23:15 24.05.2021
Հաջորդ տեխնոլոգիան, որը տիեզերքում փորձարկումից հետո հարմարեցված կլինի Երկրի վրա օգտագործման համար, կարող է լինել լազերային հաղորդակցությունը, ասում է ռուս տիեզերագնաց Պյոտր Դուբրովը: «Օրինակ, տիեզերքում լազերային հաղորդակցության վերջերս մշակված տեխնոլոգիան կարող է հետագայում օգտագործվել նաև Երկրի վրա», – ասել է նա Startup Village համաժողովում, որին նա առցանց մասնակցել է ՄՏԿ- ից: Նրա խոսքով՝ դա կարող […]
23:20 23.05.2021
Տեսանյութը ստեղծելու համար գիտնականները վերլուծել են բազմաթիվ տեղեկություններ գազային դինամիկայի, մագնիսական դաշտերի, ձգողականության, տաքացման և սառեցման, աստղերի տարբեր հաճախականությունների տիրույթներում ճառագայթման մասին:
21:05 23.05.2021
Ամերիկացի և ավստրալացի գիտնականները դիտարկել են գլխուղեղի, այսպես կոչված, ինքնամաքրման համակարգի աշխատանքը և հայտնաբերել են, որ HIF1A գենը մարդու ուղեղը Ալցհայմեր հիվանդությունից պաշտպանելու գործում մեծ դերակատարում ունի: Այս մասին, Nature Communications. ամսագրի փոխանցմամբ, հայտնել է Դյուկի համալսարանի մամուլի ծառայությունը: Կենսաբանները ենթադրում են, որ Ալցհայմեր հիվանդության առաջացման հիմնական պատճառը ուղեղի բջիջներում բետա-ամիլոիդի՝ պաթոգեն սպիտակուցի կուտակումն է […]
19:30 23.05.2021
Ամերիկացի հնագետները արհեստական բանականությունն օգտագործում են հնագույն խեցեղենի դասակարգման համար: Այդ նպատակով արհեստական բանականությունը ուսումնասիրում է հնագույն զարդանախշերը: Գիտաշխատողները հաճախ դժվարանում են հնագույն խեցեղենի թվագրման և դասակարգման հարցերում: Դրա համար էլ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի փորձագետները հնագույն խեցեղենի դասակարգում սովորեցնող մեթոդ են մշակել: Նրանք օգտագործել են նախշազարդ խեցեղենի թվային լուսանկարներ, որոնք ուսումնասիրել է արհեստական բանականությունը: Այսպիսով […]
18:37 23.05.2021
Ածխածինը համարվում է կարևոր քիմիական տարր,որի ատոմները ձևավորում են տարատեսակ միացություններ և ստեղծում են պարզ նյութեր, ինչպիսիք են գրաֆիտը և ադամանդը: Մի քանի տասնամյակ առաջ քիմիկոսները կարողացել են ածխածնի ևս մեկ ալլոտրոպ տեսակ ստանալ: Այն իրենից ներկայացնում է հարթ բյուրեղյա ցանց, որը վեցանկյան տեսք ունի և հաստությունը կազմում է մեկ ատոմ: Ինչպես հայտնում է ToDay […]
12:35 22.05.2021
Չինական մարսագնաց «Չժուժունը» հաջողությամբ արձակվել է հարթակից և սկսել է Մարսի ուսումնասիրությունը: Այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Չինաստանի ազգային տիեզերական վարչությանը: «Չժուժուն» մարսագնացը հաջողությամբ դուրս է եկել հարթակից, հասել է Մարսի մակերևույթ և սկսել է ուսումնասիրությունը», – ասվում է հաղորդագրության մեջ: Մայիսի 15-ին NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուչենը շնորհավորել […]
11:57 22.05.2021
Կյանքը երկարացնելու հեշտ միջոց կարող են լինել ամենօրյա երկար զբոսանքները:Այս եզրակացությանն են հանգել Սրտաբանական ամերիկյան ասոցիացիայի փորձագետները, ովքեր իրենց զեկույցը ներկայացրել էին EPI Lifestyle 2021 համաժողովում: Հետազոտողները գնահատել են 10 րոպե կամ ավելի երկար ժամանակով շարունակական քայլելու,աստիճաններով բարձրանալու կամ առօրյա գործողություններով, տնային աշխատանքով զբաղվելու ազդեցությունը 60 տարեկանից բարձր 16 732 կանանց վրա: Հետազոտության մասնակիցները, ովքեր […]
