TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները․ Աշոտ Փաշինյան

17:55 05.10.2020

ՀՀ վարչապետի որդին կամավորագրվել է։ Այս մասին Աշոտ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում․ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»:   https://www.facebook.com/ashot.pashinyan.9/posts/2374238509389326

̰
«Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը․ մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին»․ Նիկոլ Փաշինյան

17:48 05.10.2020

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական  վիճակի մասին, չթաքցնելով նշեց, որ տեղ-տեղ ընթանում են ծանր մարտեր․ որոշ տեղերում Արցախի ՊԲ-ը հստակ վստահ կերպով վերահսկում է վիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է։ Այնուհետև, նաև անցավ բուն ասելիքին՝ մարտակոչով դիմելով հատկապես վերջին տարում զորացրված մեր զինվորներին։ «Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին […]

̰
Չինաստանում բեռնատարը մխրճվել է շուկայի մեջ. կա 6 զոհ

12:44 05.10.2020

Չինաստանի Գանսու նահանգում բեռնատարը մխրճվել է գյուղատնտեսական շուկայի մեջ: Միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Չաբուժեն գյուղի մոտակայքում: Դեռ պարզ չէ, թե վարորդն ինչու է կորցրել բեռնատարի կառավարումը: Տեղի իշխանությունները պարզում են դեպքի հանգամանքները: 14 տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: […]

̰
Այս պահին չկա «Օդային տագնապի» ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական․ Ֆ․Ցոլակյան

21:58 04.10.2020

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա […]

̰
Ո՞րն է Թուրքիայի շահը․ Ստյոպա Սաֆարյանի քաղաքական վերլուծությունը՝ «Հեռանկարի» տաղավարում

17:26 04.10.2020

Արամ Աբրահամյանը «Հեռանկար»-ի տաղավարում զրուցել է հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա վերլուծել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունները։ «Ես չեմ կարծում, թե թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ կա շատ մեծ անկեղծություն, ճիշտ հակառակը։ Այնտեղ շատ հետաքրքիր շերտեր կան։ Ես պատահական չեմ համարում, որ թուրք զինվորականությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ռազմական […]

̰
Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ․ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին

15:42 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահը կոչ է արել սփյուռքում և Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ սա սրբազան պատերազմ է, Հայրենական պատերազմ է և ցանկություն է հայտնել, որ շարունակվի ազգային համախմբվածությունը, առաջին հերթին՝ օգնելու բոլոր տարհանվածներին։ «Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, […]

̰
Ուշքի՛ եկեք, ժամանակ ունեք, մտածե՛ք․ Արայիկ Հարությունյանը սթափության կոչ է արել Ադրբեջանին

14:50 04.10.2020

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հրթիռիային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, և չեն դադարում հրթիռակոոծել Ստեփանակերտը։ «Այսօր առաջին անգամ,  իմ հրամանով,  Արցախի ԶՈՒ-ի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել․ նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին՝ Գանձակ քաղաքին։ Ափսոսում եմ, որ […]

̰
Այսօր իմ հրամանով 5 հոգի ևս արժանացել են «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման․ Արայիկ Հարությունյան

14:31 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝  առաջնագծում զինվորներն ու սպաները հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը և անտեսելով մահը։ Ըստ նրա՝ հենց  դա է մեզ պետք՝ ապրելու համար հաղթահարել մահվան բարդույթը։ Արայիկ Հարությունյանի հրամանով  «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման են արժանացել ևս 5 զինվորականներ։ «Դավիթ Լյովայի Գրիգորյան 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում խոցել  […]

̰
Լինենք դուխով, վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու․ Արայիկ Հարությունյան

14:07 04.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի և Արցախի ժողովորդին։ Նա խոսել է առաջնագիծ գնալու իր անհրաժեշտության և այնտեղ անձնվիրաբար կանգնած հայորդիներին ոգևորելու մասին։ «Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առաջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որ գտնվում է առաջին գծում։ Ուզում եմ հպարտությամբ նշել․ ունենք աշխարհի […]

̰
ԱԱԾ-ն փաստեր է ներկայացնում վարձկան-ահաբեկիչների ներկայության և նրանց խուճապի մասին

17:22 03.10.2020

Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ։ Մանրամասները ՝տեսանյութում․ https://www.facebook.com/www.sns.am/videos/663537394297946/

̰
Ինչպես վարվել օդային տագնապի դեպքում

20:50 02.10.2020

Բնակչության գործողությունը «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների ազդարարման դեպքում․ Լսելով ազդանշանը անմիջական սպառնալիքի վերաբերյալ` անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի: Հարկավոր է նախօրոք գիտենալ բնակավայրի, աշխատավայրի հարևանությամբ տեղաբաշխված պաշտպանական կառույցները, ինչպես նաև տիրապետել վարքագծի կանոններին նմանատիպ իրավիճակներում: «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է` ա) աշխատավայրում գտնվելու դեպքում. 1. գործել տվյալ […]

̰
Ինչպե՞ս են կամավորների հավաքած արկղերը հասնում հասցեատիրոջը․ «Հորիզոնի» շրջայցը Երևանի փողոցներով

22:29 01.10.2020

Առաջնագծում մարտիկներն են, թիկունքում՝ նրանց զորավիգ լինել ցանակացողները։ Ամեն գյուղ ու քաղաքում, մարդաշատ վայրերում ու սոցիալական ցանցերում կտեսնեք կամավորների, նախաձեռնություններով հանդես եկող տարբեր խմբերի։ Արցախին կամ արցախցուն շտապ օգնելու բարի ցանկությամբ մեկտեղում են սնունդ, հագուստ, դեղորայք ու անգամ գումար։ Այստեղ կարևոր է հստակ տարանջատել աջակցության անկեղծ մղումով առաջնորդվողներին իրավիճակից օգտվել ցանկացողներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են մեր զինվորների հերոսությունը պատկերող պաստառներ

17:55 01.10.2020

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են մեր զինվորների հերոսությունը պատկերող պաստառներ։  

̰
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր վթարային ջրանջատում կլինի

14:49 01.10.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-22։00, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի […]

̰
«Կովկաս-2020»-ի Հայաստանի զորախումբը միանգամից կմեկնի առաջնագիծ․ չի դադարում նաև արտերկրից Արցախ շտապողների հոսքը

20:55 30.09.2020

Ռուսաստանի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ուսումնավարժանքներից հաղթական տրամադրությամբ հայրենիք է վերադարձել Հայաստանի զինվորականների խումբը։ Օդանավակայանից միանգամից առաջնագիծ հասնելու նրանց տրամադրվածությունը կիսել են նաև Ռուսասատանից չարտերային չվերթներով Հայաստան հասած հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մարտական ոգին «Զվարթոց»  օդանավակայանում չափել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ կա տուժած

09:56 30.09.2020

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]

̰
Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի․ ԿԳՄՍ նախարար

22:53 29.09.2020

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ Միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երկրի համար […]

̰
ՀՀ ԱԻՆ-ը խնդրում և հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով

20:38 29.09.2020

ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է […]

̰
Երևանում և մարզերում եռուզեռ է․ կամավորները շտապում են առաջնագիծ

19:07 29.09.2020

Երևանում և մարզերում կամավորության սկզբունքով երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ հավաքվում են և շտապում առաջնագիծ։ Արցախի ժողովրդին սատար կանգնելու պատրաստակամությամբ, մայրաքաղաքի և մարզերի փողոցներում, հատկապես երիտասարդ աղջիկները, տեսակավորում և պատրաստում են սննդի, դեղորայքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի արկղեր։ Հորիզոնի նկարահանող խմբերի արձանագրած կադրերը դիտեք մեկ տեսանյութում՝ առանց մեկնաբանության։  

̰
Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

15:19 29.09.2020

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն […]

̰
Քաղաքացիական բնակչության շրջանում կա չորս զոհ. Բեգլարյանը՝ SHANTNEWS-ին

13:25 29.09.2020

Իրականում այս պահին էլ տարբեր ուղղություններով լինում են քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու դեպքեր, բայց առաջին օրն ամենամեծ ալիքն է եղել: SHANTNEWS-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Բոլոր քաղաքներն ու շրջկենտրոնները հրետակոծել են: Այստեղից ակնհայտորեն կարելի է ասել, որ նպատակային ու հասցեական կերպով նրանք թիրախավորել են նաև քաղաքացիական […]

̰
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան

13:06 29.09.2020

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվություններն Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում տիրող խուճապային տրամադրությունների մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

̰
Պիտի ավելի առաջ գնանք, որ թշնամին մեզ հետ հաշվի նստի. Արցախ մեկնած կամավորականներ

12:57 29.09.2020

Արցախում աշխատող Shantnews-ի նկարահանող խումբը խոսել է կամավորականների հետ: Նրանք նշել են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ ու տրամադրված են հաղթանակի: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Հայկ Մարությանն՝ Արցախին աջակցելու գործընթացի կազմակերպման մասին

10:30 29.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում կոնտակտային տվյալներ է փոխանցել Արցախին աջակցելու ցանկություն ունեցողների համար․ «Սիրելի՛ երևանցիներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես. Դիմեք Ձեր վարչական շրջանի կոնտակտային անձին, որը կօգնի Ձեզ ճիշտ կազմակերպել գործընթացը: Ավան 011518113, 011518147, 094334465 Արաբկիր 011518180, 011518179, 094414401 Աջափնյակ 011518044, […]

̰
Գյումրեցի 7-ամյա Նարեկը ընկերների հետ անիվներ է հավաքում, որ սահման ուղարկի

22:01 28.09.2020

Գյումրեցի յոթամյա Նարեկն այսօր ամբողջ օրն իր ընկերների հետ անիվներ էր հավաքում սահման ուղարկելու համար: Փոքրամարմին տղան մեծ դժվարությամբ իրենից մի քանի անգամ ծանր անվադողերը տեղափոխում էր հավաքատեղի: «Էս կալոսները կտանիմ, օր ղրգեմ պոստ: Ծանր էլ էղնի, մեր տղեքի համար կտանիմ: Կհավաքենք մեր մայլեն, գռուզավիգները կուգան, կտանին»,- ոգևորված պատմում էր Նարեկը: Նարեկը նաև ասաց, որ […]

̰
Ամուր ենք պահում զինվորի թիկունքը. ՀՀ-ում քաղաքացիները կանոնավոր կերպով արյուն հանձնելու են գնում

21:15 28.09.2020

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր այնտեղ էր: Կամավորները նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների․ ՊՆ

20:51 28.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով: Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637: Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի […]

̰
Խոցվել է հակառակորդի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, իսկ անձնակազմի շրջանում արձանագրվել է ավելի քան 400 անվերադարձ կորուստ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

20:40 28.09.2020

Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից: «Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան  ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում […]

̰
«Ես Արցախն եմ․Շիրակ»․Արցախի ժողովրդին ու առաջնագծում տղաներին աջակցելու համար նախաձեռնություն է մեկնարկել

20:38 28.09.2020

Այսօր ողջ օրվա ընթացքում Շիրակի մարզի բնակիչները  որպես աջակցություն Արցախին ու սահմանին կռվող տղաներին Հայորդաց տուն էին  բերում առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ։Նախաձեռնությունը կրում է  «Ես Արցախն եմ․Շիրակ» խորագիրը։ «Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» անունը,որովհետև էս պահին մեզանից յուրաքանչյուրը Արցախ է և կապ չունի Հայաստանի որ մարզում ենք մենք ապրում,յուրաքանչյուրս էսօր մեր հայրենիքի պաշտպանության […]

̰
Թե ո՞ր կողմն է սկսել մարտական գործողությունները՝ կան անհերքելի ապացույցներ․ Աննա Նաղդալյան

20:20 28.09.2020

ՀՀ դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»,- ասաց Նաղդալյանը։ […]

̰
BACK_TO_TOP