10:12 30.06.2021
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ աղիների բակտերիաները նպաստում են մեծահասակների գլխուղեղի նոր նյարդային բջիջների ձևավորմանը, ինչը պոտենցիալ կերպով կարող է կանխել հիշողության կորուստը ծեր տարիքում և վերականգնել նյարդային հյուսվածքը վնասվածքից հետո: Ուղեղի պաշտպանության անսպասելի միջոցի մասին հաղորդվում է MedicalXpress-ում: Աղիքային մանրէները, որոնք նյութափոխանակում են անփոխարինելի տրիպտոֆան ամինաթթուն, զատում են ինդոլների մոլեկուլներ, որոնք խթանում են […]
23:06 29.06.2021
ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության՝ NASA-ի աշխատակիցները ստացել են Տիտանի վրա կյանքի գոյության փաստական ապացույցներ: Այս մասին ասվում է NASA-ի կայքում: Նշվում է, որ Սատուրնի ամենամեծ և արեգակնային համակարգի երկրորդ ամենամեծ արբանյակ Տիտանի մթնոլորտում վինիլ -ցիանիդ է հայտնաբերվել: Այս նյութը համարժեք է ֆոսֆոլիպիդներին, որոնք պատասխանատու են «երկրային կյանքում մասամբ թափանցելի բջջային թաղանթների» առաջացման […]
15:24 29.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 7.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
23:01 28.06.2021
Չինաստանի տիեզերական վարչությունը հրապարակել է տեսանյութ Մարսի մակերեսին Չժուժուն մարսագնացի վայրէջքի մասին: Կադրերն արվել են անլար տեսախցիկով, որը նախկինում տեղադրված էր Կարմիր մոլորակի մակերեսին: տեսագրություններում երևում է վեցանիվ մարսագնաց Չժուժունը: Տեսանյութերում երևում է Չժուժունի վայրէջքը Մարսի վրա, որն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ին, և մոլորակի համայնապատկերային տեսարանը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարսագնացը […]
13:09 28.06.2021
14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման համար: Գիտական սարքը և […]
11:06 28.06.2021
Ռուսական ձեռնարկությունները դժգոհում են Եվրասիական տնտեսական միության հացաբուլկեղենի արդյունաբերության ձեռնարկությունների համար մշակված միջպետական ստանդարտից՝ ԳՕՍՏ-ից, և զգուշացրել են հացի գնի հնարավոր աճի մասին։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»: Ռուսաստանի հացթուխների միության հայտարարությամբ, հաստատված նոր կանոնների պատճառով արտադրողների ֆինանսական բեռը կարող է աճել 22 միլիարդ ռուբլով, ինչն, անշուշտ, կանդրադառնա արտադրանքի գնի վրա: Միությունում նշել են, որ […]
23:01 27.06.2021
Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, թե ինչ գործառույթ են ունեցել 3 200 տարի առաջ ստեղծված քարե արձանիկները: Դրանք հայտնաբերվել են 19-րդ դարի առաջին կեսին խեթական Յազիլիկայա տաճարում (ժամանակակից Թուրքիայի տարածք), հայտնում է Daily Mail- ը: Ք.ա. 13-րդ դարում խեթերը կրաքարից փորագրել էին ավելի քան 90 աստվածների, կենդանիների և հրեշների ուրվանկարներ և նրանց դիմաց […]
22:00 27.06.2021
Չիպերն արդեն օգտագործվում են բժշկության մեջ, հաջորդ 5-10 տարիներին սովորական կդառնա չիպերի միջոցով տեսողությունը բարելավելը, 50 տարվա ընթացքում մեծ առաջխաղացումներ են սպասվում, այնուամենայնիվ, տեղադրված չիպով մեքենա վարելու հետ կապված թեմաներն ավելի շատ կապված են հայփի հետ։ Այդ մասին РИА Новости-ին ասել է Сколтеха- ի պրոֆեսոր Միխայիլ Լեբեդևը: Ավելի վաղ «Կոմերսանտը» հայտնել էր, որ Ռուսաստանը մշակում […]
16:01 27.06.2021
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները նյութը, որը բաղկացած է ածխածնի ատոմային բարակ շերտերից, տեղափոխել են մի քանի էլեկտրոնային սարքեր: Այս մասին գրում է news.mit.edu-ն: Նշվում է, որ նոր մշակումը կօգնի ստեղծել բոլորովին նոր սերնդի քվանտային էլեկտրոնային սարքեր: Գրաֆեն կոչվող նյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել 2004 թվականին: Հետո պարզվել է, որ այն ավելի ամուր է, քան ադամանդը, […]
20:59 25.06.2021
Վրաստանը նախատեսում է հաջորդ տարվանից միջազգային գործընկերների հետ համատեղ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Այդ մասին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ ԱԹՍ-ի հավաքումը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարությանը կից «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնում: Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ մոտ ժամանակներս կենտրոնը իսրայելական ընկերության հետ համատեղ կսկսի արտադրել M4 տիպի ինքնաձիգներ:
17:42 24.06.2021
Starlink-ը մտադիր է մինչև աշուն ամբողջ աշխարհն ապահովել արբանյակային ինտերնետով: Հաղորդում է Reuters-ը: Starlink-ի ծրագրերի մասին հայտարարել է SpaceX-ի նախագահ Գվին Շոտվելը: «Մենք հաջողությամբ տեղակայել ենք շուրջ 1800 արբանյակ, և երբ այս բոլոր արբանյակները հասնեն իրենց աշխատանքային ուղեծրին, մենք կունենանք շարունակական գլոբալ ծածկույթ»,- ասել է Շոտվելը: Նրա խոսքերով՝ ընկերությունը մտադիր է սեպտեմբերին ամբողջ մոլորակի վրա […]
16:42 24.06.2021
Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, պետական […]
15:43 24.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 23-ին այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: Նախարարի պաշտոնակատարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում, ծանոթացել է տեխնոկենտրոնի էկոհամակարգին, գործող ընկերություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղում նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ինչպես նաև կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին։ Նշվել […]
22:37 23.06.2021
Ամերիկացի երկրաբանները հաշվարկել են, որ գլոբալ կատակլիզմները տեղի են ունենում Երկրի վրա յուրաքանչյուր 27,5 միլիոն տարին մեկ անգամ, ինչը համեմատելի է դինոզավրերի ոչնչացման հետ: Հետազոտության մասին հայտնել է Science Alert պորտալը: Հնագույն երկրաբանական իրադարձությունների նոր վերլուծությունը ցույց է տվել, որ մոլորակը դանդաղ, բայց կայուն աճ է ունենում երկրաբանական գործունեության մեջ. Զանգվածային ոչնչացումները, լիտոսֆերային թիթեղների շարժումները […]
21:00 23.06.2021
NASA- ի Ingenuity մինի ուղղաթիռն իր ութերորդ թռիչքն է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթով: Այս մասին հայտնում է Space.com- ը: Նշվում է, որ հունիսի 21-ին ուղղաթիռը օդում մնացել է 77,4 վայրկյան՝ 160 մետր թռիչք կատարելով: Դրանից հետո այն վայրէջք է կատարել Perseverance մարսագնացից մոտ 133,5 մետր հեռավորության վրա: Ներկայումս այն տեղափոխվում է մի տեղից մյուսը՝ իր […]
09:16 23.06.2021
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարողացել են չեզոքացնել կորոնավիրուսը հատուկ նանոթակարդների օգնությամբ։ Այս մասին գրում է Phys.org-ը: SARS-CoV-2–ով վարակման մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ. կպչուն սպիտակուցի միջոցով վիրուսը կառչում է բջիջի մակերևույթի անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ 2-ին (ACE2) և ներթափանցում բջջի մեջ։ Դրան խաբելու համար մասնագետները մասնիկներ են պատրաստել մարդու թոքերի գնդաձև բջիջներից (LSC)՝ նույն ACE2 ընկալիչներով, […]
09:00 23.06.2021
Facebook-ը գործարկել է Clubhouse-ի անալոգը՝ Live Audio Rooms ծրագիրը, որը թույլ է տալիս որոշ հասարակական գործիչների և խմբերի բացել առցանց սենյակներ և շփվել մյուս օգտատերերի հետ Facebook-ի հավելվածի միջոցով, հայտնում է The Verge-ը։ Live Audio Rooms ծառայությունը հնարավորություն կտա հավելվածի օգտվողներին՝ միանալ հայտնի մարդկանց, գիտնականների, դերասանների, քաղաքական գործիչների հետ զրույցներին: Միաժամանակ մասնակցող բանախոսների թիվը սահմանափակվում […]
14:22 21.06.2021
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը՝ ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ […]
23:45 19.06.2021
Ավստրալացի և եվրոպացի գիտնականները մշակել են հեղափոխական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պարզ տեսնել մթության մեջ ծայրահեղ բարակ թաղանթի միջոցով, որով կարող է ծածկվել սովորական ակնոցի մակերևույթը: Advanced Photonics-ում հրապարակվել է համապատասխան հոդվածը: Ավստրալիայի ազգային համալսարանի հետազոտողները Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բուլղարիայի գործընկերների հետ ստեղծել են նանոմետրային չափի բյուրեղների հիման վրա բարակ շերտ, […]
10:23 19.06.2021
Չինաստանը սկսել է ջրածնային վառելիքով հիբրիդային լոկոմոտիվների արտադրությունը: Նոր լոկոմոտիվներն ունեն դիզելային-էլեկտրական շարժիչ և ջրածնային ուժային կայանքներ, որոնք կարող են ապահովել մեքենայի էներգիայի սպառման մեկ երրորդը: Նոր լոկոմոտիվը կարող է զարգացնել արագությունը մինչև 100 կմ/ժամ, տեղափոխել մինչև 8000 տոննա բեռ և աշխատել մինչև 24 ժամ՝ միայն ջրածնային կայանքի հաշվին։ Այն տարբերվում է սպասարկման պարզությամբ և […]
09:55 19.06.2021
Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ տիեզերական աերոդրոմ կառուցելու և հրթիռային շարժիչ ստեղծելու հարցում: ՌԻԱ Նովոստին տարածել է Թուրքիայի ազգային տիեզերական գործակալության ղեկավար Սերդեր Յըլդըրըմի հայտարարությունը: «Մենք կարող ենք Ռուսաստանի հետ համագործակցել շատ ոլորտներում ՝ տիեզերագնացության, հրթիռային շարժիչների: Մենք քննարկեցինք Ռուսաստանի օգնությամբ մեր կոսմոդրոմը կառուցելու հնարավորությունը: Նրանք մեծ փորձ ունեն այս հարցում», – ասել է Յըլդըրըմը: […]
15:19 17.06.2021
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ […]
17:36 16.06.2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն այսօր որոշում է ընդունել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ: Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման ու կայացման գործում: 1960-ականների սկզբին Մ. Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու […]
15:59 16.06.2021
Հունիսի 17-ին՝ երևանյան ժամանակով ժամը 12:00-ին, Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ընկերակցությամբ: Ուղիղ միացման միջոցով կանցլերը կծանոթանա Թումո Բեռլինի կրթական տարածքին, առաջընթացին և ապագա պլաններին: Շրջայցից հետո Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցությամբ տեղի կունենա քննարկում կրթության ապագայի վերաբերյալ: […]
13:49 16.06.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Բանգլադեշի կառավարությունը տրամադրում են «Բանգաբանդու շեյխ Մուժիբուր Ռահման ստեղծագործական տնտեսության» մրցանակ: Մրցանակի նպատակն է պարգևատրել այն նորարարական նախագծերը կամ ծրագրերը, որոնք ձեռնարկել են անհատը, հաստատությունը կամ հասարակական կազմակերպությունները: Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով, ուստի թեկնածուներին առաջադրելու համար հարկավոր է մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ ԱԳ նախարարության [email protected] էլփոստին […]
19:02 15.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին: Տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով: Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ […]
15:58 14.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն […]
12:55 14.06.2021
Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, կոպիտ արտահայտություններով մերժել է Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին. վերջինս ցանկացել է սոցիալական ցանցերը խթանելու նպատակով օգտագործել Ուոթերսի գրած երգը: Հունիսի 10-ին, ելույթ ունենալով Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին աջակցող ֆորումում, Ուոթերսը կարդացել է ձեռնարկատիրոջ նամակը, որն առաջարկում էր մեծ գումար Another Brick in the Wall (Part II) ստեղծագործությունն […]
23:30 13.06.2021
Աստղագետները ստեղծել են նյարդային ցանց, որը կարող է ավտոմատ կերպով որոշել Արեգակի պատկերներում պսակաձև խոռոչների սահմանները: Հնարավոր է, որ այն կարողանա դրանք գտնել աստղի մագնիսական դաշտի կառուցվածքի փոփոխությամբ: Դա կօգնի գիտնականներին ավելի ճշգրիտ կանխատեսել տիեզերական եղանակը, գրում է Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը: Պարզեցված՝ Արեգակը կարող է ներկայացվել որպես եռացող պլազմայից գունդ: Դրա […]
21:09 13.06.2021
Սան Ֆրանցիսկոյում հայտնվել է մատնահարդարում անող ռոբոտ: Այս մասին հայտարարել է KTLA հեռուստաալիքը: Ըստ Clockwork մշակող ընկերության՝ ռոբոտը կարող է ներկել եղունգներն ընդամենը տասը րոպեում: Ծառայության գինն ութ դոլար է: Այս պահին սարքը չի կտրում և չի ձևավորում եղունգները, այնուամենայնիվ, այդ գործառույթները կարող են հայտնվել առաջիկայում: Clockwork- ից շեշտել են, որ նրանք ստեղծում են մեքենաներ, […]