Նիկոտին՝ այն չէ, ինչ մտածում էինք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Նիկոտին՝ այն չէ, ինչ մտածում էինք

11:39 03.09.2021

Մարդիկ շարունակաբար ծխում են, քանի որ նիկոտինը՝  բնական նյութը, որ առկա է ծխախոտաբույսի մեջ, առաջացնում է կախվածություն։ Հակառակ ընդունված կարծիքի, վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նիկոտինը չէ ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատասխանատուն ու «մեղավորը»։ Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց հիվանդանում՝ ծխից։ Այն մասին, թե ինչ է նիկոտինը ու ինչն է իրականում առաջացնում հիվանդությունները, կարդացեք հոդվածում։

 Նիկոտի՞ն, թե՞ ծուխ․ ինչի՞ց է հիվանդանում ծխողը։

Գիտությամբ ապացուցված է, որ նիկոտինը չէ ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը։ Իրական վնասը մարդու օրգանիզմին հասցնում են սիգարետի այրումից առաջացած 100—ից ավելի չափազանց վնասակար նյութերը։ Ոչ թե նիկոտինը, այլ  այրման ուղղակի հետևանքը՝ ծուխն է մեծապես պատասխանատու հիվանդությունների առաջացման համար։

 Ինչի՞ց է առաջացել թյուրըմբռնումը։

Հավանաբար, նիկոտինին է վերագրվել սիգարետի վնասի հիմնական պատճառը, քանի որ մինչև վերջերս նիկոտին օգտագործում էին միայն սիգարետ ծխելով։ Վերջին տարիներին է միայն, որ ի հայտ եկան այլ արտադրատեսակներ, որոնք բացառում են հիմնական ռիսկը՝ այրումն ու ծուխը։  Նիկոտինային սպեղանին (пластырь), ծամոնը, ծխախոտը տաքացնող սարքերն ու էլեկտրոնային սիգարետը ունեն մեկ ընդհանրություն․ աշխատում են առանց այրման ու ծխի, հետևաբար՝ ավելի քիչ են վնասում մարդու օրգանիզմը, քան սիգարետը։

 Նիկոտին․ առկա է լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի մեջ։

Ձեզ համար, հավանաբար, բացահայտում էր, որ, բացի ծխախոտաբույսից, լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը ևս պարունակում են նիկոտին։ Ծխախոտագործության մեջ հենց թութունի՝ ծխախոտաբույսի օգտագործումը, պայմանավորված է նրանով, որ այդ տերևի մեջ նիկոտինի պարունակությունը առավելագույնն է։

 Նիկոտին․ ունի վերջերս բացահայտված դրական հատկություններ։

Նիկոտինին բնորոշ են մի շարք օգտակար հատկություններ, որ բացահայտվել են 20-րդ դարում միայն։ Այն խթանում է հիշողությունը, պաշտպանում օրգանիզմը նեյրոնային դեֆորմացիայից, բարելավում շարժական կարողություններն ու օգնում է ճանաչողականությանը։ Չափազանց կարևոր է հիշել սակայն, որ նիկոտինն այս հատկությունները դրսևորում է, երբ օգտագործվում է սիգարետից առանձին: Ոչ մի դեպքում չի կարելի սիգարետ ծխել նիկոտինի օգտակար հատկություններից օգտվելու համար։ Այդ եղանակով նիկոտինի օգտագործումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:

 Գործընկերական նյութ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP