TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Նշվել է ջրածնով աշխատող ինքնաթիռների հայտնվելու ժամկետը

11:40 17.09.2021

Օդանավերի խոշորագույն արտադրող Airbus-ը նշել է ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռի հայտնվելու ժամկետը։ Տեխնոլոգիան կարող է հայտնվել 2035 թվականին: Հաղորդում է Reuters-ը: Ավիացիային բաժին է ընկնում աշխարհում ածխածնի արտանետումների մոտ 2,5 տոկոսը: Ավիափոխադրողների մեծ մասը կօգտագործի սովորական ռեակտիվ շարժիչներ առնվազն մինչև 2050 թվականը, ասված է Airbus-ի հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ, արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ ձգտում են կրճատել արտանետումները՝ […]

̰
Տիեզերքում միաժամանակ գտնվող տիեզերագնացների թվի ռեկորդ է գրանցվել 

13:00 16.09.2021

SpaceX-ի կողմից Inspiration4 առաքելության մեկնարկից հետո տիեզերքում միաժամանակ գտնվող մարդկանց թվի նոր ռեկորդ է սահմանվել: Նախորդ ռեկորդը պահպանվել է ավելի քան քառորդ դար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ 1995 թվականի մարտին շուրջերկրյա ստորին ուղեծրում գտնվել է 13 մարդ, իսկ հիմա՝ 14։ Տիեզերագնացության պատմաբան Ալեքսանդր Ժելեզնյակովն ավելի վաղ ասել էր, որ Inspiration4 […]

̰
Հյուսիսային Կորեան հայտարարել է գնացքից հրթիռի արձակման մասին

12:24 16.09.2021

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը գնացքից հրթիռի փորձնական արձակում են իրականացրել: Այս մասին հայտնել է հյուսիսկորեական Nodong Sinmun թերթը: Հրթիռը ճշգրիտ հարվածել է Ճապոնական ծովում գտնվող թիրախին ՝ 800 կիլոմետր հեռավորության վրա: Ուսումնավարժության մեկնարկն իրականացրել է նորաստեղծ երկաթուղային հրթիռային գունդը: ԶԼՄ-ներում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է հրթիռը դուրս գալիս գնացքից՝ արձակելով ուժգին բոց: Չի […]

̰
Նորույթների շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է

08:18 15.09.2021

Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1․34 տոկոսով՝ հասնելով 147․54 դոլարի։ Սեպտեմբերի 14-ին ամերիկյան կորպորացիան ներկայացրել է նոր արտադրանքների շարք, որոնց թվում են iPhone 13-ը (iPhone 13 mini, iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max), iWatch Series 7-ը, iPad պլանշետների նոր սերունդն ու AirPods 3 ականջակալները։ iPhone 13-ում զգալի փոփոխություններ չեն եղել։ Դիսփլեյի […]

̰
Այսօր Բայկոնուրի տիեզերակայանից OneWeb-ի ավելի քան 30 արբանյակ կարձակվի

17:50 14.09.2021

«2021 թվականի սեպտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով 21:07-ին, Բայկոնուրի տիեզերակայանից նախատեսվում է գործարկել «Սոյուզ-2,1 բ» տիեզերանավը»,- ասել է պետական ​​կորպորացիան: Մեկնարկից մոտավորապես ինը րոպե անց գլխի հատվածը` վերին աստիճանը և արբանյակները կառանձնացվեն երրորդ փուլից: Այնուհետև «Fregat»-ը մեքենաները դուրս կբերի թիրախային ուղեծիր: Արբանյակները տարանջատվելու են մի քանի փուլով: Հեռացումը կտևի մոտ երեքուկես ժամ: Սա կլինի OneWeb արբանյակների […]

̰
Իլոն Մասկը մեմ-շուն է ձեռք բերել

22:13 13.09.2021

Tesla- ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter- ում տեղադրել է իր Սիբա Ինու ցեղատեսակի իր նոր շնիկի առաջին լուսանկարը: «Ֆլոքին ժամանել է», – գրել է Մասկը: Floki has arrived pic.twitter.com/2MiUKb91FT — Name (@elonmusk) September 12, 2021 Շուն պահելու իր մտադրության մասին Tesla- ի ղեկավարը խոսել է այս տարվա հունիսին՝ հայտնելով ապագա ընտանի կենդանու անունը: Անմիջապես […]

̰
Սեպտեմբերի 13-ը նշվում է որպես ծրագրավորողների միջազգային օր

13:53 13.09.2021

Սեպտեմբերի 13֊ը նշվում է որպես ծրագրավորողների միջազգային օր։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, ամենամյա այս տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա 256-րդ օրը։ 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով: Սովորական տարիներին այս օրը համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիներին՝ սեպտեմբերի 12-ի […]

̰
Գիտնականները ստեղծել են գունափոխվող արհեստական ​​կաշի

12:47 13.09.2021

Սեուլի ազգային համալսարանի փորձագետները մշակել են նյութ, որը կարող է փոխել գույնը՝ կախված շրջակա միջավայրից: Այս մասին հայտնում է Nature Communications ամսագիրը: 2018 թվականին գիտնականների միջազգային խումբը, Մոսկվայի պետական ​​համալսարանի գործընկերների հետ համատեղ, հայտարարեց քամելեոնի մաշկի սինթետիկ անալոգի ստեղծման մասին: Նյութը արձագանքում է մեխանիկական սթրեսին` փոխելով  հատկությունները և գույնը: Ցուցադրության համար գիտնականները ստեղծել են ռոբոտ […]

̰
Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկեն երեխաների վրա

10:13 13.09.2021

Ֆիննական Տամպերե համալսարանը COVID-19-ի պատվաստանյութը կփորձարկի 6 ամսականից 12 տարեկան երեխաների վրա: Այս մասին հաղորդել է ֆիննական Yle հեռուստաալիքը։ Հետազոտողները փորձարկելու են Biontech/Pfizer ընկերությունների կողմից մշակված Comirnaty պատվաստանյութը: Հաղորդվում է, որ երկու տարեկանից բարձր խմբերբ արդեն ձևավորվել են, և այժմ գիտնականները փնտրում են 6 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների՝ գործընթացում ընդգրկելու համար: «Հետազոտությանը թույլատրվում է […]

̰
Գիտնականները պարզել են, թե որքան է եղել Միքելանջելոյի հասակը

23:29 12.09.2021

Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Մարդաբանության, պալեոպաթոլոգիայի և բիոարխեոլոգիայի հետազոտական ​​կենտրոնի (FABAP) գիտնականները պարզել են, թե որքան էր քանդակագործ և նկարիչ Միքելանջելո Բուոնարոտիի հասակը, հայտնում է Daily Mail- ը: Հետազոտությունն իրականացրել են պալեոպաթոլոգ Ֆրանչեսկո Մարիա Գալասին և դատական ​​մարդաբան Ելենա Վարոտոն: Նրանք հետազոտել են նույն չափի երեք կաշվե կոշիկներ, որոնք մնացել են Ֆլորենցիայում Միքելանջելոյի տանը նրա […]

̰
Գիտնականները ստեղծել են նանոմածուկ, որը բարձրացնում է արևային մարտկոցների արդյունավետությունը

21:10 11.09.2021

Ֆիզիկոսները մշակել են սիլիցիումի նանոմասնիկների և տիտանի երկօքսիդի վրա հիմնված մածուկ, որն առավելագույնի է հասցնում պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը: Մշակման նկարագրությունը հրապարակել է Nano Energy գիտական ​​ամսագիրը: «Ստացված մածուկն ունիվերսալ արտադրանք է, որը կարող է օգտագործվել տարբեր տեսակի պերովսկիտային արևային մարտկոցներ ստեղծելու, ինչպես նաև պերովսկիտների վրա հիմնված ֆոտոդետեկտորների և այլ օպտոէլեկտրոնային սարքերի արտադրության համար: Մենք […]

̰
Հայ գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

14:31 09.09.2021

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԳԱԱ-ից՝ սա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և […]

̰
ԳԱԱ նախագահի և Բուլղարիայի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական համագործակցության երկկողմ զարգացման հեռանկարները

18:26 07.09.2021

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Երկու […]

̰
Չինացի գիտնականները փորձում են երկնաքարերից պաշտպանվելու համակարգ ստեղծել

19:03 05.09.2021

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Չինաստանի գիտնականները մշակում են անվտանգության և պաշտպանության համակարգեր, բայց իրենց երկիրը պաշտպանելու են ոչ թե թշնամիներից, այլ երկնաքարերից, որոնք կարող են ավերածություններ առաջացնել, եթե բախվեն երկրին: Չինացի գիտնականները հայտարարել են, որ իրենց երկարաժամկետ ծրագրերում է տիեզերք մի քանի տիեզերական սարքեր ուղարկելը: Դրանց մի մասը գտնվելու է Երկիր մոլորակին […]

̰
Գիտնականները ստեղծել են ձեռքի «զգայուն» պրոթեզ

17:25 05.09.2021

Ամերիկացի գիտնականները ստեղծել են բիոնիկ պրոթեզ, որը թույլ է տալիս «զգալ» և կատարել ռեֆլեքսային շարժումներ: Lerner Research Institute-ի ստեղծարար աշխատանքի մասին հայտնում է Science Robotics ամսագիրը: Բիոնիկ պրոթեզը թույլ է տալիս վերստեղծել անդամահատված վերջույթների զգայարանները։ Սարքը անդամահատման տեղում տեղադրված հինգ բլոկից է: Բլոկներից յուրաքանչյուրն ունի լուցկու տուփի չափս և պարունակում է նեյրոհամակարգչի ինտերֆեյս: Սա թույլ […]

̰
Չինաստանում մեկնարկել է ռուս-չինական ինքնաթիռների համատեղ արտադրություն

19:20 04.09.2021

Չինաստանում մեկնարկել է CR929 ռուս-չինական  ինքնաթիռների համատեղ արտադրությունը: Այս մասին հայտնում է «Ցզեֆան Ժիբաո» պարբերականը: Ավելի վաղ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր ճարտարագետ Յան Չժիգանը հայտնել էր, որ առաջին ինքնաթիռի արտադրութունը կսկսվի այս տարի: Ըստ նրա, սա նշանակում է, որ նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են , այդ թվում ֆյուզելյաժի ձևը, չափսերը և հիմնական կոնստրուկցիաների նյութն  ընտրված  […]

̰
Tesla-ն առանց ղեկի մեքենա կթողարկի

09:32 04.09.2021

Tesla-ն աշխատում է լիովին ինքնավար մեքենայի վրա: Ամենաէժան Tesla մեքենայի արտադրությունը՝ առանց ղեկի և ոտնակների, կսկսվի 2023 թվականին: Այս մասին հայտնում է Electrek հրատարակությունը: Ըստ աղբյուրների, ընկերության ղեկավար Իլոն Մասկն այս լուրը հայտնել է իր աշխատակիցներին: «Ուզո՞ւմ ենք, որ այս մեքենան ունենա ղեկ և ոտնակներ»,- այսպիսի հռետորական հարցով ձեռնարկատերը դիմել է հանդիսատեսին՝ դրանով իսկ ակնարկելով, […]

̰
Հաշվարկված է դեպի Մարս առաքելության անվտանգ տևողությունը

22:35 03.09.2021

Դեպի Մարս առաքելությունը կարող է վտանգավոր լինել տիեզերագնացների առողջության համար: Այս առումով գիտնականները հաշվարկել են դրա իրականացման ապահով ժամկետը: Այս մասին գրում է The Next Web- ը: Կարմիր մոլորակի վրա գտնվելը տիեզերագնացներին սպառնում է ուռուցքաբանական և սուր ճառագայթային հիվանդության զարգացմամբ: Դրա պատճառն է Արեգակի, աստղերի և համաստեղությունների ճառագայթումը: Գիտնականների հաշվարկը վկայում է, որ տիեզերագնացները կարող […]

̰
Նիկոտին՝ այն չէ, ինչ մտածում էինք

11:39 03.09.2021

Մարդիկ շարունակաբար ծխում են, քանի որ նիկոտինը՝  բնական նյութը, որ առկա է ծխախոտաբույսի մեջ, առաջացնում է կախվածություն։ Հակառակ ընդունված կարծիքի, վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նիկոտինը չէ ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատասխանատուն ու «մեղավորը»։ Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց հիվանդանում՝ ծխից։ Այն մասին, թե ինչ է նիկոտինը ու ինչն է իրականում առաջացնում հիվանդությունները, կարդացեք […]

̰
Գերմանական տիեզերական հրթիռը փորձարկումների ժամանակ պայթել է

23:18 02.09.2021

Գերմանական Rocket Factory Augsburg ստարտափը պայթյունային փորձարկումներ է կատարել ապագա բազմակի օգտագործման RFA One հրթիռի առաջին աստիճանի կրիոգենային ջրամբարի վրա: Համապատասխան տեսանյութը հայտնվել է ընկերության YouTube- ալիքում: Նշվում է, որ պողպատե բաքը լցվել է հեղուկ ազոտով`զոդումների որակը ստուգելու և ճնշումը որոշելու համար, որի դեպքում այն կարող է շարքից դուրս գալ: Ջրամբարը չի դիմացել. այն պայթել […]

̰
Կարսկի ծովում սուզանավի միջուկային ռեակտոր է հայտնաբերվել

16:57 02.09.2021

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Centrospas» ջոկատի մասնագետները Կարսկի ծովում ՝ Ամբրոսիևյան ծոցի ռադիոակտիվ թափոնների հեռացման վայրում հայտնաբերել են K-19 սուզանավի միջուկային ռեակտոր,- հայտնել է ջոկատի ղեկավար Եվգենի Լինիցևը: «Արշավախումբը որոշում կայացրեց օբյեկտի տեսողական ստուգում անցկացնելու, սպեկտրալ անալիզներ կատարելու և օբյեկտից բույսերի նմուշներ վերցնելու մասին: Աշխատանքը շարունակվում է»,-գրել է նա: Եվգենի Լինիցև ասել է, որ նախատեսվում […]

̰
Ստացե’ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ. ԲՏԱ նախարարություն

16:50 01.09.2021

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3479 մարդ։ Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից կֆինանսավորվի։ Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում […]

̰
Ռուսաստանում ստեղծել են էլեկտրաշարժիչներով հագեցած մարտական էկզոկմախք

23:40 30.08.2021

Ռուսաստանում ստեղծել են էլեկտրաշարժիչներով հագեցած մարտական ​​էկզոկմախքի նախատիպ, որն ապագայում կարող է դառնալ զինվորական հանդերձանքի մաս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոստեխ» ընկերությունից՝ «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ: էզոկմախքը գործում է երկու ռեժիմով: Ակտիվ ռեժիմում մարդու ֆիզիկական կարողությունները բարելավվում են էլեկտրաշարժիչների միջոցով։Ռեժիմն ակտիվանում է, երբ զինվորը շարժվում է անհարթ տեղանքով կամ սարերով: Պասիվ […]

̰
Արեգակի վրա երրորդ օրն անընդմեջ գրանցվում են հզոր բռնկումներ

16:07 29.08.2021

ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնն իր կայքում հայտնել է արևի ակտիվության ավելացման մասին: Երրորդ օրն անընդմեջ արեգակի վրա շարունակվում են բռնկումները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Գիտնականները վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերել են C դասի յոթ բռնկում: Նախորդ առավոտյան գրանցվել է M դասի ավելի հզոր բռնկում: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պ.Ն. […]

̰
Ֆլորիդայում արձակվել է Falcon 9 հրթիռը՝ Dragon տիեզերանավով

14:07 29.08.2021

Falcon 9 տիեզերանավը օդ է բարձրացել Ֆլորիդայում՝ SpaceX- ի Dragon տիեզերանավով: Այս մասին հաղորդվում է NASA- ի Twitter- ում: «Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից [Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից] արձակվել է բեռնատար Dragon տիեզերանավն՝ ավելի քան 4 800 ֆունտ (2 200 կգ) բեռով ՝ սնունդ և պարագաներ Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար», – ասվում է տիեզերական գործակալության […]

̰
Հայտնի է ռուսական «Լունա-25»-ի գործարկման ամսաթիվը

16:17 28.08.2021

Ռուսական «Լունա-25» առաքելության մեկնարկի հնարավոր ամսաթվերից է 2022 թվականի մայիսի 25-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Gazeta.Ru-ն, վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներին, հայտնել էր, որ «Ռոսկոսմոսը» հետաձգում է «Լունա-25» առաքելության մեկնարկը մինչև 2022 թվականի մայիս` ծրագրի տարրերը նախապատրաստելու ժամանակի սղության պատճառով: 2020-ի ապրիլին «ՌԻԱ Նովոստի» -ն, հղում անելով «Ռոսկոսմոս»-ին, հիշեցրել էր, որ ռուսական ավտոմատ միջմոլորակային «Լունա-25» […]

̰
Ռոգոզինը Մասկին և Բեզոսին հրավիրել է «Союза МС-19» տիեզերանավի գործարկմանը

23:18 26.08.2021

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտնել է «Союза МС-19» տիեզերանավի գործարկմանն ամերիկացի ձեռնարկատերեր Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Ռիչարդ Բրենսոնին հրավիրելու մտադրության մասին։ Տիեզերանավի արձակումը տեղի կունենա Բայկոնուրի տիեզերակայանից։ «Այսօր ես հրավեր եմ ուղարկում պարոն Իլոն Մասկին, մենք ցանկանում ենք հրավիրել ինչպես պարոն Բրենսոնին, այնպես էլ պարոն Բեզոսին»,-ասել է Ռոգոզինը ռուսական Առաջին ալիքի եթերում: Տիեզերանավի […]

̰
NASA-ն ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ լուսնային կայան ստեղծելու համար

23:05 26.08.2021

NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի հետ համագործակցել լուսնային կայանի ստեղծման Gateway նախագծի շուրջ: Նա խոստացել է այս թեման քննարկել Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ: Gateway-ը տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագրի (Artemis) մի մասն է: Կայանը տեղադրվելու է լուսնից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծրում: Նախատեսվում է կայանի համար առաջին […]

̰
Ռուսական բանկերը հաճախորդներին կճանաչեն երակներով

14:28 26.08.2021

Ափերի վրայի երակներով կենսաչափական նույնականացումը կդառնա բանկերի համար իրենց հաճախորդներին բացահայտելու հնարավորություններից մեկը: Այս տարբերակով Կենտրոնական բանկը մտադիր է համալրել Միասնական կենսաչափական համակարգը (UBS), գրում է Российская газета-ն՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի մամուլի ծառայությանը: Կարգավորողը նշել է, որ տեխնոլոգիան փորձարկվել է և ապացուցվել, որ բարձր արդյունավետություն ունի: Դա կօգնի բացահայտել այն մարդկանց, որոնք դժվարանում են խոսել: […]

̰
Աուդիո և տեսազանգերը կվերադառնան Facebook-ի հավելված

08:49 25.08.2021

Facebook ընկերությունը մտադիր է հիմնական հավելված վերադարձնել ձայնային և տեսազանգերի գործառույթը, որը տարիներ առաջ տեղափոխվել էր Messenger։ Այժմ այս հնարավորությունը փորձարկվում է օգտվողների սահմանափակ շրջանակի կողմից։ Նրանք կարող են զանգահարել իրենց ընկերներին սոցիալական ցանցերում՝ առանց դրա համար Messenger-ը գործարկելու: Այս մասին Bloomberg- ին ասել է Messenger-ում արտադրանքների կառավարման հարցերով տնօրեն Քոննոր Հեյսը: Նրա խոսքով՝ ընկերությունն […]

̰
BACK_TO_TOP