TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Գիտնականները սովորել են ջնջել մարդկային հիշողությունը

18:32 08.05.2021

Մասնագետները բացատրել են, որ մարդու հիշողությունները չեն ջնջվում համակարգչի վրա աշխատասեղանի թղթապանակը մաքրելու օրինակով,սակայն  DecNef սկաները օգնում է հիվանդին՝ վերահսկել ու ճնշել ուղեղի բնական ռեակցիաները: Գիտնականները շուտով կկարողանան ջնջել մարդու կյանքի «դժբախտ պահերի» հիշողությունը: ATR հաշվողական նյարդաբանության լաբորատորիաների հաշվարկային նյարդաբանության թիմը ստեղծել է DecNef եզակի սկաները: Այն արդեն քննադատության առիթ է տվել: Կան «լուրջ էթիկական […]

̰
Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ

16:32 07.05.2021

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հավաստիացնում է, որ Changzheng-5B ծանր դասի հրթիռի ծախսված վառելիքի մասերը կայրվեն մթնոլորտում նախքան Երկիր ընկնելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինին: «Ապրիլի 29-ին Changzheng-5B հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց ուղեծրային կայանի բազային մոդուլը: Չինական կողմը ուշադրությամբ հետևում է երկրի մթնոլորտ հրթիռային աստիճանի […]

̰
Հրապարակվել է չկառավարվող չինական հրթիռի լուսանկարը

15:44 07.05.2021

Իտալացի աստղագետների Virtual Telescope Project-ը հրապարակել է Չինաստանի չկառավարվող Long March 5B հրթիռի առաջին լուսանկարը: Այս մասին նշված է ծրագրի կայքում: Երբ լուսանկարվել է, ծանր հրթիռակիրը գտնվել է գրեթե 700 կիլոմետր բարձրության վրա: Նա նման էր փայլուն կրակի: Մասնագետներն ասում են՝ չնայած այն հանգամանքին, որ արևի դիրքը հորիզոնից մի քանի աստիճան ցածր էր, երկինքը շատ […]

̰
Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին

16:41 06.05.2021

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի նպատակն է աջակցել գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական ոլորտներում համապատասխան քաղաքականության մշակմանն ու ներդրմանը: […]

̰
Իլոն Մասկի մարսյան տիեզերանավի նախատիպը հաջող փորձարկումից հետո վայրէջք է կատարել

09:44 06.05.2021

Իլոն Մասկի մարսյան Starship տիեզերանավի նախատիպը փորձարկումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Տեխասում: Թռիչքը հեռարձակվել է Space X-ի յութուբյան ալիքով: Այս տարվա սկզբին տիեզերանավի նախատիպերի երեք փորձարկումներն ավարտվել էին անհաջող: Նախատիպերը կամ վթարի էին ենթարկվում վայրէջքի ժամանակ, կամ պայթում էին։ 2019-ի սեպտեմբերին Իլոն Մասկը ներկայացրել էր Starship բազմակի օգտագործման տիեզերանավի նախատիպը: Դրա երկարությունը, որն ունակ […]

̰
Perseverance մարսագնացը լուսանկարել է Մարսի գիշերային երկինքը

22:30 05.05.2021

Perseverance մարսագնացն առաջին անգամ լուսանկարել է Մարսի գիշերային երկինքը՝ օգտագործելով MEDA մետեոհամակարգի մաս կազմող տեսախցիկ: Այս մասին NASA-ն հայտնել է Twitter– ում: Նկարներում պատկերված են աստղերն ու Մարսի արբանյակ Ֆոբոսը: Perseverance արբանյակը հագեցած է MEDA (Mars Environment Dynamics Analyzer) համակարգով: Այն բաղկացած է մի քանի տվիչներից և կառավարման միավորից, որոնց քաշը մոտ 5,5 կիլոգրամ է: […]