22:17 21.05.2021
ՌԴ-ում սկսվել է արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել մարտնչել, հայտնել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: «Արդեն հայտնվել են ոչ թե պարզապես փորձարարական նմուշներ, այլ ռոբոտներ, որոնք իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում», — հայտարարել է նախարարը: Նրա խոսքով ՝ մեծ աշխատանք է տարվում նաև «վաղվա զենքի» ոլորտում։ […]
16:54 21.05.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել նախագահ Վլադիմիր Պուտինի և Tesla-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Կրեմլի ներկայացուցիչն այդ հայտարարությունն արել է Новое знание ռուսական մարաթոնում ունեցած ելույթի ժամանակ: Նրանից հետո միջոցառմանը ելույթ է ունեցել ամերիկացի միլիարդատերը: Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի ու գործարարի հանդիպումը շատ հնարավոր է՝ […]
15:53 21.05.2021
Մայիսի 20-ին Մոսկվայում մեկնարկել է Նոր գիտելիքների մարաթոնը, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհի 150 բանախոսներ, այդ թվում` ամերիկյան SpaceX ընկերության միլիարդատեր հիմնադիր Իլոն Մասկը: Մասկը խոսել է իր՝ Երկրի վրա այլմոլորակային լինելու մասին և բարձրացրել է երկրագնդից դուրս գոյության թեման: «Մի՞թե ակնհայտ չէ: Ես հաճախ կատակում եմ: Ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք ես այլմոլորակային եմ: […]
12:41 21.05.2021
«Tesla» և « SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատմել է՝ ինչպիսին կլինի աշխարհը 50 տարի անց: Նրա խոսքով՝ շատ բան է փոխվելու, հատկապես տեխնոլոգիական ոլորտում: Մասկը կարծում է, որ 50 տարի անց ճամփորդություններ են կազմակերպվելու դեպի տիեզերք: «Այն, ինչ լինելու է 50 տարի անց, դժվար է կանխատեսել: Մեծ փոփոխություններ են լինելու տեխնոլոգիական, նաև ԴՆԹ հետազոտությունների […]
20:35 20.05.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշոնակատար Վահան Քերոբյանն այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։ Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։ Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը՝ այդ […]
22:53 19.05.2021
Չինաստանում չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, հաջողությամբ ուղեծիր է դուրս եկել օվկիանոսագրական նոր Haiyang-2D (HY-2D) արբանյակը, հայտնում է «Սինհուան»: Նշվում է, որ Long March-4B հրթիռակիրը HY-2D արբանյակի հետ մեկտեղ Պեկինի ժամանակով կեսօրին արձակվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան կոսմոդրոմից: HY-2D արբանյակը HY-2B և HY-2C արբանյակների հետ խումբ կստեղծի՝ օվկիանոսային միջավայրը վերահսկելու համար: Արբանյակների խումբը, մասնավորապես, զբաղվելու է […]
18:25 19.05.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է. «Այսօր՝ մայիսի 19-ին, լրանում է հայ մեծանուն գիտնական, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի 93-ամյակը: Ականավոր մաթեմատիկոսը լուծել է անլուծելի համարվող մի շարք խնդիրներ: Մոտարկումների տեսության դասագրքերում իրենց տեղն են գտել «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություն» նոր տերմինները: Մերգելյանի գիտական ձեռքբերումներն օժանդակել են հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանն ու […]
18:47 18.05.2021
Այս տարվա սեպտեմբերին անցկացվելու է Կարեն Վարդանյանի անվան առաջին անօդաչու թռչող սարքերի մրցույթը: Մրցույթի նպատակն է՝ մասնակիցներից լուծումներ ստանալ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։ Մրցույթին նվիրված ասուլիսին բանախոսները նշել են, որ լուսահոգի Կարեն Վարդանյանը, որը եղել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը, վաղուց էր մտածում նման ծրագրի մասին: […]
20:39 16.05.2021
Հոլանդացի գիտնականներն առաջին անգամ հետևել են ֆուտբոլիստների ուղեղի աշխատանքի փոփոխություններին տուգանային հարվածների ընթացքում և դրանցից հետո, և առանձնացրել ուղեղի այն հատվածները, որոնց ավելորդ ակտիվությունը խանգարել է խաղացողներին ճշգրիտ հարված կատարել: Նրանց եզրակացությունները հրապարակվել են Frontiers in Computer Science ամսագրում հոդվածում: «Երկրպագուները հաճախ զարմանում են, թե ինչպես խաղացողները, ովքեր կարող են ճշգրիտ փոխանցում կատարել խաղադաշտի կեսով, […]
19:16 16.05.2021
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին։ «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։ Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ համալսարանի տարիքը […]
14:36 16.05.2021
ԱՄՆ-ում, SpaceX- ը, կիրակի՝ մայիսի 16-ի գիշերը, Falcon 9-ի հրթիռակրի միջոցով մերձերկրյա ուղեծիր է դուրս բերվել ևս 52 Starlink միկրոարբանյակներ, ինչպես նաև այլ ընկերությունների 2 արբանյակներ՝ Tyvak և Capella Space: Հեռարձակումն իրականացվել է ընկերության Twitter- ի էջում: Ֆլորիդայում իրականացված արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 18: 56-ին: Առաջին աաստիճանը, որն օգտագործվում է […]
19:08 15.05.2021
Չինական «Տյանվեն-1» սարքի առաքելությունը կարող է լրացնել ՌԴ-ի և ՉԺՀ-ի հեռանկարային համագործակցության օրակարգը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռոսկոսմոսի հեռանկարային ծրագրերի գծով գործադիր տնօրեն Ալեքսանդր Բլոշենկոն: Շաբաթ օրը Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտնել է, որ չինական «Տիանվեն -1» ավտոմատ միջմոլորակային կայանը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեսին: «Ինձ թույլ կտամ հույս հայտնել, որ այս առաքելությունը կդառնա […]
23:55 14.05.2021
Google Chrome հանրահայտ բրաուզերը կստանա նոր օպցիա, որը կբարձրացնի վեբ- էջերի բացման արագությունը: Այս մասին հայտնում է WindowsLatest- ը ՝ հղում կատարելով ծրագիրը մշակողների փաստաթղթին: Վերադարձի քեշը (BFcache) թույլ կտա ավելի արագ բեռնել նախկինում բացված էջերը, երբ օգտատերերը սեղմում են «ետ» կամ «առաջ» կոճակը: Chrome- ն այժմ անմիջապես հեռացնում է նախորդ էջը հիշողությունից: BFcache- ը […]
17:33 14.05.2021
Մարսը հետազոտող չինական «Տյանվեն-1» զոնդը մոլորակի վրա վայրէջք կկատարի մայիսի 15-19-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը: ««Տյանվեն-1» զոնդի թռիչքի վիճակն ուսումնասիրելուց հետո այն պետք է վայրէջք կատարի Ուտոպիայի հարթավայրում հարմար ժամանակ` Պեկինի ժամանակով մայիսի 15-ի վաղ առավոտից մինչև մայիսի 19-ը»,- ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 2020թ․-ի […]
13:51 14.05.2021
Արևի ռենտգենյան աստղագիտության ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն արձանագրել են 2019 թվականից ի վեր ամենախոշոր մագնիսական փոթորիկը: Այն տեղի է ունեցել մայիսի 12-ի երեկոյան: «Փաստացի Երկիր մոլորակը զգացել է շատ կարճ, բայց միաժամանակ ուժգին տիեզերական հարված: Իսկ Արևի վրա ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել»,- ասված է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: Միջազգային սիստեմատավորման համաձայն՝ նման կարգի […]
22:56 13.05.2021
Journal of Comparative Physiology-ն հրապարակել է Ալբերտ Էյնշտեյնի նախկինում անհայտ նամակը, որում նա քննարկել է մեղուների և թռչունների հատուկ զգայարանները, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել թռիչքի ժամանակ: Նամակում գիտնականը կանխատեսում է կենդանիների սենսորիկայի ուսումնասիրության հիման վրա գիտության նոր ուղղությունների մոտալուտ առաջացումը: Հաղորդագրությունը գրվել է 1949 թվականին և հասցեագրված է անգլիացի ինժեներ Գլեն Դեվիսին, որը զբաղվում […]
11:46 13.05.2021
Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձները: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ ✅ Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: […]
20:27 11.05.2021
Ռուսաստանի ֆիզիկոսներն առաջին անգամ օգտագործել են քվանտային սիմուլյատոր՝ անալոգային սարք, որն արագ լուծում է ֆիզիկայի բարդ խնդիրներ: Դրանց լուծման համար սովորական համակարգիչը կարող էր շուրջ մեկ շաբաթ ծախսել: Այս մասին հոդված է հրապարակվել «Physical Review Letters» ամսագրում: «Հին մոդելի քվանտային սիմուլյատորներն անլիարժեքության պատճառով բախվել են սիմուլյացիայի օբյեկտի անհամապատասխանության խնդրի հետ: Այդ համատեքստում սկեպտիկներն ասում էին, […]
23:31 09.05.2021
Ռուսական բանակը 2021թ կհամալրվի նորագույն «Дрель» ավիառումբով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը: «Փորձարկման արդյունքները հաստատել են «Дрель»-ի մարտական արդյունավետությունը»,- ասել է նա: 2018-ի մարտին հաղորդվել էր, որ նորագույն ավիառումբը կարող է նետվել ռուսական հինգերորդ սերնդի Cy-57 կործանիչների կողմից: Նրանցով հնարավոր է հարվածներ հասցնել թիրախներին ՝ առանց թշնամու հակաօդային պաշտպանության գոտի մտնելու: Ռումբի […]
18:40 09.05.2021
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ստամոքսի քաղցկեղի հետևանքով: Գիտնական Պարֆեզ Հարիսը՝ Լեստերի համալսարանից, ենթադրում է, որ Նապոլեոնի համար մահաբեր կարող էր լինել նրա մեծ սերն օծանելիքի նկատմամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հենվելով նախորդ հետազոտությունների վրա՝ գիտնականը նշել է, որ եթերային յուղերի մեծ քանակությունը կարող է լուրջ վնասել ներզատական համակարգը, […]
13:21 09.05.2021
Ըստ չինական լրատվամիջոցների՝ կոորդինատները նշում են Հնդկաստանից և Շրի Լանկայից հարավ-արևմուտքում գտնվող օվկիանոսային հատվածը: Չինաստանից հայտնել են, որ այսօր՝ մայիսի 9-ին, իրենց չկառավարվող Changzheng-5B հրթիռի բեկորները Մալդիվների մերձակայքում ընկել են Հնդկական օվկիանոսը: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով չինական տիեզերական գործակալությանը: Նշվում է, որ հրթիռը ուղեծրից դուրս է եկել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, […]
10:38 09.05.2021
Նոր սերունդը հաստատակամ և համարձակ միանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: «Այս օրը խորհրդանշական է արժևորել կրթությամբ, ստեղծարարությամբ, վստահ քայլերով, միասնականությամբ ու ազգովի՝ հանուն մեր մեծ նպատակների։ Ի՛ գործ»,- գրել է Չոբանյանը: