22:37 23.06.2021
Ամերիկացի երկրաբանները հաշվարկել են, որ գլոբալ կատակլիզմները տեղի են ունենում Երկրի վրա յուրաքանչյուր 27,5 միլիոն տարին մեկ անգամ, ինչը համեմատելի է դինոզավրերի ոչնչացման հետ: Հետազոտության մասին հայտնել է Science Alert պորտալը:
Հնագույն երկրաբանական իրադարձությունների նոր վերլուծությունը ցույց է տվել, որ մոլորակը դանդաղ, բայց կայուն աճ է ունենում երկրաբանական գործունեության մեջ. Զանգվածային ոչնչացումները, լիտոսֆերային թիթեղների շարժումները և ծովի մակարդակի փոփոխությունները տեղի են ունենում մոտավորապես յուրաքանչյուր 27,5 միլիոն տարին մեկ:
Ինչպես նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Նյու Յորքի համալսարանի երկրաբան Մայքլ Ռամպինոն, շատ փորձագետներ կարծում են, որ «երկրաբանական իրադարձությունները ժամանակի ընթացքում պատահական են», բայց գստացված տվյալները հերքում են այս տեսությունը:
Թիմը՝ Ռամպինոյի գլխավորությամբ, վերլուծել է վերջին 260 միլիոն տարվա ընթացքում 89 լավ ուսումնասիրված երկրաբանական կարևոր իրադարձությունները և դրանք ներկայացրել գրաֆիկի տեսքով:
Դա ցույց է տալիս, որ աշխարհը փոխող իրադարձությունները խմբավորված են տաս տարբեր ժամանակային կետերում:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ գլոբալ երկրաբանական իրադարձությունները, որպես կանոն, փոխկապակցված են և, կարծես, տեղի են ունենում իմպուլսային ռեժիմի մեջ, որի հիմնական ցիկլը կազմում է գրեթե 27,5 միլիոն տարի», – ասել է գիտնականը:
Կատակլիզմների ամենավերջին խմբավորումը տեղի է ունեցել մոտ յոթ միլիոն տարի առաջ, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել երկրաբանական խոշոր գործունեության հաջորդ ազդակը 20 միլիոն տարի հետո:
Եթե դիտարկենք նման այլ ուսումնասիրություններ, ապա Երկրի վրա առանցքային իրադարձությունների ցիկլայնությունը 26-30 միլիոն տարի է: Միեւնույն ժամանակ, մասնագետները դեռ չգիտեն, թե ինչն է երկրաբանական նման «սրտի բաբախյունների» պատճառը:
Ինչպես ենթադրում է Ռամպինոյի թիմը, տեկտոնական գործունեության և կլիմայի փոփոխության ազդակները կարող են լինել երկրաֆիզիկական պրոցեսների հետևանքներ՝ կապված լիտոսֆերային թիթեղների դինամիկայի հետ, և կարող են որոշվել նաև աստղագիտական ցիկլերով, որոնք կապված են Արեգակնային համակարգի համաստեղությունում Երկրի շարժման հետ :
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...