13:10 24.06.2020
Դարքնեթ ֆորումներից մեկում հրապարակվել է Telegram մեսենջերի օգտատերերի տվյալների բազան, հայտնում է Код Дурова պորտալը:
Մոտ 900 ՄԲ-անոց ֆայլերը պարունակում են հեռախոսահամարներ:
Telegram-ի մամուլի ծառայությունը հաստատել է բազայի գոյությունը և նշել, որ այդ օգտահաշիվներից շատերն այլևս արդիական չեն: Telegram-ից նաև ավելացրել են, որ դրանց մոտ 70%-ը պատկանում է իրանցի օգտագործողներին, և միայն 30%-ը՝ ռուսներին: Օգտահաշիվների ճշգրիտ թիվը չի նշվում:
«Ոչ մի ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին շփվել իրենց հեռախոսի գրքի օգտատերերի հետ, չի կարող ամբողջությամբ վերացնել այդ վտանգը»,- ավելացրել են մամուլի ծառայությունից:
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...