը վնասվել են շինարարական մեքենաների աշխատանքից

14:03 10.04.2022

ԱՄՆ Յուտա նահանգում 112մլն  տարվա վաղեմության  դինոզավրի հետքերը վնասվել են շինարարական մեքենաների աշխատանքի հետևանքով: Վնասները գնահատվել են որպես աննշան, բայց Mill Canyon  տեղամասում մի քանի հետքերի վնասված եզրագծերն այլևս  չեն կարող վերականգնվել: Այս տարածաշրջանում՝ Յուտայի ​​Միլ Կանյոնում ամառային տապի և ցրտաշունչ ձմեռների պայմաներում դինոզավրրերը  գոյատևել են  112 միլիոն տարի առաջ:   Սակայն աշխարհի  հնագույն  դինոզավրերի հետքերը […]

̰
Ռուս գիտնականները ինքնաթիռների համար ինքնավերականգնվող  կերամիկա են մշակել

11:46 10.04.2022

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ԳԱԱ) Սիբիրյան մասնաճյուղի  ֆիզիկայի և նյութագիտության ինստիտուտի  գիտնականները մշակել են. ինքնավերականգնվող կերամիկա, որը նախատեսվում է օգտագործել արագընթաց ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ինստիտուտի աշխատակազմին։ Ոչ օքսիդ կերամիկական կոմպոզիտը կարող է «ինքնավերականգնել» վնասները և թերությունները: Գործողության այս մեխանիզմը պայմանավորված է արտադրության տեխնոլոգիայով. բարձր ջերմաստիճանի դեպքում կերամիկական մակերեսի վրա սկսում […]

̰
Գիտնականները ուղեղում հայտնաբերել են «սիրո կենտրոնը»

23:30 09.04.2022

Ինչ էլ ասեն սրտի կամ հոգու մասին, պետք է հասկանալ՝ սերը ծնվում է ուղեղում ու այնտեղ  էլ ապրում է: Բայց կոնկրետ որտեղ: Ռյուհեյ Ուեդան և Նոբուհիտո Աբեն Կիոտոյի համալսարանից մատնանշել են ուղեղի մի փոքր հատված, որը, նրանց կարծիքով, «սիրո կենտրոնն է»: Կուպիդոնի նետերը, պարզ ասած, ուղղվում են հենց  այդտեղ: Ճապոնացի գիտնականների կողմից հայտնաբերված տարածքը փոքր […]

̰
Աստղագետներն առաջին անգամ հետևել են տարբեր ուղղություններով պտտվող սև խոռոչների միաձուլմանը

20:44 09.04.2022

Գիտական ​​համագործակցության մասնակիցներnն առաջին անգամ հայտնաբերեցին գրավիտացիոն ալիքներ, որոնք առաջանում էին երկու սև խոռոչների միաձուլման արդյունքում, որոնք պտտվում էին իրենց առանցքի շուրջ հակառակ ուղղություններով: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության (APS) մամուլի ծառայությունը։ «Մենք նախկինում նման համակարգեր չենք արձանագրել: Ավելի մեծ սև խոռոչը ոչ միայն պտտվում է իր  առանցիք շուրջը հակառակ ուղղությամբ […]

̰
Աջակցող տեխնոլոգիաները կբարելավեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում

10:50 09.04.2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․ «Երեկ գործընկերների հետ մասնակցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին։ Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում։ Ելությում շեշտեցի աջակցող տեխնոլոգիաների համար […]

̰
Համաշխարհային հսկա NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

11:58 07.04.2022

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։ «Այսօր ես ուրախ եմ […]

̰
ՆԱՍԱ-ն կրճատում է համագործակցությունը ՌԴ-ի հետ

11:12 05.04.2022

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կրճատել է իր անձնակազմը Ռուսաստանում՝ Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավարի տեղակալ Փամ Մելրոյը, գրում է SpaceNews-ը։ «Մեզ մի փոքր անհանգստացնում է Ռուսաստանում մեր աշխատակիցների վիճակը: Դրա հետևանքներից մեկը Ռուսաստանում կադրերի կրճատումն է»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվրոպան […]

̰
Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի նախաձեռնած ԱԹՍ դասընթացի մասնակիցները պատրաստվում են «Հավք-2022» ամենամյա մրցույթին

18:52 04.04.2022

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած անօդաչու թռչող սարքերի դասընթացի ամփոփումը: Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած պատանիները Գյումրիի ավիամոդելային խմբակի Fly Lab-ում պատրաստել են թռչող սարքեր ու սավառնակներ։ Առաջատար տեխնոլոգիաների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, նախաձեռնել են ԱԹՍ-ների մեկամսյա դասընթաց, […]

