18:39 18.04.2021
Կլիմայի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ վերլուծվի, թե ինչպես է կազմակերպվելու միջոցառումը և ով է այն վարելու: Այս մասին կիրակի՝ ապրիլի 18-ին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք պետք է նախ վերլուծենք ներածական տեղեկատվությունը, թե ինչպես է դա տեղի ունենալու (գագաթնաժողովը. […]
18:06 18.04.2021
Ռուսաստանը ստեղծել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում պատմել է ZALA Aero ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Նոր համակարգի հիմք է հանդիսանում նրա արձակած Ланцет զինամթերքը, որը մինչև թիրախի հայտնաբերերելը որոշ ժամանակ՝ մինչև թիարխի հայտնաբերումը կախված է մնում օդում, ապա […]
16:56 18.04.2021
Ռուսաստանը 2025 թվականին դուրս կգա Միջազգային տիեզերակայան (МКС) նախագծից և կսկսի ստեղծել նոր ազգային ուղեծրային կայան: Այս մասին փոխվարչապետ Յուրի Բորիսովն ապրիլի 18-ին ասել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Այդ որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Միաժամանակ, «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ МКС մոդուլները սպառել են իրենց ռեսուրսը: Միջազգային […]
14:57 18.04.2021
NASA- ի աստղաֆիզիկոսը ստեղծել է մի գերզանգվածային սև խոռոչի անցման վիզուալիզացիան մյուսի ֆոնի վրա: NASA-ի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են սև խոռոչները փոխում լույսի տարածման ուղղությունը և ձևավորում ակրեցիոն սկավառակներ: Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Ջերեմի Շնիտմանը վիզուալիզացիան ստեղծելու համար օգտագործել է NASA-ի Կլիմայի մոդելավորման կենտրոնի Discover գերհամակարգիչը: Հաշվարկելով արևի զանգվածից […]
14:39 18.04.2021
Ռուսաստանի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան նախատեսում է հետազոտություն սկսել գենային ինժեներիայի և բջջային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ դեպի հեռավոր տիեզերք թռիչքներ պատրաստելու նպատակով մարդու օրգանիզմը փոփոխելու համար, հաղորդում է ТАСС- ը՝ հղում կատարելով կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բլոշենկոյին: «Ապագայում հեռավոր տիեզերք թռիչքների համար անհրաժեշտ կլինի օգտագործել գենային և բջջային տեխնոլոգիաներ, բժշկական ազդեցություններ առանձին օրգանների վրա: «Ռոսկոսմոսը» 2021 թվականին […]
23:15 17.04.2021
Ամերիկացի YouTube-յան բլոգեր Մայքլ Ռիվզն իր ռոբոտ շանը՝ Սպոտին, սովորեցրել է կարիքները հոգալ գարեջրի տեսքով բաժակի մեջ: Այս մասին գրում է Meduza-ն: Խմիչքը թափվում է տարայից, որն ամրացված է ռոբոտի մեջքին: Հակառակ երիտասարդի փորձերին՝ ռոբոտի ստեղծող «Boston Dynamics» ընկերությանը ներկայացնել իր ձեռքբերումները, ընկերությունում անտեսել են նրա հաջողությունը: Մի քանի տարի առաջ էլ բլոգերը ռոբոտ փոշեկուլին սովորեցրել […]
14:02 17.04.2021
Twitter սոցիալական կայքը հայտնել է ներբեռնման հետ կապված խնդիրների առաջացման մասին: «Ձեզնից ոմանց մոտ կարող են չներբեռնվել թվիթները: Մենք աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ»,-ասված է ընկերության պաշտոնական էջում հրապարակման մեջ: Downdetector-ի տվյալներով՝ խնդիրներն առաջացել են գիշերը և չեն վերացել: Օգտատերերի դժգոհությունների մեծ մասը (90 տոկոս) կապված է կայքում առաջացած խնդիրների հետ: Օգտատերերի 8 տոկոսի մոտ […]
18:50 16.04.2021
«Կրոնշտադտ» ընկերությունը Դուբնա քաղաքում սկսել է «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության առաջին գործարանի շինարարությունը: Այդ մասին հայտնում է Коммерсантъ թերթը: Ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետներում: Այն շահագործման կհանձնվի արդեն 2021թ նոյեմբերին: Նախագծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի, գործարանը մշտական աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու: Ռուսաստանն […]
14:53 16.04.2021
Ուկրաինայի Ռիվնենի ատոմական էլեկտրակայանում «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ են անցկացվել. որպես օտարերկրյա պատվիրակություն ներկա են եղել հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետները, հայտնում է nalitikaua.net-ը: ՌԱԷԿ-ի կողմից ներգրավվել են էներգավերանորոգման ստորաբաժանման և ուսումնավարժական կենտրոնի մասնագետներ: Մեկ շաբաթվա ընթացքում ատոմագետները փորձի, գաղափարների և պրակտիկաների փոխանակում են իրականացրել «տեխնիկական սպասարկում և վերանորոգում» […]
23:55 11.04.2021
Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ շաքարի մեծ քանակությամբ ընդունումը հանգեցնում է աղիքային միկրոֆլորայում պարաբակտերոիդների կոնցենտրացիայի ավելացմանը:
21:31 11.04.2021
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Լուսին առաքելության համար նախատեսված հրթիռի հիբրիդային շարժիչը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանկը: «Լուսնային առաքելության ազգային տիեզերական ծրագրի առաջին փուլի շրջանակներում շարունակում ենք պատրաստվել ծանր վայրէջքի: Հաջողությամբ փորձարկվել են FireSonda (SORS) հրթիռային շարժիչ համակարգն ու RocketHibrit-ի հրթիռային շարժիչը»,-գրել է նախարարը Twitter իր էջում: Փետրվարի […]
12:53 11.04.2021
Ճապոնացի հետազոտողները ատամներ աճեցնելու տեխնիկա են մշակել: Տեխնոլոգիան արդեն փորձարկվում է կենդանիների վրա: Այս մասին ասվում է Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: Բուժումը հիմնված է մոնոկլոնալ հակամարմինների վրա, որոնք ստիպում են օրգանիզմին նոր ատամներ աճեցնել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ USAG-1 գենի արգելափակումն առաջացնում է ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի ակտիվության աճ: Այս մոլեկուլները պատասխանատու են […]
14:31 10.04.2021
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է երկու նոր տիեզերագնացների անունները: Նրանցից մեկը կին է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքթումը: Նոր տիեզերագնացներն են Մուհամեդ Ալ-Մուլլան և Նուրա Ալ-Մատրուշը: Նրանք ընտրվել են 4 հազար թեկնածուից և շուտով կմիանան NASA-ի նախապատրաստության ծրագրին: Նատրուշն այսկերպ կդառնա արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացը: […]
23:00 09.04.2021
ՌԴ Զինված ուժերի համար մշակվում է նորագույն ծանր ռոբոտաշինական ականազերծման համալիր: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում: Այսօր՝ ապրիլի 9-ին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «766 արտադրատեխնոլոգիական կոմպլեկտացիայի գնումների վարչությունում» ստուգել է պետական պաշտպանական պատվերի կատարումը: Ձեռնարկությունում մշակում են ռոբոտատեխնիկական համակարգեր տարբեր ուղղությունների համար: Ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստավիցկին տեղեկացրել է, որ ներկայումս, բացի […]
21:15 09.04.2021
Իլոն Մասկի կողմից հիմնադրված Neuralink ընկերությունը, որն աշխատում է ուղեղ- համակարգչի անլար ինտերֆեյս ստեղծելու վրա, թողարկել է տեսանյութ, որում ցուցադրում է իր վերջին ձեռքբերումները: Տեսահոլովակի գլխավոր հերոսը արու մակակա է՝ Փեյջեր անունով: Նրա ուղեղի կիսագնդերից յուրաքանչյուրում ներկառուցված է Neuralink ինտերֆեյսը՝ տվիչներով չիպ, որոնք կարդում են նեյրոնների էլեկտրական ակտիվությունը: Սարքը անլար կապով հնարավոր է միացնել համակարգչի […]
18:20 09.04.2021
Եգիպտոսի հարավում հնագետները հայտնաբերել են ավազների մեջ թաքնված քաղաք, որը 3400 տարեկան է: Քաղաքի հիմնումը կապում են Ամենհոտեպ III-ի հետ: Հայտնում է Al Balad-ը՝ հղում անելով հնագիտական խմբի ղեկավար Զահի Հավասսին: Ամենհոտեպ III-ն ապրել է մ.թ.ա XIV դարում (մոտավորապես մ.թ.ա. 1388-1351թթ.): Հաղորդվում է, որ գտնված քաղաքը բարգավաճել է նաև փարավոնի մահից հետո՝ մինչև Թութանհամոնի ղեկավարումը: […]
23:02 08.04.2021
Perseverance մարսագնացը NASA- ին փոխանցել է Մարսի կլիմայի վերաբերյալ տվյալներ: Խոսքը Յեզերո լճում եղանակի մասին է, հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը: Ռովերի սենսորները «կարմիր մոլորակի» վրա գրանցել են 718 Պասկալ ճնշում: Մարսագնացի շուրջ ջերմաստիճանը 30 րոպեում -20-ից հասել է -25 աստիճան ցելսիուսի: Միևնույն ժամանակ, ճառագայթման և փոշու ցուցիչներից պարզ է դարձել, որ Եզերոյի մթնոլորտը որոշ […]
12:00 08.04.2021
Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված է 61 հարց, որոնցից միայն 4-ն է զեկուցվող: Նիստն սկսվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած օրենսդրական նախագծի քննարկմամբ, որով նախատեսվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության համար ֆինանսավորումն ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամով: Այդ գումարով, ըստ փոխնախարարի, նախատեսվում է փորձարարական գիտությունների բնագավառում ձեռք բերել ժամանակակից […]
22:44 07.04.2021
Facebook- ը հաղորդել է, որ սոցիալական ցանցի ավելի քան 530 միլիոն օգտատերերի տվյալները հանրային տիրույթում հասանելիություն են ստացել կոնտակտների ներմուծման գործառույթի միջոցով հարթակից տվյալներ վերցնելուց հետո, այլ ոչ թե հաքերային հարձակման արդյունքում: Այս մասին ասվում է Facebook-ի միջադեպի զեկույցում։ Նշվում է, որ հարձակվողները գողացել են տվյալները մինչ 2019 թվականի սեպտեմբերը: Դրանով նրանք կարող էին օգտագործել […]
19:23 07.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 9 ընկերություններ կմասնակցեն «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-15-ը Մոսկվայում, որտեղ կներկայացվեն էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցանմուշներ: Ցուցահանդեսը ստեղծում է հեռանկարային հնարավորություններ մասնակից ընկերությունների համար՝ ծանոթանալու ոլորտի զարգացումներին և շուկային, ձեռք բերելու նոր գործընկերներ և ձևավորելու համագործակցություններ, ինչպես նաև ներկայացնելու հայկական […]
18:52 06.04.2021
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Starship տիեզերական կայանի վթարի պատճառը եղել է մեթանի արտահոսքը, որը հանգեցրել է երկրորդ շարժիչի բռնկման։ Նա այդ մասին գրել է Twitter-ում: «Հորիզոնական թռիչքի և ազատ անկման ժամանակ հրթիռը եղել է լավ վիճակում: Սակայն եղել է CH4-ի՝ մեթանի արտահոսք և երկրորդ շարժիչը բռնկվել է»,- գրել է Մասկը: Նաև նշել […]
13:42 06.04.2021
Իրանի մասնագետները սկսել են ուրանի հարստացման համար IR9 ցենտրիֆուգի կատարելագործման աշխատանքները: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Հարստացման ոլորտում մեր ձեռքբերումներից մեկը դարձել է IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումը, որի հզորությունը կազմում է 50 ЕРР»,- Քամալվանդիի խոսքերը մեջբերում է «ISNA» գործակալությունը: Պաշտոնյան հայտնել է նաև, որ այդ սարքավորումն ամբողջությամբ հայրենական […]
12:17 06.04.2021
Zhi Ka Master-ը վեց առանցք ունեցող ռոբոտ է, որն ունի երկու ձեռք և կարող է կատարել հանձնարարություններ, ինչպիսիք են սուրճ կամ թեյ պատրաստելը։ Ռոբոտ-բարմենը ստեղծվել է Orion Star Technology Co. չինական ընկերությյան կողմից։ Ինտեգրված ծրագրակազմը հնարավորություն է տալիս նրան ինքնուրույն ավարտել գործընթացը ՝ առանց մարդու միջամտության: Սարքը հանդերձված է RGB տեսախցիկով։ Ռոբոտն ունի վթարային կոճակ, […]
23:04 04.04.2021
Գիտնականները պարզել են՝ ինչպես նեյրոնային ցանցի միջոց որոշել թե որքան ժամանակ կպահպանվի խնձորը: Դա անելու համար ալգորիթմը օգտագործում է հավաքված տվյալները այգում դրանց աճը դիտարկելիս: Այս ալգորիթմը նկարագրող հոդված է հրապարակել Computers and Electronics in Agriculture գիտական ամսագիրը, հակիրճ ներկայացրել է Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը: «Մեր ալգորիթմը ճիշտ կանխատեսել է խնձորի պիտանելիության […]
19:16 04.04.2021
Օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսք է տեղի ունեցել Facebook ընկերությունում: Հաղորդում է New York Post- ը: Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռախոսահամարը հայտնվել է համացանցում, հայտնում է New York Post-ը: Ինչպես տեղեկացրել ենք, Facebook-ի 533 մլն օգտատերերի անձնական տվյալները և հեռախոսահամարները հայտնվել են համացանցում։ Դեպքի մասին պատմել է Twitter սոցիալական ցանցի օգտատերերից մեկը. նա իր էջում […]
16:02 03.04.2021
ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները ռոբոտին սովորեցրել են փնտրել իրեր, որոնք նա չի տեսնում: Այս մասին ասվում է ТСН-ի տեսանյութում, փոխանցում է korrespondent-ը: Առօրյայում օգտակար հայտնագործությունը հիմնված է ռադիոալիքների հետ փոխազդեցության վրա: «Գործնականում ռոբոտը փորփրում է աղբով արկղը՝ փնտրելով այն իրը, որի չափսերը կոդավորել են իրեն»,-ասվում է տեսանյութում: Հետազոտողների կարծիքով՝ սա կօգնի պահեստներում գտնել այն […]
14:53 03.04.2021
Բուլղարացի բևեռախույզներն Անտարկտիդայի Լիվինգստոն կղզուց չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Բուլղարիայի անտարկտիկական ինստիտուտից հայտնում են, որ չիլիական անտարկտիկական նավատորմի անձնակազմը, որը բուլղարացի 6 բևեռախույզներին պետք է ցամաք տաներ, վարակվել է կորոնավիրուսով: Այդ իսկ պատճառով էլ չեն կարողացել դուրս գալ հերթական երթուղին իրականացնելու համար: «Արտակարգ իրավիճակի պատճառով մեր բևեռախույզները երկու շաբաթ կմնան կայանում՝ անտարկտիկական ցրտի պայմաններում: Ջեռուցման […]
16:10 02.04.2021
InSight զոնդը ֆիքսել է Մարս մոլորակի վրա երկու նոր սեյսմիկ դեպք: Այս մասին հայտնում է NASA-ն: Նշվում է, որ սարքը «զգացել» է 3,3 և 3,1 ուժգնության երկու ցնցում: Այն տեղի է ունեցել մարտի 18-ին «Ցերբերի իջվածքում», սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ինչպես հայտնել են տիեզերական գործակալությունում՝ ցնցումները վկայում են, որ «Ցերբերի իջվածքը» […]
22:47 01.04.2021
Google Maps-ը կսկսի քարտեզագրել երթուղիները, որոնք հետևելով վարորդը կթողնի նվազագույն ածխածնային հետք: Դա անելու համար համակարգը վերլուծելու է երթևեկությունը, ավտոմեքենաների արտանետումները և ճանապարհի թեքությունները: Այս մասին չորեքշաբթի օրը, մարտի 31-ին գրել է BBC- ն: Գործառույթը ԱՄՆ-ում կսկսի աշխատել տարեվերջին, այլ երկրներում՝ ավելի ուշ, հստակեցնում է հեռուստաընկերությունը: «Հավելվածը գործարկելիս կազմված երթուղին ինքնաբերաբար էկոլոգիական կլինի, եթե օգտագործողը […]
09:13 31.03.2021
Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։ Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական […]