08:10 29.10.2021
Հինգշաբթի երեկոյան Արեգակի վրա տեղի է ունեցել X դասի հզոր բռնկում: Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայում, փոխանցում է РИА Новости-ն: Բռնկումն սկսվել է Մոսկվայի ժամանակով 18:17-ին և տևել 31 րոպե։ Ընդհանուր առմամբ, երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել 28 թույլ, միջին և ուժեղ բռնկում։ Լաբորատորիայում […]
23:53 28.10.2021
Գիտնականները զգուշացրել են, որ գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի: Այս մասին գրում է Phys.org-ը։ Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա չափազանց բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, և եթե ոչ մի միջոց չձեռնարկեն, ապա իրադրությունը կվատթարանա նաև մոլորակի մյուս մասերում: Կլիմայի հարցերով փորձագետ Զիկ Հաուսֆազերը հայտարարել է, […]
13:33 28.10.2021
Օֆլայն խանութների թրաֆիկի նվազման պատճառով շուկայավարները դիմել են Google-ին՝ իրենց արտադրանքը գովազդելու համար: Google կորպորացիան հայտարարել է եկամուտների ամենաբարձր աճը երրորդ եռամսյակում՝ վերջին 14 տարվա ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ ընկերությունը մեկ տարում այնպիսի եռամսյակային աճ է ցույց տվել, որը որոնողական «հսկան» սովորաբար գրանցում էր […]
12:59 28.10.2021
Ամերիկացի գիտնականներն ու ինժեներները լամպ են ստեղծել, որի կապույտ լույսը ճնշում է կորոնավիրուսային վարակն ու դրա վերարտադրությունը ոչ միայն սենյակում, այլև մարդու օրգանիզմում։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։ Ուլտրամանուշակագույն լույսը լայնորեն օգտագործվում է մանրէազերծման համար, սակայն ճառագայթման բարձր չափաբաժնի դեպքում այն կարող է վնասել կաթնասունների գենոմները՝ առաջացնելով մուտացիաներ և ԴՆԹ խաթարում։ Հնարավոր է […]
14:28 27.10.2021
Թեև կիբերհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։ Այս մասին […]
12:14 26.10.2021
Բոլորս էլ առնչվել ենք մեքնեայում տհաճ հոտի հետ։ Բայց խնդիրը միայն տհաճ հոտը չէ, այլ ծխախոտի ծխի վնասակարության ռիսկերը։ Սիգարետի ծուխը մեծապես ազդում է օդի որակի վրա։ Սիգարետն առաջացնում է խեժ, որը սիգարետի այրումից առաջացող ծխի մնացորդն է: Սակայն, ծխախոտային ծխի վնասը չի սահմանափակվում միայն բուն ծխողի առողջությամբ։ Կա նաև «երկրորդային ծուխ» հասկացությունը՝ երբ այրման արդյունքում […]
10:21 26.10.2021
Չինացի գիտնականները ստեղծել են ռոբոտացված սարք, որը կարող է պայթուցիկներ տեղադրել տիեզերանավերի շարժիչների վարդակների վրա։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Պրոֆեսոր Սուն Յունչժունի խոսքով՝ նոր զենքի նպատակն արբանյակների կառավարվող պայթյուն իրականացնելն է։ Նշվում է, որ ոչ հզոր պայթյունը կարող է շարքից հանել արբանյակը, իսկ հետևանքները նման կլինեն շարժիչի անսարքությանը։ Սարքի բնութագիրը ստուգվել […]
23:16 23.10.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկալրո Ջորջետտիի հետ: Ինչպես տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից, վերջինս ողջունել է հայկական պատվիրակության այցը և հույս հայտնել, որ այն կնպաստի գործընկերային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելուն: Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի […]
10:45 23.10.2021
Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալել է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Միջոցառման կազմակերպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի […]
20:20 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է վերջին […]
12:58 21.10.2021
Վենարոդո կղզու Նարո տիեզերակայանից կատարվել է հարավկորեական նոր` KSLV 2 հրթիռի ուղեծիր արձակումը։ Հրթիռը հայտնի է նաև Nuri անունով։ Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից մշակված սարքը պետք է 16- րոպեանոց թռիչքի ընթացքում 700-800 կիլոմետր բարձրութան հասցներ բեռի փորձնական մոդելը: «Nuri» հրթիռը մշակման փուլում է 2010 թվականից և Հարավային Կորեային արժեցել է 1,8 միլիարդ դոլար: Սեուլը […]
21:52 20.10.2021
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից: Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, օլիմպիադայի Կազմկոմիտեն առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները: Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խաջոյանը` Հայաստանից: […]
11:37 20.10.2021
Գործարկումից 11 տարի անց Instagram սոցիալական ցանցը թույլ կտա օգտատերերին գրառումներ կատարել անհատական համակարգչից: Սոցիալական ցանցը կներկայացնի նաև մի շարք նոր գործառույթներ: Դրանք արդեն աստիճանաբար ներդրվում են: Հոկտեմբերի 19 -ին ներդրվել է Collabs գործառույթը, որը թույլ կտա օգտատերերին հրապարակել համատեղ գրառումներ: Նման գրառումները կունենան ընդհանուր հավանումներ և մեկնաբանություններ: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, գործարկվելու է մի գործառույթ, […]
09:44 20.10.2021
Նյու Յորքում վիրաբուժները բարեհաջող իրականացրել են գենոմոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ օրգանը գործում է նորմալ։ Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերիի խոսքով՝ փոխպատվաստումն ավարտելուց անմիջապես հետո երիկամը սկսել է մեզ արտադրել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գենոմոդիֆիկացված խոզերը կարող են պոտենցիալ […]
15:38 19.10.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև, այն […]
12:43 19.10.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին: Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների […]
21:45 17.10.2021
Հռոմի Լա Սապիենցա համալսարանի իտալացի հետազոտողները ուսումնասիրել են ակնոցավոր պինգվինների ձայները և վերծանել դրանք: Այս մասին ասվում է Animal Cognition ամսագրում: «Հարավաֆրիկյան պինգվինները, որոնք ունեն կրծքավանդակի վրա ունեն յուրահատուկ գծանշաններ, կարողացել են զարգացնել ձայնի և տեսքի միջոցով ճանաչում ՝ իրենց քամոտ միջավայրում հաղորդակցությունը բարելավելու համար», – ասում է հետազոտության հեղինակ Լուիջի Բաչիադոննան: Գիտնականները գրանցել են […]
15:37 17.10.2021
Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Պերմի ռեստորանները ռոբոտներ կվարձեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների QR – կոդերը և դրանով վարակվածներին ստուգելու համար, – РИА Новости -ին ասել են Промобот ընկերությունից: «Ռոբոտներ արտադրող ռուսական Промобот ընկերությունը ներկայացրել է հանրային վայրերում QR – կոդերի ստուգման համար նախատեսված առաջին ռոբոտը: Ռոբոտը կարող է տեղաշարժվել տարածքի մուտքի մոտ և շփվել այցելուների հետ», […]
11:59 17.10.2021
Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խումբը վերադառնում Երկիր։ Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին մոտ երկու շաբաթ մնացել են Միջազգային տիեզերակայանում։ Փրկարարներն օգնել են Երկիր վերադարձող նկարահանող խմբին դուրս գալ «Սոյուզ» տիեզերանավից։ «Ռոսկոսմոսը» հայտնում է, որ վայրէջք կատարած անձինք լավ են զգում: Նրանց […]
08:29 16.10.2021
Միջազգային տիեզերակայանի՝ տիեզերքում կողմնորոշման կորուստը տևել է կես ժամ և վտանգ չի ներկայացրել անձնակազմի համար, հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը՝ NASA-ն։ «30 րոպեի ընթացքում թռիչքների վերահսկիչները վերականգնեցին տիեզերակայանի դիրքը, որն այժմ կայուն վիճակում է: Անձնակազմը միջադեպի ժամանակ արթուն էր և վտանգի չի ենթարկվել», – ասված է NASA-ի հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Союз […]
14:33 14.10.2021
Երեկ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանում գիտության զարգացման «Գիտուժ» շարժման ներկայացուցիչներին։ Նրանց հետ դեսպանը քննարկել է գիտության և հետազոտությունների ոլորտում ներդրումների կարևոր նշանակությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բարեկեցության համար։ «Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, […]
23:23 12.10.2021
Ավստրալական ASKAP ռադիոաստղադիտակի վրա աշխատող աստղագետները անսովոր ազդանշան են հայտնաբերել, որը ծագում է Ծիր Կաթինի կենտրոնից: Արձանագրված ռադիոալիքները չեն համապատասխանում հայտնի աղբյուրներից որևէ մեկին և, ըստ հեղինակների, կարող են մատնացույց անել աստղային օբյեկտների նոր դաս: Հոդվածը հրապարակվել է The Astrophysical Journal-ում: Ավստրալիայի ազգային գիտական գործակալության` CSIRO- ի, Գերմանիայի, ԱՄՆ -ի, Կանադայի, Հարավային Աֆրիկայի, Իսպանիայի և […]
19:07 11.10.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել […]
14:25 10.10.2021
Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եվ ԱՄՆ գիտնականները պարզել են, որ Chang’e 5 տիեզերական առաքելության արդյունքում Երկիր մոլորակ տեղափոխված լուսնային գրունտը 1,96 մլրդ տարեկան է: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science ամսագրում: Chang’e 5 տիեզերագնացը լուսնային գրունտը Երկիր մոլորակ է տեղափոխել 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Գրունտի մասնիկների հետազոտությունը ցույց է տվել, որ այն 1963 մլն տարեկան […]
23:06 07.10.2021
ԱՄՆ-ում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը մշակել է LEONARDO երկոտանի անօդաչու թռչող ռոբոտի նախատիպը: Հաղորդում է Gizmodo- ն: Հաղորդվում է, որ LEO ռոբոտը նախատիպ է, գաղափարի յուրատեսակ ստուգում, թե արդյոք երկոտանի թռչող ռոբոտը կարող է կատարել առաջադրանքներ, որոնք դժվար կամ անհնար կլինեին ցամաքային ռոբոտների կամ օդային անօդաչու թռչող սարքերի համար»,-ասվում է փաստաթղթում: Ապագայում LEO- ի ամբողջական տարբերակը […]
15:42 07.10.2021
Տանզանիացի գրող Աբդուլրազակ Գուռնան արժանացել է 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակին: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն: Մրցանակը շնորհվել է Գուռնային «գաղութատիրության հետևանքների և մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրի անզիջում և զգայական բացահայտման համար»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
13:00 07.10.2021
Ռուսաստանը «Սոյուզ» տիեզերանավով Բայկոնուրից Միջազգային տիեզերակայան է ուղարկել նկարահանող խումբ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար։ Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Вызов» (Մարտահրավեր): Ըստ սյուժեի՝ սրտաբան Եվգենյային, որին մարմնավորում է Յուլյա Պերեսիլդը, հանձնարարված է վիրահատել տիեզերագնացի սիրտը հենց տիեզերակայանում: Տիեզերագնացն այնտեղ սրտամկանի ինֆարկտ է տարել և չի դիմանա մինչ Երկիր վերադառնալը: Նախկին տիեզերագնացներն անմիջապես քննադատել են ֆիլմի սցենարը՝ […]
09:26 07.10.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեցին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած […]
15:03 06.10.2021
Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենիամին Լիստին եւ Դևիդ Մակմիլանին ասիմետրիկ օրգանական կատալիզի զարգացման համար: Այս մեթոդը զգալիորեն ազդել է նոր դեղերի մշակման վրա և քիմիան ավելի էկոլոգիական է դարձրել, գրում է Նոբելյան կոմիտեն: BREAKING NEWS: The 2021 #NobelPrize in Chemistry has been awarded to Benjamin List and David W.C. MacMillan “for […]
17:51 05.10.2021
Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը: Կլոր սեղանին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: […]