̰
Ամերիկացի աստղագետները Պլուտոնի վրա սառցե հրաբխային նշաններ են հայտնաբերել

21:25 02.04.2022

Ամերիկացի աստղագետները Պլուտոնի վրա հսկա սառցե հրաբուխների գոյության նշաններ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։ Հրաբուխները լուսանկարվել են New Horizons տիեզերանավի միջոցով: Շատ քիչ հարվածային խառնարաններով մի տարածաշրջանում գերակշռում էին խորդուբորդ լանջերով հսկայական բլուրները: Հետազոտողները նման երկրաբանական առանձնահատկություններ չեն տեսել Արեգակնային համակարգի ոչ մի այլ վայրում: Գիտնականները վերլուծել են գոյացությունների […]

̰
Սառցադաշտային մեգաֆաունայի վերացումը գիտնականները պայմանավորում են ուղեղի փոքր չափսի հետ

12:45 02.04.2022

Իսրայելցի և եվրոպացի պալեոնթոլոգները պարզել են, որ սառցե դարաշրջանի ավարտը հանգեցրել է հիմնականում այն ​​կաթնասունների անհետացմանը, որոնք փոքր ուղեղ են ունեցել՝ համեմատած իրենց մարմնի ընդհանուր զանգվածի հետ: Սա պոտենցիալ կերպով բացատրում է սառցադաշտային մեգաֆաունայի գրեթե բոլոր ներկայացուցիչների անհետացումը, գրում են գիտնականները Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք ուսումնասիրեցինք մոտ երեք հարյուր կենդանի և հինգ տասնյակ […]

̰
Մարդկության գոյության 3 սպառնալիքներն՝ ըստ Իլոն Մասկի

10:39 02.04.2022

Ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նշել է երեք հիմնական սպառնալիք, որոնք կարող են հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը։ Նա այդ մասին խոսել է Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դեպֆների հետ հարցազրույցում: «Ես շատ ժամանակ եմ անցկացրել ծնելիության մասին խոսելով: Թերևս սա ամենամեծ սպառնալիքն է մարդկային քաղաքակրթության ապագայի համար: Աշխարհի մարդկանց մեծ մասն ապրում […]

̰
Անվանվել են լուրջ երկրաշարժերի առաջացման պայմանները

21:40 31.03.2022

Ուսումնասիրությունը կօգնի կանխատեսել ապագա երկրաշարժերը, դրանց ուժգնությունը և ամենավտանգավոր տարածքները:

̰
Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում

12:54 30.03.2022

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, […]

̰
Արկտիկայում կլիմայագետների աշխատանքը վտանգված է

11:56 30.03.2022

Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը վտանգել է ռուս կլիմայագետների հետագա աշխատանքն Արկտիկայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Արևմտյան երկրները դադարում են աջակցել Ռուսաստանի մասնակցությամբ բազմաթիվ գիտական ​​ծրագրերին։ Արդյունքում տարբեր երկրների մասնագետների համագործակցությունը դառնում է դժվար կամ անհնար։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար ֆիզիկոս Լեո Զելենին իրավիճակը նկարագրել […]

̰
Յուպիտերի արբանյակի վրա թթվածին է հայտնաբերվել

23:45 29.03.2022

Տեխասի համալսարանի գիտնականներն ապացուցել են Յուպիտերի արբանյակի վրա թթվածնի առկայությունը։ Ջեքսոնի երկրաբանության դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ Յուպիտերի արբանյակի Եվրոպա օվկիանոսում թթվածին կա:  Նրանք կարծում են, որ այս տարրը տեղաշարժվում  է օվկիանոսի սառցե ընդերքի տակ՝ սառույցի հալման ճաքերի միջով։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters ամսագրում։ Գիտնականների հատուկ հետաքրքրությունը Եվրոպա օվկիանոսի թթվածնի առկայության  նկատմամբ […]

̰
Ֆրանսիացի գիտնականները Երկրի մակերևույթին առեղծվածային ազդանշաններ են հայտնաբերել

21:45 29.03.2022

Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպեր համալսարանի գիտնականների խումբը Նիկոլա Ժիլեի գլխավորությամբ առեղծվածային ազդանշաններ է գրանցել, որոնք գալիս են Երկրի մակերևույթից: Գիտնականների համոզմամբ՝ դրանք մագնիսական ազդակներ էին։ Դիտարկումների արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences գիտական ​​ամսագրում։ Երկրի մագնիսական դաշտը գործում է լիցքավորված մասնիկների տուրբուլենտ շարժման և միջուկի խորքում կոնվեկցիոն հոսանքների շնորհիվ: Աշխատանքի արդյունքում փորձագետները պարզել […]

̰
NASA-ն նախատեսում է մինչև 2040 թվականը տիեզերագնացներ իջեցնել Մարս

20:15 29.03.2022

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) մտադիր է մինչև 2040 թվականը տիեզերագնացներ իջեցնել Մարսի մակերեսին։ Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը, գրում է Интерфакс-Украина-ն։ Նելսոնի խոսքերով, Մարսի վրա հետազոտությունները շարունակվում են. մոլորակի մակերևույթից տվյալները հավաքագրվում են Perseverance մարսագնացի կողմից, իսկ ավտոմատ միջմոլորակային կայանները ուղեծրում են՝ ուսումնասիրելու  մակերեսը և մթնոլորտը: Ինչպես նշել է NASA-ի ղեկավարը, այս […]

̰
Էլբրուսի սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալվել

22:25 27.03.2022

Էլբրուսի սառցադաշտերը վերջին հինգ տարվա ընթացքում հալչում են հինգ անգամ ավելի արագ՝ կորցնելով տարեկան 1,25 քառակուսի կիլոմետր: Այս մասին ասվում է «Ռոսհիդրոմետի» «Ռուսաստանի Դաշնության տարածքում 2022 թվականի կլիմայի առանձնահատկությունների մասին» զեկույցում։ Ըստ ուսումնասիրությունների՝ տարածքի ամենամեծ կորուստը գրանցվել է Էլբրուսի ՝ Ջիկյուգանկեզ (4,5 կիլոմետր) և Մեծ Ազաու (3 կիլոմետր) լանջերին: Նրանց տարածքները նվազել են 8,12 և […]

̰
Մշակվել է iPhone-ի նոր մոդել, որն ունի երկու մարտկոց

21:25 27.03.2022

Վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մշակվում է iPhone -ի առաջին մոդելը, որը Lightning միակցիչի փոխարեն ունենալու է Type-C տարբերակը։ Սակայն չինացի ճարտարագետ Յան Չանշունը որոշել է ավելի հեռու գնալ։ Նա մշակել է այս պահին iPhone 13 Pro Max-ի ամենակատարելագործված մոդելը։ Նա հեռախոսի հաստությունը կրկնապատկել է, ինչի հաշվին հնարավոր է դարձել հեռախոսի մեջ միանգամից […]

̰
Մի խումբ գիտնականներ նշել են դինոզավրերի մահվան նոր տեսության մասին

20:20 27.03.2022

Մեծ Բրիտանիայի Սենտ Էնդրյուսի, Նյու Յորքի Սիրակուզայի և ԱՄՆ-ի Բրիստոլի և Տեխասի համալսարանի միջազգային հետազոտողների խումբը բացահայտել է Երկրի վրա դինոզավրերի մահվան պատճառների նոր տեսությունը: Նրանք կարծում են, որ իրական պատճառը ոչ թե հսկայական աստերոիդի անկումն է, այլ ծծմբային գազերի արտանետումները: Այս մասին նրանք գրել են PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։ Գիտնականների կարծիքով՝ 66 միլիոն տարի […]

̰
ՌԴ-ում կներկայացվի անօդաչու աէրոտաքսիի նախատիպը

19:35 27.03.2022

Ռուս գիտնականները մեկ տարվա ընթացքում կներկայացնեն անօդաչու աէրոտաքսիի նախատիպը։ Այս մասին iz.ru-ին հայտնել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության մամուլի ծառայությունից։   Անօդաչու աէրոտաքսիի նախագծմամբ զբաղվում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Անօդաչու աէրոտաքսիի առաջին թռիչքը նախատեսված է 2023թվականին։ Իսկ շահագործումը, ըստ նախագծողների, կսկսվի 2025 թվականին, երբ այն հավաստագրում կանցնի։ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը զբաղվելու է համապատասխան […]

̰
ԱՄՆ-ը մշակում է Լուսնի, Մարսի և Երկրի միջև ինտերնետ կապ ստեղծելու նախագիծ

18:42 27.03.2022

ԱՄՆ-ից Aquarian Space ստարտափը հայտարարել է Երկրի, Լուսնի և Մարսի միջև գերարագ ինտերնետ կապ ստեղծելու նախագծի ֆինանսավորման մասին։ Այդ մասին գրում է Space.com-ը։ Ինչպես նշվում է,  Draper Associates ընկերությունը 650 հազար դոլար է հատկացրել լայնաշերտ ինտերնետի զարգացման համար, ինչը թույլ կտա հեռարձակում 4K լուծաչափով։ Նրանք ցանկանում են նախագիծն իրականացնել առաջիկա մի քանի տարվա ընթացքում, իսկ […]

̰
14000 տարի առաջ Եվրասիայից դեպի Ամերիկա սառույցից զերծ միջանցք է եղել

16:45 27.03.2022

Գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է ձեռք բերել, որ մոտ 14000 տարի առաջ Եվրասիայից Ամերիկա տանող սառույցից զերծ միջանցք է եղել : Բացահայտման մասին հաղորդվում է Proceedings of the National Academy of Sciences հոդվածում։ Հայտնի է, որ Հյուսիսային Ամերիկա ժամանած առաջին մարդիկ եկել են Եվրասիայից, սակայն հստակ հայտնի չէ, թե որ ճանապարհով։ Համաձայն տեսություններից մեկի՝ վերաբնակիչները […]

̰
BACK_TO_TOP