̰
«Չվերահսկվող» չինական Changzheng-5 հրթիռը կարող է ընկնել Երկիր

17:00 05.05.2021

Long March 5B-ի (Changzheng-5) չինական ծանր հրթիռակրի բեկորները կարող են Երկիր ընկնել մի քանի օրից, CNN-ին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Հովարդը: Նրա խոսքերով՝ հրթիռը պետք է մոլորակի մթնոլորտ մտնի մայիսի 8-ի սահմաններում, բայց անկման վայրը հնարավոր կլինի որոշել իրադարձությունից ընդամենը մի քանի ժամ առաջ: Այժմ դա հնարավոր չէ հրթիռակրի բարձր արագության պատճառով: «Չեմ կարծում, […]

̰
SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել 60 Starlink արբանյակ

13:47 05.05.2021

Միացյալ Նահանգներում SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով երեքշաբթի՝ մայիսի 4-ին, ևս 60 Starlink արբանյակներ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: Այս մասին SpaceX-ը հայտնել է Twitter-ում: «Հաստատվել է 60 Starlink արբանյակների տեղակայումը՝ այս տարի ավարտելով SpaceX-ի 10-րդ Starlink առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Արբանյակների արձակումը կատարվել է Ֆլորիդայի Քենեդիի անվան արձակման համալիրից: Deployment of 60 Starlink satellites […]

̰
Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ

13:40 05.05.2021

ԱՄՆ ազգային օդատիեզերական վարչությունը հայտարարել է, որ Երկիր մոլորակին է մոտենում հսկայական աստղակերպը: Newsweek-ի փոխանցմամբ՝ երկնային մարմինը Երկրի կողքով կթռչի հինգշաբթի՝ մայիսի 6-ին: Նշվում է, որ տիեզերական ապարն ունի 2021 AE4 անվանումը: Այն կանցնի մեր մոլորակից  յոթ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Սա մոտավորապես 18 անգամ ավելի է, քան Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը: Աստղագետները […]

̰
Շվեյցարիայում մշակվել է թեստ՝ արյան կաթիլի միջոցով կորոնավիրուսի դեմ հակամարմինները հայտնաբերելու համար

23:15 04.05.2021

Շվեյցարացի գիտնականները մշակել են թեստ, որն արյան կաթիլի միջոցով որոշում է՝ արդյոք օրգանիզմում առկա են կորոնավիրուսի հակամարմիններ: Այս մասին գրում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցին: «Հակամարմինների թեստը կարող է լինել հզոր գործիք` SARS-CoV2- ով վարակի տարածմանը հետևելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ մեկ անալիզի արժեքը գնահատվում […]

̰
Մեր մոլորակի միլիարդ տարվա էվոլյուցիան` 40 վայրկյանում

22:10 04.05.2021

Երկրաֆիզիկոսները հրապարակել են տեսանյութ, որն առաջին անգամ ցույց է տալիս Երկրի տեկտոնական թիթեղների շարունակական, անընդհատ շարժումը վերջին միլիարդ տարիների ընթացքում:   Մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ կարելի է տեսնել շատ հետաքրքիր մանրամասներ: Օրինակ,  ժամանակակից Անտարկտիդան, որը մենք սովոր ենք ընկալել որպես սառը տարածաշրջան, նախկինում գտնվել է հասարակածի մոտ: Սա նշանակում է, որ այն ժամանակներում Անտարկտիդան եղել է […]

̰
ԱՄՆ-ը կփորձարկի Minuteman III բալիստիկ հրթիռը

13:47 04.05.2021

Մայիսի 5-ին ԱՄՆ-ը կփորձարկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը «Վանդերբերգ» ավիաբազայում: Այս մասին ասվում է բազային պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրության մեջ: «Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ 00։15-ից 6։15-ի սահմանում, Վանդենբերգի հյուսիսային մասից»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ փորձարկման նպատակը արդյունավետության, պատրաստվածության և ճշգրտության գնահատականն է:

̰
Արհեստական ​​բանականությունը «սովորել» է վերստեղծել կորած գլուխգործոցները

23:30 02.05.2021

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներ Էնթոնի Բուրաչեդը և Ջորջ Քանն արհեստական ​​բանականություն և 3D տպիչի օգնությամբ կարողացել են վերստեղծել կորած արվեստի գործերի տարբերակները, հաղորդում է Freethink- ը: Մասնագետները իրենց մշակումը ստուգել են Պաբլո Պիկասոյի Femme Accroupie կտավի վրա (1902), որն այժմ պահվում է Օնտարիոյի արվեստի պատկերասրահում (Տորոնտո, Կանադա): Դեռ 2018-ին պատկերասրահի փորձագետները, օգտագործելով ռենտգենյան ճառագայթներ, պարզել […]

̰
Ավստրալացիները խնձոր հավաքող ռոբոտ են մշակել

20:08 02.05.2021

Ավստրալական Մոնաշա համալսարանի գիտնականները մշակել են խնձորի բերքն արագ հավաքելու համար ռոբոտ,-հայտնում է New Atlas-ը: Սարքը հատուկ տեսախցիկներ ունի. դրանք սկանավորում են ծառերը և պոկում մրգերը 4 «մատների» նուրբ հպումով: Պոկված խնձորը ընկնում է հատուկ տարայի մեջ՝ առանց վնասվելու: Ռոբոտը «տեսնում է» ծառերի խնձորների 90%-ը մի քանի վայրկյանի ընթացքում: Սարքն արդեն անցել է թեստավորման փուլը: […]

̰
NASA-ի ուղղաթիռը չի կարողացել Մարսում փորձնական թռիչք կատարել

16:41 30.04.2021

NASA-ի Մարսում գտնվող ուղղաթիռը՝ Ingenuity-ն, չի կարողացել իրականացնել ծրագրված 4-րդ փորձնական թռիչքը: Մասնագետներն անդրադարձել են տեղի ունեցածին և պարզաբանել, թե ինչու այն չի կարողացել կտրվել մոլորակի մակերևույթից: Ավելի վաղ NASA-ն հաղորդել էր, որ հինգշաբթի օրը Ingenuity-ն 4-րդ փորձնական թռիչքն է կատարելու: Նախատեսվում էր, որ մանրամասները դրա մասին, ինչպես նաև ապագայի ծրագրերի և ավարտական թռիչքի մասին […]

̰
Գիտնականները կես վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

14:17 28.04.2021

Ամերիկացի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շատ արագ ՝ 0,51 վայրկյանում չեզոքացնել նոր տիպի կորոնավիրուսի մասնիկները։ Որպեսզի դա անել, դրանք պետք է տաքացնել մինչև 72 °C և անմիջապես սառեցնել։ Տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել օդափոխման և ջեռուցման համակարգերում, հույս ունեն հետազոտողները: Հոդված-նկարագրությունը հրապարակել է Biotechnology and Bioengineering գիտական ամսագիրը։ Նախորդ ուսումնասիրություններից հայտնի է, […]

̰
Մասկը չի բացառել, որ Մարսի նվաճումը մարդկային զոհեր կպահանջի

08:42 27.04.2021

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը չի բացառել, որ Մարսի նվաճումը մարդկային զոհեր կպահանջի: Նա նաև նշել է, որ Կարմիր մոլորակը նվաճելու կմեկնեն միայն կամավորները: «Անկեղծ ասած, մի խումբ մարդիկ սկզբում, հավանաբար, այնտեղ կմեռնեն: Հեշտ չէ այնտեղ հասնելը»,- Մասկի խոսքերն է մեջբերում CNN- ը: SpaceX- ի հիմնադիրն ընդգծել է նաև, որ ընկերությունը ոչ մեկին […]

̰
Գիտնականները անսպասելի վայրում հայտնաբերել են հսկայական էկզոմոլորակ

23:00 25.04.2021

Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) Շատ մեծ աստղադիտակի (VLT) օգտագործմամբ աստղագետները հետևել են իր մայր աստղից հսկայական հեռավորության վրա գտնվող հսկա էկզոմոլորակից եկող ուղիղ լույսին: Այս հայտնագործությունը աստղագետների համար իսկական առեղծված է դարձել. գազային հսկաների գոյացման գոյություն ունեցող ոչ մի մոդել իզորու չէ բացատրելու, թե ինչպես է այդ էկզոմոլորակը հայտնվել այնտեղ, որտեղ գիտնականները տեսել են […]

̰
Ռուսական ռոբոտն աշխատանքի է ընդունվել Դուբայի ոստիկանությունում

19:18 25.04.2021

Ռուսական «Պրոմոբոտ» ռոբոտը աշխատանքի է անցել Դուբայի ոստիկանությունում: Ռոբոտը մարդկանց խորհրդատվություն է տրամադրում, պատասխանում է հարցերին, ընդունում է դիմումներ և կարգավորում է մարդկանց մուտքն ու ելքը: Այն կարողանում է հաղորդակցվել անգլերեն և արաբերեն լեզուներով: Ստեղծողների խոսքով՝ սա միակ, այսպես կոչված,վսերվիսային ռոբոտն է, որը խոսում է արաբերեն: «Ռոբոտի օգնությամբ մենք թեթևացնում ենք մեր աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և […]

̰
Իլոն Մասկն առաջարկել է Լուսնի և Մարսի վրա բազա կառուցել

17:55 25.04.2021

Tesla- ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է Լուսնի վրա բնակելի բազա կառուցելու անհրաժեշտության մասին, այնուհետև` քաղաք Մարսի վրա։ Այս մասին հայտնում է Известия լրատվականը, մեջբերելով է Independent բրիտանական օրաթերթի հոդվածը։ «Մենք շատ երկար չենք եղել Լուսնի վրա: Մենք պետք է վերադառնանք այնտեղ և Լուսնի վրա մշտական ​​բազա կառուցենք: Ես խոսում եմ մշտապես […]

̰
Ուկրաինայի ընդդիմադիր ալիքների լրագրողները դիմել են YouTube-ին` բողոքելով արգելափակումից

15:32 24.04.2021

Ուկրաինայում արգելված «112 Ուկրաինա», NewsOne և ZIK ընդդիմադիր հեռուստաալիքների լրագրողների կողմից հիմնադրված «Առաջին անկախ» հեռուստաալիքը դիմել է YouTube-ի գրասենյակ`բողոքելով վիդեոհոսթինգի միջոցով իրենց հեռարձակումը արգելափակելու դեմ: Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է «Առաջին Անկախի» Telegram ալիքում: «Առաջին անկախ»-ն արդեն դիմել է Դուբլինում YouTube-ի գրասենյակ՝ բողոքարկելով տվյալ որոշումը», – ասվում է հաղորդագրության մեջ: Հեռարձակումն ընդլայնելու համար «Առաջին […]

̰
NASA- ի տիեզերագնացը հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Երկրի լուսանկարները

23:45 23.04.2021

NASA- ի հետազոտող, ամերիկացի տիեզերագնաց և ինժեներ Մայքլ Հոփքինսը Twitter- ի իր էջում կիսվել է Միջազգային տիեզերակայանից արված Երկրի մի քանի լուսանկարներով: «Համոզված եմ, որ ինձ համաստեղությունում ամենալավ տեսարանն է։ Տիեզերքի բոլոր մոլորակներից Երկիրը հաստատ իմ ամենասիրածն է», – գրել է տիեզերագնացը և հավելել, որ մեկ շաբաթից կվերադառնա իր հարազատ մոլորակ: Նշենք, որ Մայքլ Հոպկիսնը […]

̰
SpaceX տիեզերանավը տիեզերագնացների հետ արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան

14:27 23.04.2021

Ֆլորիդայում այսօր՝ ապրիլի 23-ին, SpaceX Crew 2 տիեզերագնացներով առաքելությունը կթռչի NASA-ի հարթակից Միջազգային տիեզերակայան: Հեռարձակումը վարում է NASA-ն YouTube-ի իր ալիքում: Falcon 9 կրիչ-հրթիռը և Crew Dragon տիեզերանավն առաջին անգամ վերօգտագործվում են տիեզերագնացներին ISS հասցնելու համար: Առաքելության մեկնարկը նշանակված է տեղական ժամանակով 05:49-ին: Սկզբնական շրջանում մեկնարկը նախատեսված էր ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել է եղանակային […]

̰
Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել

23:39 22.04.2021

Մարսի վրա մթնոլորտային ճնշումը 170 անգամ պակաս է, քան Երկրի վրա։

̰
Արեգակի վրա գրանցվել են մի շարք բռնկումներ

23:10 22.04.2021

Ապրիլի 22-ի առավոտյան Արևի վրա գրանցվել են C և ավելի բարձր դասերի երեք բռնկումներ, որոնք հաջորդել են մեկը մյուսին: Այս մասին հայտնում է РИА Новости -ն ՝ հղում կատարելով Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիային: Բռնկումները դասակարգվում են ըստ իրենց հզորության ՝ A, B, C, M և X: Բռնկումների ընթացքում արտանետվող պլազմային ամպերը Երկրի վրա մագնիսական փոթորիկների […]

̰
Դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում մահացած տիեզերագնացներին կուտեն նրանց գործընկերները

23:00 20.04.2021

Կարմիր մոլորակ թռչելը երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է, որի ընթացքում անձնակազմի անդամներից մեկը կարող է մահանալ: Ի՞նչ կլինի մարմնի հետ: Մի քանի տարբերակ կա. այն կվերադարձվի երկիր, կուղարկվի ուղեծիր հավերժական ճամփորդության, կամ կհուղարկավորվի Մարսում: Ի վերջո, քաղցած լինելու դեպքում այն կուտեն: 2040-ականներին առաջին մարդկային անձնակազմը պետք է մեկնի Մարս: Տիեզերքի հետազոտման ավելի քան 60 տարիների […]

̰
Աշխարհի ամենամեծ սառցալեռը գրեթե հալվել է

22:24 19.04.2021

Աշխարհի ամենամեծ սառցալեռներից մեկը՝ A68- ը, գրեթե հալվել է: Ըստ BBC News- ի՝ այն փոքրացել է գրեթե 20,5 քառակուսի կիլոմետրով, այսինքն՝ գրեթե 300 անգամ: Նշվում է, որ 2017-ին, երբ A68- ը բաժանվել է Անտարկտիդայից, նրա տարածքը կազմում էր գրեթե վեց հազար քառակուսի կիլոմետր: Ինչպես ցույց են տալիս արբանյակները, հսկայական սառցալեռը գործնականում անհետացել է. Դրանից մնացել […]

̰
Գիտության ֆինանսավորումն ավելացվել է 2.7 մլրդ դրամով

20:42 19.04.2021

Հավելյալ 2 միլիարդ 784 միլիոն դրամ՝ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար. կառավարությունը գիտնականների ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո որոշեց ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Նախատեսվում է արդիականացնել լաբորատորիաներն ու սարքավորումները, ակտիվացնել թեմատիկ գիտական հետազոտությունները։  

̰
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարներն այցելել են «Ինժեներական քաղաք»

18:19 19.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»: Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա […]

̰
Ingenuity ուղղաթիռն առաջին թռիչքն է իրականացրել Մարսի վրա

15:49 19.04.2021

NASA-ն Մարսի վրա իրականացրել է Ingenuity ուղղաթիռի կառավարվող թռիչքը: Այս մասին Twitter-ում հայտնում է NASA-ն: Մարսի բարակ մթնոլորտում թռչելու համար ուղղաթիռի պտուտակը պտտվում էր հինգ անգամ ավելի արագ, քան Երկրի վրա: Թռիչքն իրականացվել է Mars-2020 առաքելության շրջանակներում: “Wow!” The @NASAJPL team is all cheers as they receive video data from the @NASAPersevere rover of the […]

̰
BACK_TO_TOP