TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

ՆԱՍԱ-ի խոսնակը անթերի է համարում աշխարհում առաջին «նկարահանող խմբի» թռիչքը դեպի տիեզերք

17:43 05.10.2021

«Մարտահրավեր» ֆիլմի նկարահանող խմբի հետ ռուսական «Սոյուզ MS-19» տիեզերանավի արձակումը դեպի տիեզերք իրականացվել է անթերի՝ ըստ ցուցումների, ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տիեզերանավի արձակման հեռարձակումը ՆԱՍԱ-ի կայքում: «Սոյուզ»-ով տիեզերք են թռչում տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն: «Կինոէկիպաժը» տիեզերք է ուղևորվել «Մարտահրավեր» ֆիլմի համար, որը կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմը կլինի […]

̰
Առաջին անգամ ֆիլմի անձնակազմը ուղեծիր է դուրս եկել

14:37 05.10.2021

Ռուսական Союз МС-19 տիեզերանավը «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանող խմբի հետ ուղեծիր է դուրս եկել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը «Բայկոնուր» տիեզերակայանից: «Բայկոնուրի» բարձրախոսը հայտարարել է Союз-2.1а կրիչ հրթիռի երրորդ աստիճանից տիեզերանավի անջատման մասին։ Союз-ի մեջ են տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն: Ֆիլմի անձնակազմը ուղևորվում է ՄՏԿ ՝ «Մարտահրավեր» ֆիլմի համար, որը […]

̰
Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

14:04 05.10.2021

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Շուկուրո Մանաբեն, Կլաուս Հասելմանը և Ջորջիո Փարիզին: Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն նշել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իտալիայի գիտնականների բեկումնային ներդրումը բարդ համակարգերի, այդ թվում`կլիմայի ուսումնասիրության մեջ: Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Արտեմ Պատապուտյանն է։ Այս ոլորտում Նոբելյան մյուս մրցանակակիրը Դևիդ Ջուլիուսն է։ Նոբելյան մրցանակները տրվում են […]

̰
Թուրքիայում փորձարկել են մինի-հրթիռ՝ անօդաչու թռչող սարքերի համար

11:47 05.10.2021

Թուրքիայում փորձարկվել է METE մինի-հրթիռը, որը նախատեսված է կվադրոկոպտերների, ցամաքային անօդաչու հարթակների և հետևակի զինման համար: Փորձարկումների մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Հաղորդագրության մեջ Դեմիրը նշել է, որ Roketsan ընկերության METE հրթիռը կարող է օգտագործվել որպես հետևակի զենք և լինել անօդաչու մեքենաների զինանոցի մաս։ Այն հաջողությամբ խոցել է ցամաքային […]

̰
Արտեմ Պատապուտյանը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության ոլորտում

14:30 04.10.2021

Արտեմ Պատապուտյանը ծագումով Բեյրութից է։

̰
Պուտինի հրամանագրով ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը պարգևատրվել է

12:33 04.10.2021

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ​​տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին առջև վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: Չուբարյանը պարգևատրվել է պատմական գիտության զարգացման գործում նշանակալի ավանդի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Ալեքսանդր Օհանովի Չուբարյանը ծնվել է 1931 թվականի […]

̰
Ստեղծվել է նանոնյութ, որը ջերմությունը փոխանցում է միայն մեկ ուղղությամբ

22:00 03.10.2021

Ամերիկացի ֆիզիկոսները պարզել են, որ երկչափ նյութերից պատրաստված բազմաշերտ կառուցվածքները, որոնց թերթերը միմյանց նկատմամբ որոշակի անկյան տակ են դրված, ջերմություն են փոխանցում միայն մեկ ուղղությամբ: Այս կառույցները կպարզեցնեն բարդ էլեկտրոնիկայի հովացումը, գրում են գիտնականները Nature ամսագրում հրապարակված հոդվածում: «Միկրոսխեմաներում տրանզիստորների խտության բարձրացումը պահանջում է բարձր ջերմային հաղորդունակությամբ նոր նյութերի ստեղծում, որոնք կարող են ջերմությունը հեռացնել […]

̰
Գիտնականները պարզել են, թե Մարսի վրա ինչպես են գետերի հովիտներ գոյացել

20:39 03.10.2021

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ զանգվածային ջրհեղեղները հսկայական դեր են խաղացել Մարսի մակերևույթի ձևավորման գործում: Ջուրը, որը հոսել է խառնարանային լճերից, որոնք հեղեղված են ջրով, ըստ հեղինակների գնահատումների, կազմում են Մարսի բոլոր գետահովիտների ծավալի մինչև քառորդ մասը: Հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում: Ենթադրվում է, որ գետերի հովիտները Մարսի մակերևույթում ձևավորվել են 3.5-3.7 միլիարդ տարի առաջ տեղի […]

̰
Crypto- բորսան իր ծառայությունից օգտվողներին սխալմամբ ուղարկել է լրացուցիչ 89 միլիոն դոլար

18:43 03.10.2021

DeFi հարթակը տեխնիկական անսարքության պատճառով միլիոնավոր դոլարների լրացուցիչ COMP կրիպտոարժույթ է ուղարկել իր ծառայությունից օգտվողներին: Compound- ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Լեշերը Twitter- ում քաղաքավարի խնդրել է ծառայությունից օգտվողներին սեփական կամքով վերադարձնել գումարը: Այս քաղաքավարությունը, սակայն կարճ ժամանակում վերածվել է զայրույթի. նույն  Twitter- ում նա սպառնացել է, որ կբողոքի ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայություն նրանց դեմ, ովքեր […]

̰
Գիտնականները գտել են անհաս երեխաների մոտ սրտի հիվանդության վաղ ախտորոշման մեթոդ

14:27 03.10.2021

Ռուս գիտնականները մշակել են անհաս երեխաների մոտ սրտի պաթոլոգիաների ախտորոշման ծրագիր, որը կօգնի արագացնել երեխաների բուժումը: Այս մասին, TACC -ի փոխանցմամբ, գրում է Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի  մամուլի ծառայությունը: «Գիտնականները մշակել են հաշվողական մաթեմատիկայի մեթոդների վրա հիմնված ախտորոշիչ ալգորիթմ, որը կբացահայտի անհաս երեխաների սրտանոթային համակարգի պաթոլոգիաները և կկանխատեսի դրանց զարգացումը: Այն հիմնված է ռիսկի […]

̰
Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան․ Ճապոնիայի դեսպան

12:43 01.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով, Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում, Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։ […]

̰
Էրդողանը Պուտինի հետ քննարկել է տիեզերական ոլորտում համագործակցությունը

15:42 30.09.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիի բանակցություններում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տիեզերական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես ցամաքային և ծովային հարթակներից հրթիռների արձակման հարցը։ Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Պարոն Պուտինը կողմ է արտահայտվում Թուրքիայի հետ տիեզերական ոլորտում աշխատելուն: Մեր պատվիրակությունները կաշխատեն դրա վրա, մենք կորոշենք ճանապարհային քարտեզը: Տիեզերական ոլորտում […]

̰
Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է իր «անտեսանելի» կործանիչը

22:17 28.09.2021

Չինաստանում այսօր ՝ սեպտեմբերի 28-ին, Ժուհայ քաղաքի ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է J-20 տիպի «անտեսանելի» կործանիչը: Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ կործանիչը հագեցած է հայրենական արտադրության շարժիչով։ Վերլուծաբանները պնդում են, որ J-20-ը նախատեսված է երկու հիմնական խնդիրների կատարման համար. օդ-օդ մարտի և վերգետնյա հարձակման համար։ J-20 կործանիչը գովազդվում է որպես Չինաստանի […]

̰
Գիտնականները կապ են գտել կոֆեինի ընդունման և վիտամին D-ի դեֆիցիտի միջև

14:20 27.09.2021

Չինացի և բրազիլացի գիտնականների խումբը եկել է եզրահանգման, որ կոֆեինի օգտագործումը կարող է ազդել օրգանիզմի կողմից վիտամին D-ի յուրացման ունակության վրա և հանգեցնել այդ վիտամինի դեֆիցիտի: Այս մասին գրում է Eat this! Not That! պորտալը։ Հետազոտությունը հիմնված է սոցիալական առողջության և սնուցման ազգային հետազոտության ամերիկյան ծրագրի՝  30-47 տարեկան 13 հազար մասնակցի տվյալների վրա: Արդյունքում մասնագետները […]

̰
Գիտնականները հայտնել են Արկտիկայում սառույցի հալման ռեկորդի մասին

22:48 26.09.2021

Արկտիկական սառույցի մակարդակը վերջին երկու տարվա ընթացքում հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Այս մասին հաղորդվում է Copernicus Ocean միջազգային ծրագրի ամենամյա զեկույցում: Զեկույցը, որը պատրաստել են 120 գիտնականներ՝ ավելի քան 30 եվրոպական հաստատություններից, հրապարակված է Journal of Operational Oceanography- ում: Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում Արկտիկայի սառույցի մակարդակը 1979 թվականի համեմատ նվազել է 13 […]

̰
The Wall. Գիտնականները հայտնաբերել են «Գահերի խաղի» նման սառցե պատ, միայն 5 անգամ ավելի բարձր

22:20 26.09.2021

1 կիլոմետր բարձրությամբ սառցե պատը «գտել» է Մինեսոտայի համալսարանի սառցադաշտեր հետազոտող Մաքս Վան Վիկ դե Վրայսը: Դա «հայտնաբերվել է» Շոտլանդիայում երբ գիտնականը զբաղվել է այդ երկրի նախապատմական լանդշաֆտի ուսումնասիրությամբ: «Ես եկա ընկերուհուս մոտ և համավարակի պատճառով լոքդաուն եղավ», – ասել է նա տեղական թերթին: Սառցագետի հետազոտությունը հանգեցրել է նրան, որ 20 հազար տարի առաջ`վերջին սառցե […]

̰
Գիտնականները գտել են որոշումներ կայացնելու կենտրոնն ուղեղում

22:01 26.09.2021

Գիտնականները վերլուծել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների ուղեղը:

̰
Գիտնականները պարզել են, թե ինչու է Մարսի վրայի ջուրն անհետացել

18:01 26.09.2021

Օգտագործելով իզոտոպիկ հետազոտության նոր մեթոդ՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավելի վաղ Մարսի ժայռերում շատ ավելի անկայուն տարրեր, այդ թվում ՝ ջուր է եղել, իսկ հետո մոլորակը կորցրել է դրանք: Հեղինակները հաշվարկային եղանակով եկել են այն եզրակացության, որ ցնդող նյութերի կորստի արագությունը ուղղակիորեն կախված է մոլորակի չափից, հետևաբար, Մարսը, որը Երկրից փոքր է, չի […]

̰
Հրապարակվել է Լուսնի մակերևույթի ամենամանրամասն լուսանկարը

22:55 25.09.2021

Դիտարկումների արդյունքները մշակելուց հետո գիտնականները ստացել են Լուսնի՝ Երկրից կատարված առաջին ամենամանրամասն նկարը։

̰
«Աստղային ուղի» սերիալի 90-ամյա դերասանը կուղևորվի տիեզերք

12:40 25.09.2021

90-ամյա դերասան Ուիլյամ Շատները, ով խաղում է կապիտան Քիրքի դերը «Աստղային ուղի» սերիալում, տիեզերք կմեկնի Blue Origin-ի New Shepard տիեզերանավով: Այս մասին գրում է TMZ-ը: 15 րոպեանոց թռիչքը, որով կուղևորվի դերասանը, կկայանա հոկտեմբերին: Ուիլյամ Շատները կդառնա տիեզերք մեկնած ամենատարեց մարդը: Առաքելությունը կնկարահանվի վավերագրական ֆիլմի համար: Դեպի տիեզերք ուղևորության մնացած մասնակիցների անունները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ […]

̰
Ստամբուլում ներկայացվել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը

22:12 23.09.2021

Թուրքիայում ներկայացվել է հայրենական արտադրության առաջին էլեկտրամոբիլը: Մեքենան ներկայացվել է Ստամբուլում TEKNOFEST օդատիեզերական և տեխնոլոգիական ցուցահանդեսին, հաղորդում է «Ուկրինֆորմը»: «Մեր ստենդում ներկայացված է այս խելացի սարքը, որն արդեն ավելին է, քան պարզապես մեքենա, քանի որ մշակման մեջ օգտագործվում են գերնոր տեխնոլոգիաներ: Մենք ներկայացնում ենք նաև նոր սերնդի մարտկոց` էլեկտրական խելացի սարք, իսկապես տեխնոլոգիական արտադրանք», – […]

̰
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ

14:22 22.09.2021

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։ Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոն։ Բանակցությունների արդյունքում […]

̰
Ֆիզիկոսները ստեղծել են աշխարհի ամենահզոր մագնիսը

20:39 19.09.2021

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենահզոր բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչ մագնիսը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ինստիտուտի կայքում: Սեպտեմբերի 5 -ին փորձարկումների ժամանակ այդ մագնիսը մագնիսական դաշտի լարման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հասցնելով այն 20 տեսլայի: Ըստ հետազոտության ղեկավար Մարտին Գրինվալդի՝ այդ հաջող ցուցադրությունը լրջորեն առաջ կմղի աշխարհում առաջին ջերմամիջուկային էլեկտրակայանի կառուցման նախագիծը: Ջերմամիջուկային […]

̰
Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Չուբարյանը

18:21 19.09.2021

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը, հայտնում են Երևանի պետական համալսարանից։ Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են […]

̰
Ծիր Կաթինի նախամոլորակային սկավառակների վրա կյանքի առաջացման մոլեկուլներ են հայտնաբերվել

17:11 19.09.2021

Աստղաֆիզիկոսները Ծիր Կաթինի նախամոլորակային սկավառակների վրա օրգանական մոլեկուլների պաշարներ են հայտնաբերել: Աստղաֆիզիկոսների միջազգային խումբը Ծիր Կաթինի հինգ նախամոլորակային սկավառակներից չորսում գտել է մեծ օրգանական մոլեկուլների զգալի պաշարներ: Ըստ գիտնականների՝ դա ենթադրում է, որ քիմիական պայմանները, որոնք հանգեցրել են Երկրի վրա կյանքի առաջացմանը, կարող են լայն տարածում ունենալ գալակտիկայում: Molecules with ALMA at Planet-forming Scales (MAPS)  նախագծի […]

̰
Նյարդային ցանցին «սովորեցրել» են կանխատեսել կորոնավիրուսային վարակի ծանրությունը

14:18 19.09.2021

Գիտնականները մշակել են նյարդային ցանց, որի օգնությամբ կարելի է գնահատել թե որքան է հավանականությունը, որ COVID-19-ով վարակված անձի հիվանդությունը ծանր ընթացք կունենա: Մշակումը նկարագրող հոդվածը հրապարակել է Frontiers in Immunology գիտական ​​ամսագրում։ «Այս հիվանդությունը ներառում է օրգանիզմի բազմաթիվ համակարգեր, ուստի շատ կարևոր է բացահայտել այն հիմնական նշանները, որոնք որոշում են COVID-19- ի ծանրության աստիճանը»,-ասել է […]

̰
SpaceX- ի զբոսաշրջիկները վերադարձել են Երկիր

11:58 19.09.2021

Crew Dragon տիեզերանավը, որի անձնակազմն առաջին անգամ եղել են չորս քաղաքացիական անձինք, կիրակի երեկոյան՝ սեպտեմբերի 19 -ին, վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Հեռարձակումն իրականացվել է SpaceX – ի թվիթերյան էջում: Ըստ ընկերության տվյալների՝ վերադարձըեղել է ըստ ժամանակացույցի։ Splashdown! Welcome back to planet Earth, @Inspiration4x! pic.twitter.com/94yLjMBqWt — SpaceX (@SpaceX) September 18, 2021 Look […]

̰
̰
Վան Գոգի աշխատանքներում նյարդային ցանցը հայտնաբերել է «հաջողության փուլեր»

14:05 18.09.2021

Ամերիկացի գիտնականները արհեստական ​​բանականության մեթոդներով վերլուծել են հայտնի նկարիչների ավելի քան 800 հազար նկարներ և դուրս բերել «հաջողության բանաձևը», որը, նրանց կարծիքով, հարմար է ստեղծագործական մասնագիտությունների բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների համար: Դրա էությունն այն է, որ հաջողության համեմատաբար կարճ ժամանակահատվածին սովորաբար նախորդում են երկար տարիների փորձեր և սեփական ոճի որոնումներ: Հետազոտության արդյունքները հրապարակված են […]

̰
Մասկը պատմել է, թե ինչպես է անցել դեպի տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքը

16:41 17.09.2021

SpaceX- ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես է անցել Inspiration4 առաքելությունը, որի շրջանակում կատարվել է տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքը: Այս մասին նա գրել է Twitter- ում: Գործադիր տնօրենի խոսքերով՝ առաքելության անձնակազմի անդամների մոտ ամեն ինչ կարգին է: «Ես հենց նոր խոսեցի Inspiration4-ի անձնակազմի հետ: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է»,- գրել է […]

̰
BACK_TO_TOP