Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակում են կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակում են կատարել

14:53 16.04.2021

Ուկրաինայի Ռիվնենի ատոմական էլեկտրակայանում «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ են անցկացվել. որպես օտարերկրյա պատվիրակություն ներկա են եղել հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետները, հայտնում է nalitikaua.net-ը:

ՌԱԷԿ-ի կողմից ներգրավվել են էներգավերանորոգման ստորաբաժանման և ուսումնավարժական կենտրոնի մասնագետներ:

Մեկ շաբաթվա ընթացքում ատոմագետները փորձի, գաղափարների և պրակտիկաների փոխանակում են իրականացրել «տեխնիկական սպասարկում և վերանորոգում» ուղղությամբ: Հանդիպման առաջին օրը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՌԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Պավել Կովտոնյուկի և ՌԱԷԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկի գլխավորությամբ:

Պավել Կովտոնյուկը նշել է նման հանդիպումների փոխշահավետ օգտակարությունը:

Միջոցառման ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հյուրերին մանրամասն ծանոթացրել են էլեկտրակայանում տեխսպասարկման և վերանորոգման ուղղության գործունեությանը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպմանը, էներգամատակարարման ստորաբաժանման կազմակերպական կառուցվածքի առանձնահատկությանը և այլն:

«Ռիվնենի ԱԷԿ-ը փորձի փոխանակման համար պատահականորեն չի ընտրվել, քանի որ մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում նախնական այցի ընթացքում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձն աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռիվնենի ատոմակայանի փորձը վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու հարցում նույնպես օրինակելի է մեզ համար»,- նշել է այցի համակարգող, հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

15:43 11.08.2025

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

15:38 11.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

BACK_TO_TOP