Երկուշաբթի «Բոինգ»-ը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Երկուշաբթի «Բոինգ»-ը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը

15:44 28.06.2020

Երկուշաբթի օրը «Բոինգ» ընկերությունը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը: Խոսքն այն օդանավերի մասին է, որոնք չէին շահագործվում անցյալ տարվա գարնանից երկու ավիաաղետների պատճառով:

Փորձարկումները կանցկացվեն Վաշինգտոն նահանգի երկնքում և կշարունակվեն մոտ 3 օր:

Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավարն ասել էր, որ հենց ինքը կնստի օդանավի ղեկին՝ դրա անվտանգությունը ստուգելու համար:

737 Max-ի շահագործումը դադարեցված էր ամբողջ աշխարհում: Դրան նախորդել էին 2018-ին ինդոնեզական ավիակերության օդանավի վթարը, որին զոհ գնաց 189 հոգի, իսկ դրան հաջորդեց 2019թ. եթովպական ավիաընկերությանը պատկանող օդանավի աղետը, որին զոհ դարձավ 157 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

18:53 06.06.2025

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Արթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...

Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծը

18:45 06.06.2025

Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […] ...

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

18:35 06.06.2025

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:28 06.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

18:14 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...

BACK_TO_TOP